Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչպես չսիրել երկիրը

Ինչպես չսիրել երկիրը
09.12.2016 | 10:37

1000 դրամների օրինագիծը, օրինակ, ավելի շատ կողմ ձայներ ուներ՝ 101, քան 2017-ի պետբյուջեի նախագիծը՝ կողմ 83, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 1: 2016-ի բյուջեի նախագծին, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունն էր ներկայացրել, 12 դեմ կար, 97 կողմ: Բայց դա անցյալ է, իսկ այս նախագիծը պիտի ապահովի ՀՆԱ-ի 3,2 տոկոս աճ: Ազգային ժողովն ընդունեց 2017-ի պետական բյուջեի նախագիծը։ Կողմ էին ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ԲՀԿ-ի ոչ կուսակցական հատվածից մի քանի պատգամավոր: Դեմ էին ՀԱԿ-ը, «Ժառանգություն»-ը, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ի կուսակցական թևը։


Քաղաքական ուժերի նախընտրական դասավորության սքանչելի պատկեր էր՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն հստակ գծեցին գիծը: Նրանց այդօրինակ ելույթները դեռ ինչքա՛ն ենք լսելու: Մինչև ապրիլ:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը բյուջեի նախագիծը համարեց «գրավոր խոստովանություն, որ կառավարությունն ի վիճակի չէ զարգացնել երկիրը»:
Միքայել Մելքումյանը անվախ հայտարարեց, որ բյուջեն «ոչ մի սանտիմետր քայլ առաջ չէ» նախորդի համեմատությամբ: «Սա կոչվում է՝ բոլորի եկամուտները կրճատվում են և թունելի վերջում լույս չկա: Սա մենք համարել ենք ծրագրերի հետաձգման բյուջե: Մենք չենք կարող կիսել այդ բյուջեի կատարման քաղաքական պատասխանատվությունը, և ԲՀԿ կուսակցական պատգամավորները հստակ դեմ են քվեարկելու այս բյուջեին»,- ասաց նա՝ փաստացի հրահանգ է իջեցվել՝ ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների է գնում ընդդիմադիր դիրքերից, ոչնչով չի կարելի մատնել ՀՀԿ-ի հետ կապը: Տիգրան ՈՒրիխանյանը, որ մանդատը վայր էր դրել, հետո փոշմանել, հիշեցրեց, որ կառավարությունն իր նախագծի քննարկմանը «մեղմ ասած՝ ամբողջական կազմով չէր» ներկա: «Նորություն բերելով, նոր շունչ բերելով, տպավորություն և պատրանք ստեղծելով նորովի ու որակյալ աշխատանքի, այս կառավարությունն անմիջապես անդամագրվեց ՀՀԿ-ին ու հայտարարեց, որ շարունակելու է այդ նույն քաղաքական կուրսը: ՈՒստի առաջարկում եմ դրայվով դեմ քվեարկել, որովհետև այն չի արտահայտում ՀՀ քաղաքացիների բարեկեցությանն ուղղված քաղաքական դիրքորոշումը»,- ասաց Տիգրան ՈՒրիխանյանը:


ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ամենաանմիջականն էր, նա ձևեր էլ չարեց մյուսների նման, թե մտահոգ է բյուջեով՝ Գալուստ Սահակյանի խոսքը որսաց ու արձագանքեց՝ «Հենց էդ 25 տարի կրկնվող սխալները պետք է փոխել, դրա համար հորդորում եմ ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ առաջիկա համապետական ընտրություններին շատ ուժեղ պայքարել՝ փոխելու 25 տարվա քաղաքական ուժին»:
Բյուջեի նախագծի մասին էլ ասաց. «Այս բյուջեում որևէ առաջխաղացում չկա ոչ կրթության, ոչ էլ առողջապահության ոլորտներում: Սա նշանակում է, որ մեր հայրենակիցները ոչ մի սպասելիք չունեն»: Կարող եք հասկանալ՝ ՕԵԿ-ի սպասելիքները դեռ չեն արդարացել, այլապես ՕԵԿ-ը կիսվում ու կեսը կողմ, կեսը դեմ են քվեարկում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Խորհրդարանը արագ ընդունեց բյուջեի նախագծի ընդունումն ու անցավ առաջ: Համարյա ժամանակ չտվեց պատգամավորներին ուրախանալու, որ ընդունեցին պետության գլխավոր ֆինանսական փաստաթուղթը՝ կատարեցին իրենց պարտքը, մինչդեռ նրանցից շատերը եկող տարի այդ հնարավորությունը չեն ունենալու՝ ոչ միայն «Ավագների խորհուրդ» դառնալով, որ ամենաարհեստական գյուտն է, գոնե Հանրային խորհուրդը համալրեին, այլև՝ քաղաքական պատճառներով: Նրանցից շատերը կառարկեն՝ ինչո՞վ ուրախանանք: Բյուջեն բյուջե է, որ ուրախանանք: ՈՒ կշարեն լիքը փաստարկներ: Փաստարկների ու հակափաստարկների այս խաղում մենք հաճախ ենք մոռանում երկիրը: Մինչդեռ բոլորը խոսում են բոլորի բարեկեցությունից, մարդը մնում է աննկատ, մենակ ու լքված:

Դիտվել է՝ 2899

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ