Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նալբանդյանը Համբուրգում հանդիպել է Լավրովի հետ

Նալբանդյանը Համբուրգում հանդիպել է Լավրովի հետ
10.12.2016 | 00:14

Համբուրգում, որտեղ անցկացվում է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանը, հանդիպել են ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը: Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված քայլերը:

Կողմերը համակարծիք էին, որ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի առաջմղման համար անհրաժեշտ է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների համաձայնությունները:

Դիտվել է՝ 645

Մեկնաբանություններ