Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի փոխքարտուղարի և ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ

Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի փոխքարտուղարի և ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ
10.12.2016 | 00:15

Համբուրգում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետեմյուլլերի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև վերջին տարիներին կայուն զարգացող գործընկերության և քաղաքական երկխոսության կապակցությամբ: Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Աֆղանստանում իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում հայ զինծառայողների մասնակցությանը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի խոսքով՝ Դաշինքը բարձր է գնահատում Հայաստանի ներդրումը միջազգային անվտանգության և կայունության հաստատման ջանքերում:
Համբուրգում Նալբանդյանը հանդիպել է նաև ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի հետ: ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը բարձր գնահատեց Հայաստանի իշխանությունների հետ հաստատված դրական համագործակցությունը և երկրում խոսքի և մամուլի ազատության ապահովման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող ջանքերը:

Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ