Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Առաջատար 10 դպրոցներ կաջակցեն գյուղական կրթօջախներին

Առաջատար 10 դպրոցներ կաջակցեն գյուղական կրթօջախներին
07.12.2016 | 17:43

Գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում բնագիտական առարկաների տեսադասերի ապահովման, շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հաղորդակցային կապի իրականացման և տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրի կիրառման մեխանիզմներ մշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, նախարարի տեղակալներ Մ. Մկրտչյանը և Կ. Հարությունյանը, ԿԳՆ հանրակրթության վարչության, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, տեսադասեր կազմակերպած դպրոցների պատասխանատուները:

ՀՀ կառավարության հանձնարարականի կատարման շրջանակում աշխատանքային խմբի անդամները վերլուծել են կազմակերպված տեսադասերի ընթացքում կիրառված մեթոդական մոտեցումներն ու հեռահաղորդակցման գործիքների արդյունավետությունը: Առաջարկ է հնչել մշակել հեռավար ուսուցման կազմակերպման հայեցակարգ և հստակ ժամանակացույց` աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Ըստ նախարար Լևոն Մկրտչյանի` կրթության տարբեր բաղադրիչներում առկա են կոնկրետ արդյունքներ, որոնք համակարգման և զարգացման կարիք ունեն: Նախարարը նշել է, որ խնդիրը պետք է տարբերակել երկու ուղղությամբ` տեխնիկական և մեթոդական: Առաջարկ է հնչել նախնական փուլում ընտրել հանրապետության 10 առաջատար դպրոցներ, որոնք պատրաստ են օժանդակել աջակցության կարիք ունեցող ուսհաստատություններին, օրինակ` կոնկրետ առարկայի ուսուցիչ չունեցող դպրոցներին: Նախարարն առաջարկել է ճշգրտել տեսադասերի անցկացման մեթոդիկան` ուղիղ դասընթացների, էլեկտրոնային ռեսուրսներից օգտվելու հմտությունների զարգացման ձևաչափով: Լևոն Մկրտչյանը հանձնարարել է ամփոփվել էլեկտրոնային տարբեր հարթակներում առկա ողջ բովանդակությունը և դասակարգել այն, որպեսզի հանրապետության յուրաքանչյուր դպրոց հնարավորություն ունենա մուտք գործել համակարգ և վերցնել իրեն անհրաժեշտ ուսուցողական նյութերը:

Աշխատանքային խմբի անդամները համաձայնել են, որ հեռավար դասընթացները նպատակ ունեն ոչ թե փոխարինել ուսուցիչներն, այլ օժանդակել նրանց: Առաջարկ է հնչել նաև վերոնշյալ ձևաչափով դասընթացներ անցկացնել առանձին խմբակների շրջանակում, ինչպես նաև իրականացնել համապատասխան ուսուցիչների վերապատրաստումներ:

Դիտվել է՝ 2494

Մեկնաբանություններ