Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հալեպի հարցով նոր բանաձևի նախագիծ ՄԱԿ-ում

Հալեպի հարցով նոր բանաձևի նախագիծ ՄԱԿ-ում
10.12.2016 | 00:12

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան պետք է քվեարկի Հալեպի հարցով նոր բանաձևը, որ ներկայացրել է Կանադան: Փաստաթուղթը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հումանիտար օգնություն հասցնել քաղաք: Հավանության արժանանալու դեպում, սակայն, այն պարտադիր կատարման ենթակա չէ: ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մեթյու Ռայրոֆթը լրագրողների հետ զրույցում թերահավատորեն է խոսել սպասվող քվեարկության մասին: «Ցավոք, դա բավարար չէ, բացի այդ էլ՝ շատ ուշ է»,- հայտարարել է դիվանագետը: Նա հույս է հայտնել, թե բանաձևի ընդունումը ցույց կտա, որ ՄԱԿ-ի անդամ երկրների մեծամասնությունը, որոնք ընդգրկված չեն Անվտանգության խորհրդում, հստակ դիրքորոշում ունեն խաղաղության և անվտանգության հարցում ու հիասթափված են ԱԽ-ում միասնականության բացակայությունից:


ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ իր կարծիքով՝ բանաձևը չի կարող փոխել Հալեպում իրադարձությունների ընթացքը:

Դիտվել է՝ 576

Մեկնաբանություններ