Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արփինե Հովհաննիսյանը Վենետիկում ներկայացրել է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը

Արփինե Հովհաննիսյանը Վենետիկում ներկայացրել է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը
10.12.2016 | 00:10

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 9-ին մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 109-րդ լիագումար նիստին և ներկայացրել «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծով նախատեսվող փոփոխությունները: Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ նախագիծը մշակելու հիմքում եղել է մեկ հիմնարար սկզբունք՝ ազատականացնել Հայաստանում կուսակցությունների ձևավորման, գրանցման և գործունեության օրենսդրական կարգավորումները: Ներկայացնելով նախագծի հիմնական փոփոխությունները, նախարարն ընդգծել է, որ կուսակցության պետական գրանցման հարցում հետևել են ԵԱՀԿ-ի՝ նախկինում ներկայացված դիրքորոշմանը և նվազեցրել պետական գրանցման պահին անհրաժեշտ կուսակցության անդամների թիվը՝ հասցնելով 2000-ից մինչև 1000-ի:

Ներկայացնելով Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ պատվիրակության հետ քննարկման արդյունքները, նախարարը նշել է, որ նախագծում սահմանվել է գենդերային հավասարության սկզբունքը, փոփոխվել են նախագծի կարգավորումներն այնպես, որ կուսակցություններին կարողանան անդամագրվել նաև քաղաքացիություն չունեցող անձինք:

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ