ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

ԵԱՀԿ-ում չի հաջողվում համաձայնության հասնել ԼՂ-ում դիտորդների տեղակայման վայրի վերաբերյալ

ԵԱՀԿ-ում չի հաջողվում համաձայնության հասնել ԼՂ-ում դիտորդների տեղակայման վայրի վերաբերյալ
10.12.2016 | 00:21

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Համբուրգում ԵԱՀԿ նախարարական հավաքի արդյունքներով հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում դիտորդների տեղակայման վայրի շուրջ կոնսենսուս դեռ չկա: Նրա խոսքով՝ ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունները վերաբերում են ԵԱՀԿ-ի դիտորդների թվի ավելացմանը: Նա տեղեկացրել է, որ այդ թիվն ավելացել է ընդամենը 7-ով:


«Այդ համաձայնությունները պետք է ամրապնդվեն ԵԱՀԿ-ի որոշումներով, իսկ դրա համար անհրաժեշտ է կոնսենսուս: Դիտորդների թվի ավելացման հարցի հետ կապված կոնսենսուս կա, սակայն, թե որտեղ պետք է տեղակայվեն, կոնսենսուս դեռ չկա: Ես, ինչպես և շատերը, կարծում եմ, որ նրանք պետք է տեղակայվեն շփման գծի երկայնքով»,- ասաց ՌԴ արտաքին գործերի նախարարը:

Դիտվել է՝ 824

Մեկնաբանություններ