Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իսրայելի վարչապետը կայցելի Բաքու

Իսրայելի վարչապետը կայցելի Բաքու
10.12.2016 | 00:07

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեկտեմբերի 13-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նրա գլխավորած 30-հոգանոց պատվիրակությունը Բաքվում կանցկացնի մի քանի ժամ, կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հետո կմեկնի Աստանա: Իսրայելը ռազմատեխնիկական ոլորտում Ադրբեջանի գլխավոր գործընկերներից է:

2012-ին երկու երկրները սպառազինությունների ոլորտում համաձայնագիր կնքեցին, որի ընդհանուր արժողությունը 1 միլիարդ 600 միլիոն դոլար էր: Ադրբեջանը իսրայելական ընկերություններից ձեռք բերեց ժամանակակից սպառազինություններ ու սարքավորումներ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր և անօդաչու թռչող սարքեր:

Դիտվել է՝ 747

Մեկնաբանություններ