«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

27 սենատորներ Թրամփին կոչ են անում Ռուսաստանի հարցում պահպանել կոշտ դիրքորոշումը

27 սենատորներ Թրամփին կոչ են անում Ռուսաստանի հարցում պահպանել կոշտ դիրքորոշումը
10.12.2016 | 00:06

27 սենատորներ՝ 12-ը հանրապետական և 15-ը դեմոկրատ, նամակ են հղել ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին, խնդրելով կոշտ դիրքորոշում ունենալ ՌԴ-ի՝ ՈՒկրաինայում բռնազավթող քաղաքականության հարցում:

Նամակի հեղինակները շեշտում են, որ Վաշինգտոնը չպետք է ճանաչի Ղրիմի բռնակցումը կամ չեղարկի ՌԴ-ի պատժամիջոցները:

Դիտվել է՝ 584

Մեկնաբանություններ