«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«7 գույն» պատմվածքների ժողովածուի թարգմանված` անգլերեն տարբերակի շնորհանդեսը

«7 գույն» պատմվածքների ժողովածուի թարգմանված` անգլերեն տարբերակի շնորհանդեսը
09.12.2016 | 12:36

Դեկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի «Գրական ակումբում» տեղի կունենա «Ընթերցող դառնալու երեխայի իրավունքը» կարգախոսով դրամաշնորհային ծրագրի շրջանակում հրատարակված` պատանիներին հասցեագրված «7 գույն» պատմվածքների ժողովածուի անգլերեն թարգմանության շնորհանդեսը:

Միջոցառմանը կմասնակցեն պատմվածքների հեղինակները, նկարազարդողները, պատմվածքների անգլերեն թարգմանիչները:

«7 գույն» խորագրով պատմվածքների ժողովածուն ստեղծվել է «Պատանին և շրջակա միջավայրը» խորագրով ստեղծագործական մրցույթի արդյունքում: Երիտասարդ գրողների և նկարազարդողների համար կազմակերպվել են եռօրյա վարպետության դասեր, որոնք վարել են գերմանացի հայտնի գրող Մանֆրեդ Թայզենը և բելգիացի հայտնի նկարազարդող Կլաաս Վերպլանկը: Ստեղծագործական փուլին մասնակցել է 7 գրող, ովքեր, կիրառելով իրենց արդեն իսկ ունեցած փորձը, ինչպես նաև վարպետության դասի շրջանակում ձեռք բերած հմտությունները, գրել են պատանիներին նվիրված 7 հետաքրքիր պատմվածք:

Ծրագրի երկրորդ փուլում դրանք նկարազարդել են ծրագրին մասնակցող 8 նկարազարդողներ: Նախագիծն իրականացրել են հայաստանյան Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի («IBBY») ներկայացուցչությունը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը` «IBBY»-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

Դիտվել է՝ 1524

Մեկնաբանություններ