Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Զանգվածային ձերբակալություններ` Ստամբուլի համալսարանում

Զանգվածային ձերբակալություններ` Ստամբուլի համալսարանում
10.12.2016 | 00:18

Թուրքիայի դատախազությունն Ստամբուլի համալսարանի 87 աշխատակցի ձերբակալելու լիազորություն է ստացել անցած հուլիսին Թուրքիայում հեղաշրջման անհաջող փորձի հետաքննության շրջանակներում:

Ոստիկանությունը կասկածյալներին ձերբակալելու նպատակով 12 շրջաններում գործողություններ է իրականացնում: Ձերբակալվածների թվում են համալսարանի դոցենտներ և պրոֆեսորներ:

Դիտվել է՝ 712

Մեկնաբանություններ