Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բագրատյանն իր ճկույթով, Բիշարյանը՝ երկնքից իջեցնելով

Բագրատյանն իր ճկույթով, Բիշարյանը՝ երկնքից իջեցնելով
06.12.2016 | 22:49

Այսօր ԱԺ-ն քննարկեց 2017-ի պետական բյուջեի լրամշակված տարբերակը։ Պատգամավորների 300-ից ավելի առաջարկներից կառավարությունն ընդունել է ընդամենը 31-ը։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ բյուջեն սուղ է ու չեն կարող այն առաջարկներն ընդունել, որոնք հաշվարկված չեն և բյուջեի հնարավորությունները հաշվի առնված չեն։ Իսկ պատգամավորներն այնպիսի առաջարկներ են ներկայացրել, ինչպես, օրինակ, նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամի հասցնելը։

Չնայած նախարարի հավաստիացումներին, ընդդիմադիր պատգամավորները առանց քննադատության չթողեցին կառավարությանը։ «Ժամանակն է իջնել երկնքից, կանգնել հողի վրա, իրականությունը ներկայացնել ժողովրդին ու ասել՝ ինչ կարող ենք անել, ինչը՝ ոչ»,- հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ շեշտելով, որ պետբյուջեում բացակայում է քաղաքական կամքը, որն ամենակարևորն է։ «Եթե նոր կառավարությունը շատ է ուզում գազի գինը իջեցնել, թող սպասարկման վարձը հանի։ Իրենց գողացած տարբեր ժամանակվա փողերը թող հետ տան, ոչ թե իրենց փողերը օֆշորներում ապահովեն, գան ստեղ՝ ասեն, թե համարձակ քայլեր ենք անում, գործազրկությունը շատացնում ենք, որ մի քանի տարի հետո լավ ցուցանիշներ ունենանք: Այս ընթացքում մենք առողջ սերունդ ենք կորցնում»,- հավելեց պատգամավորը։


Իսկ տնտեսագետ Հրանտ Բագրատյանն էլ բարեկամաբար դիմեց ֆինանսների նախարարին։ «Դուք առաջ չեք գնում, բարեկամս։ Մենք էլ ասում ենք՝ ստերիլիզացրեք այս փողերը, բայց դուք մեզ ձեռ եք առնում, ինչ-որ բան եք բացատրում 90-ականների կեսերից, որոնք ժամանակին, ի դեպ, մենք ձեզ սովորեցնում էինք: Աշխարհը փոխվել է»։ Հետո էլ խոսեց կառավարության «ժամկետանց սովորության» մասին։ Նախարարի պարզաբանումները պատգամավորը գնահատեց որպես «սուտ», ապա` «Դուք հաճախ սուտը հարմարացնում եք: Ես վախենամ, որ էս նույն կառավարությանն էս բյուջեով ընդհանրապես թաղեք: Հին, 20 տարվա բաները անընդհատ բերում, բացատրում եք մեզ»:


Վարդան Արամյանի պարզաբանումներն ավելի սրեցին Բագրատյանի երևակայությունը, և նա պատկերավոր հակադարձեց նախարարի այն դիտարկմանը, թե ինքը միջազգային փորձով կարող է ապացուցել առաջ քաշած թեզերի ճշմարտացիությունը։ Նախ պարզեց իր ճկույթը և ասաց. «Չեմ կարծում, որ էս աշխարհում գոյություն ունի մի Նոբելյան մրցանակի դափնեկիր, որը էս ճկույթի չափ կարող է ՀՀ տնտեսության վերաբերյալ առաջարկ անել»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2074

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ