Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Շտայնմայեր. Անհրաժեշտ է կողմերի պատրաստակամությունը, առանց դրա ԵԱՀԿ-ն չի կարող կայունություն ստեղծել

Շտայնմայեր. Անհրաժեշտ է կողմերի պատրաստակամությունը, առանց դրա ԵԱՀԿ-ն չի կարող կայունություն ստեղծել
09.12.2016 | 10:58

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի փակուղու համար պետք չէ մեղադրել ԵԱՀԿ-ին կամ էլ նրա նախագահությանը՝ ասել է Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, պատասխանելով «բանակցային փակուղու» մասին ադրբեջանցի լրագրողի հարցին։
«Ես չեմ ուզում մատով ցույց տալ, բայց դրա համար պատասխանատու են նրանք, ովքեր այս տարվա ապրիլին սկսեցին հակամարտությունը, ինչի հետևանքով շատ մարդիկ են տուժել»,- պատասխանել է Շտայնմայերը ադրբեջանցի լրագրողին։


Նրա խոսքով, եթե ԵԱՀԿ-ն չկարողանար հասնել դեէսկալացիայի, Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտությունը նոր ուժով կբորբոքվեր։ «Համանախագահները աշխատում են բանակցությունները վերսկսելու ուղղությամբ, բայց դա հեշտ չէ անել ապրիլից հետո»,- ասել է նա։ Շտայնմայերը նշել է, որ կցանկանար հակամարտության կողմերը ավելի բաց լինեին ու ավելի շատ ձգտեին փոխզիջման, բայց ԵԱՀԿ-ն չի կարող ստիպել նրանց, այլ կարող է միայն դրա համար հող նախապատրաստել։

«Անհրաժեշտ է կողմերի պատրաստակամությունը, առանց դրա ԵԱՀԿ-ն չի կարող կայունություն ստեղծել»,- նկատել է նա։

Դիտվել է՝ 933

Մեկնաբանություններ