Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Միլս. Պատրաստ ենք աջակցել Հայաստանին զբոսաշրջության, բիզնեսի խթանման և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում

Միլս. Պատրաստ ենք աջակցել Հայաստանին զբոսաշրջության, բիզնեսի խթանման և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում
10.12.2016 | 00:22

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Նախարար Սուրեն Կարայանը բարձր է գնահատել նախարարության և ԱՄՆ դեսպանատան համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել ավելի խորացնելու:

«Մեր նպատակը դեպի Հայաստան օտարերկրյա ներդրումների հոսք ապահովելն է, և ԱՄՆ-ն այս առումով մեր հիմնական գործընկերներից է: Հայաստանի հետ ԱՄՆ-ի համագործակցությունը տնտեսական ոլորտում լայնածավալ է: Տնտեսության տարբեր ճյուղերում իրականացված աջակցության ծրագրերը շատ արդյունավետ են»,- ասել է նախարար Սուրեն Կարայանը: Նա հյուրերին է ներկայացրել նախարարության ստեղծած մասնավոր հատվածի հետ երկխոսության հարթակները, դրանց գործունեությունն ու նպատակները և նշել է, որ նախարարությունն անում է առավելագույնը` գործարար համայնքի ձայնը լսելի դարձնելու, նրա խնդիրներին ականջալուր լինելու համար: Սուրեն Կարայանը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ թե մասնավոր հատվածի հետ համագործակցության և թե այլ ծրագրերի շրջանակներում:


Դեսպան Ռիչարդ Միլսը նշել է, որ դեսպանատունը պատրաստ է շարունակել իր երկարամյա արդյունավետ գործընկերությունը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ: «Մենք պատրաստ ենք համատեղ՝ Առևտրի ու ներդրումների շրջանակային համաձայնագրի իրականացման միջոցով, վերացնել մեր երկրների միջև առևտրի ու ներդրումների մեծացման ճանապարհի խոչընդոտները: Պատրաստ ենք աջակցել Հայաստանին զբոսաշրջության, բիզնեսի խթանման և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում», - ասել է դեսպան Ռիչարդ Միլսը:

Դիտվել է՝ 760

Մեկնաբանություններ