Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հեռավար սեմինարին մասնակցել են 9 դպրոց և ավելի քան 40 տնօրեն

Հեռավար սեմինարին մասնակցել են 9 դպրոց և ավելի քան 40 տնօրեն
09.12.2016 | 16:09

ՀՀ կառավարության հեռավար և էլեկտրոնային կրթության զարգացման հանձնարարականի կատարման շրջանակում կազմակերպվել է սեմինար քննարկում՝ դպրոցների տնօրենների և փոխտնօրենների համար: «Ներդպրոցական վերահսկողություն» թեմայով հեռավար սեմինարը վարել է Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը: Հեռավար սեմինարին տեսակապով միացել են Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ, թիվ 78 և թիվ 184 հիմնական դպրոցները, ինչպես նաև Վաղարշապատի, Ստեփանավանի և Հրազդանի ավագ, Զորակի և Սուրենավանի միջնակարգ դպրոցները: Հեռավար դասին մասնակից յուրաքնաչյուր դպրոց հանդես է եկել առանձին խմբով: Սեմինարում ընդգրկված դպրոցներում հավաքվել են նաև դպրոցական նույն կլաստերում ընդգրկված դպրոցների տնօրենները, ովքեր ևս դարձել են քննարկման մասնակից:

Սեմինարին մասնակից տնօրենները ներկայացրել են ներդպրոցական վերահսկողության իրենց կողմից կիրառվող մեթոդներն ու փորձը, առանձնացրել ընդհանրական խնդիրները: Քննարկման ընթացքում կարևորվել է ներդպրոցական պլանավորման հարցը, որը դպրոցի արդյունավետ կառավարման առանցքային խնդիրներից է: Ամփոփելով սեմինարը՝ մասնակիցներն ընդգծել են, որ տեսակապի միջոցով առաջիկայում նույն դպրոցների աշակերտների մասնակցությամբ կկազմակերպվի հեռավար դասընթաց բնագիտական առարկաներից:

Հեռավար սեմինարին ընդհանուր առմամբ մասնակցել են 9 դպրոց և ավելի քան 40 տնօրեն: Հեռավար սեմինարը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Դպրոց-կենտրոնների միության» ԻԱՄ-ի հետ համատեղ: Սեմինարին ներկա է եղել նաև ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միության» նախագահ Ռուզաննա Մուրադյանը:

Դիտվել է՝ 886

Մեկնաբանություններ