Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ՔԱԳՎ պետը պարգևատրել է քաղավիացիայի վետերան, օդաչու Ռուբեն Եսայանին

ՔԱԳՎ պետը պարգևատրել է քաղավիացիայի վետերան, օդաչու Ռուբեն Եսայանին
09.12.2016 | 16:05

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր ընդունել է քաղաքացիական ավիացիայի վետերան և վաստակաշատ օդաչու Ռուբեն Եսայանին:

Այս մասին հայտնում են Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են քաղաքացիական ավիացիայի ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցերի, ինչպես նաև՝ քննարկել են ապագային վերաբերող նախագծեր:


Հանդիպման ընթացքում ՔԱԳՎ պետը պարգևատրել է Ռուբեն Եսայանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ և Հայաստանի Հանարապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտում նշանակալի ավանդի, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի ու ձեռքբերումների համար:

Դիտվել է՝ 832

Մեկնաբանություններ