Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Ընդամենը մեր «պադվալում» գինի ենք խմել»

«Ընդամենը մեր «պադվալում» գինի ենք խմել»
06.12.2016 | 00:42

«Ժառանգություն» խմբակցության անդամ ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ կոռեկտ չի համարում «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների հնարավոր միավորման մասին տեսակետ արտահայտելը, քանի դեռ այդ ուժերը համատեղ հայտարարություն չեն արել։ Այսուհանդերձ, «Լուսավոր Հայաստանի» և ՔՊ-ի ղեկավարների հաշտեցման միջնորդ դարձած Թևան Պողոսյանը ցանկացած միավորմանը դրական է վերաբերվում։


-Շատ երջանիկ եմ, որ ցանկացած տեղ միավորում է լինում,- ընդգծեց պատգամավորը։- Անմիաբանությունը մեր ազգի մշտական խնդիրներից մեկն է, բայց միավորումն էլ հանուն միավորման, ձևական խնդիրներ առաջ քաշելով, պետք չէ։ Արդեն այդ դասերը ստացել ենք։
-Նորմա՞լ է, երբ երկու քաղաքական գործիչներ` Էդմոն Մարուքյան, Նիկոլ Փաշինյան, մի քանի ամիս առաջ լրջորեն քննադատեցին միմյանց, հիմա էլ միավորվում են։
-Շատ նորմալ է ու տրամաբանական, մարդիկ, իրենց սխալները ուսումնասիրելով, դասեր են քաղել։ Ապրիլին, երբ ողջ ազգը մի բռունցք էր դարձել, սխա՞լ էր։ Քաղաքական նորմալ գործընթաց է ընթանում։ Մամուլում տարբեր լուրեր են տպագրվել, որոնք իրականությանը չէին համապատասխանում, դրա համար եկեք համբերությամբ զինվենք։
-Դուք անձամբ որևէ քաղաքական ուժի հետ համագործակցության տարբերակներ քննարկե՞լ եք։
-Այս պահի դրությամբ ես դեռ իմ պարտականություններն եմ կատարում և որևէ քննարկման չեմ մասնակցել։
-Ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, Ձեզ չե՞ն մտահոգում քաղաքական ապագայի հարցերը։
-Ես շատ փայլուն ապագա ունեմ։ Գուցե ես ունեմ այլընտրանքային ավելի լա՞վ հնարավորություններ։
-Խոսակցություններ կան, որ Դուք հենց այս միավորման հետ եք մասնակցելու ընտրություններին։ Այդպե՞ս է։
-Ոչ։ Ընդամենը մեր «պադվալում» գինի ենք խմել, իսկ մեր «պադվալում», բացի նրանցից, շատ ու շատ այլ մարդիկ են եղել։ Այնպես որ, մեկը մյուսի հետ կապ չունի։

Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1736

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ