Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Ավտոկրատների առանցքը

Ավտոկրատների առանցքը
07.12.2016 | 12:11

Թրամփի, Պուտինի, Էրդողանի հաջողությունները ծանրագույն հետևանքներ են ունենալու: Ավտոկրատների առանցքը սպառնում է ազատ ժողովրդավարական պետություններին և նրանց հիմնարար արժեքներին՝ գրում է Մարտին Կլինգստը Die Zeit-ում:
2002-ին Ջորջ Բուշը խոսեց «չարիքի առանցքի» մասին: ԱՄՆ նախագահը մեղադրեց Իրաքին, Հյուսիսային Կորեային ու Իրանին՝ ահաբեկիչներին աջակցության և զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու ձգտման մեջ: «Առանցք» հասկացությունը այս դեպքում կոռեկտ չէր՝ երեք պետությունները միմյանց հետ դաշինքով կապված չէին, նրանք մեկ կապ ունեին՝ երեքն էլ ԱՄՆ-ի հակառակորդներն էին: Այսօր խոսքը այլ առանցքի մասին է, որը միացնում է ոչլիբերալ դեմոկրատներին: «Ավտոկրատների առանցքին» են դասում Դոնալդ Թրամփին, Վիկտոր Օրբանին, Ռեջեփ Թայիբ Էրդողանին, Վլադիմիր Պուտինին:

Պարզ չէ, հնարավո՞ր է այդ առանցքը դաշինք անվանել՝ նրա հիմնական գործող անձինք ոչ միշտ են նույն դուդուկը նվագում և նրանց շահերը հաճախ խիստ տարբեր են: Այնուամենայնիվ, նրանք շատ ընդհանրություններ ունեն, որ ոչ միայն նրանց միացնում, այլև վերածում է դեմոկրատական աշխարհին դիմակայելու վտանգավոր ճակատի՝ ավտոկրատ կառավարման նրանց հակվածությունը, նարցիսականությունը և էգոցենտրիզմը, առավելագույնս անսահմանափակ իշխանության ձգտումը, վտանգավոր խաղը հույզերի և ժողովրդի կամքը անհրաժեշտ հունով ուղղելու հետ, նրանց ատելությունը քննադատաբար տրամադրված ԶԼՄ-ների նկատմամբ և սեփական գործողությունները վերլուծելու անընդունակությունը, փաստերը խեղաթյուրելու կամ ճշմարտության հետ ուզածի պես վարվելու հակումը, արհամարհանքը ընդդիմության և միջազգային կառույցների նկատմամբ, ինչպես ՄԱԿ-ը: Այդ առանցքից վիթխարի վտանգ է բխում՝ նա վնասում է ոչ միայն տրանսատլանտյան հարաբերություններին, այլև սպառնալիք է ԵՄ-ի համար՝ խարխլելով նրա հիմքերը:


Հիմնարար արժեքների միասնական հիմքերը տևական ժամանակ համարվում էին ինքնին հասկանալի: Իրաքում պատերազմի շուրջ (2002-2003 թթ.) բանավեճերը Եվրոպայի ու Ամերիկայի, ԵՄ պետությունների միջև առաջին սեպը խրեցին: Այնուհանդերձ՝ ընդհանուր արժեքների պահպանության վստահությունը մնում էր: Բայց Թրամփի հաղթանակից, Պուտինի ու Էրդողանի իշխանության ցուցադրությունից, ԵՄ-ի ներսում ոչլիբերալ դեմոկրատների հաջողություններից հետո այդ վստահությունը ցրվում է: Թուրքիայում ու Եվրոպայում այդ միտումի տխուր հետևանքները ակնհայտ են՝ մարդու իրավունքները ոտնահարվում են, իշխանության բաժանման մեխանիզմը դոփում է տեղում, իշխանությունը օրենքից վեր է դասվում: Այդ ամենը արևմտյան դաշինքները դարձնում է նվազ գրավիչ: Սոսինձը, որ միացրել էր միասնական տեսակետներ ունեցող պետություններին, չորանում ու ճեղքեր է տալիս:
Մարտին ԿԼԻՆԳՍՏ, Die Zeit


Հ.Գ. Ավտոկրատներն իրենց հերթին, բայց միավորիչ արժեքներն էլ վերանայման կարիք ունեն՝ բազմամշակութայնությունն իրեն սպառեց, կրոնական հանդուրժողականությունը դարձավ քրիստոնեական արժեքների նահանջ իսլամի առաջ, տնտեսական ճգնաժամը խարխլեց եվրագոտին, պոպուլիստների համար գործունեության մեծ դաշտ բացվեց: Արաբական գարունը վերածվեց եվրոպական սարսափի՝ միգրանտների հոսքից: Բարեկեցիկ Եվրոպան աշխարհին նայում էր իր փղոսկրե աշտարակից, համաեվրոպական արժեքների մեջ ազգայինը համարելով երկրորդական: ԵՄ երկրները ունեն ներքին խնդիրներ ու այդ ամենի հանրագումարում բերում է ավտոկրատների բախտը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1717

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ