Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

«Աղքատներին միշտ ձեզ հետ ունեք, բայց Ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա»

«Աղքատներին միշտ ձեզ հետ ունեք, բայց Ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա»
06.12.2016 | 00:09

«Անզգամն ասաց իր սրտում, թե՝ չկա Աստված. ապականվեցին ու պղծվեցին իրենց անօրենության մեջ, և չկա մեկը, որ բարություն գործի:
Տերը երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին՝ տեսնելու, թե կա՞ մի իմաստուն, որ Աստծուն փնտրի:
Բոլորը խոտորվեցին, միասին անպիտան դարձան. բարություն անող չկա, ոչ իսկ մեկ հոգի» (Սաղմ.13.1-3)։
Որովհետև արդար մարդու համար հազիվ թե մեկը մեռնի, բայց բարի մարդու համար թերևս մեկը համարձակվի մեռնել (Հռոմ.5.7)։


Հիսուս մեռավ բարություն անող՝ Աստծուն փնտրող մարդու համար: Ո՞վ է բարի մարդը: Շատերը կարող են պնդել, որ իրենք բարի են ու առաքինի, ապրում են՝ ուրիշներին չվնասելով և օգտակար լինելով: Նրանք պնդում են իրենց բարությունը և անգամ կարող են բռնանալ Աստծո վրա՝ պահանջելով վավերացնել իրենց բարի նկարագիրը՝ որպես սեփական փրկության երաշխիք, իսկ մերժվելու դեպքում սկսում են բռունցքներ թափ տալ իրենց փրկության միակ երաշխավորի՝ Աստծո վրա: Այստեղ նրանց անսահման բարությունը սպառվում է. ամեն բան շատ պարզ է: Մարդը չի կարող բարի լինել, երբ միաժամանակ մերժում է Աստծո բարությունը՝ Հիսուս Քրիստոսին, երբ համեմատվում է Բարության Աղբյուրի՝ Աստծո հետ, երբ ինքը իրականում պապակ անցորդ է: Քրիստոս մեռավ բարի մարդկանց համար և չի լքի նրանցից և ոչ մեկին: Բարի մարդը միշտ խոնարհ է և հավակնոտ ու ինքնաբավ չէ, այսինքն՝ իրատես է: Հիսուս սիրողական փրկարար չէ, ոչ էլ փինաչի փրկիչ, փրկությունը երկկողմանի գործընթաց է, եթե որևէ մեկը շահագրգռված չէ իր իսկ փրկությամբ, Փրկիչը նրան չի պարտադրի ու չի բռնանա: «Իմ արդարը հավատով պիտի ապրի, և Իմ Հոգին երկմիտներին չպիտի հավանի»: Սատանան այնքան է ջանում կործանել մարդուն, որովհետև. «Ամեն բան կատարված է»: Փրկիչը ամեն բան արել է մեր փրկության համար, մեզ մնում է միայն ընդունել մեր Փրկչին և փրկությունը որպես մերը: Ի՞նչ ենք մենք զգում, երբ մեզ ծանոթ մեկը ինքնասպանություն է գործում, ինքներս մեզ մեղադրելը առաջին գործը չէ, որ անում ենք, բայց արդյոք դառնո՞ւմ ենք ավելի ուշադիր ու նրբանկատ՝ նման դեպքերը հետագայում կանխելու համար, արդյոք դառնո՞ւմ ենք ավելի ջերմ ու հոգատար մեզ նմանի հանդեպ, արդյոք կիսո՞ւմ ենք նրա հետ Հիսուսի սերը և ճշմարտությունը: Հիսուսի երկրային կյանքի օրոք կային նույն սոցիալական խնդիրները: Հիսուս երեքուկես տարում շատերին օգնեց, բայց հիվանդներն ու աղքատները չվերացան, Հիսուս ինքը հաստատեց. «Աղքատներին միշտ ձեզ հետ ունեք, բայց Ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա»:

Նա ոչ թե եկավ հրաշքներ գործելու, այլ սեփական ազատ կամք և ընտրության իրավունք ունեցող մարդու հետ համագործակցելու, նա բուժեց հիվանդությունները, կերակրեց սովահարներին, ողջանդամ դարձրեց անդամալույծներին, աչքի լույս տվեց ի ծնե կույրերին, բայց այս ամենը չէ՛ր Նրա առաքելությունը, այլ մարդու նոր տեսակի արարումը, ոչ թե պարզապես ադամական մարմնի եդեմական կարգավիճակի վերաշնորհումը, այլ նոր կարգավիճակի հաստատումը:


Ահա ամեն բան նոր եմ դարձնում... Հիսուս Իր անձի մեջ նորոգեց տիեզերքը: Տիեզերքի կենտրոնում պարզապես անձը չէ, անհատն է, և պարզապես անհատը չէ, այլ Հիսուսի անձը և անհատականությունը, Նա՛ է տիեզերքի առանցքը, և ով չի պտտվում այդ առանցքի շուրջը, նա ի վերջո գնում է դեպի կորուստ:

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի
հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 821

Մեկնաբանություններ