Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը բացառված չէ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը բացառված չէ
10.12.2016 | 00:24

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը անհավանական չի համարում: Համբուրգում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նախարարը նշել է, որ նման հանդիպումների պետք է ավելի ուշադիր պատրաստվել:

«Նման հանդիպում բացառված չէ, բայց այդ կարգի հանդիպումները պետք է ավելի մանրակրկիտ պատրաստվեն, որովհետև մեր հարևան երկրից Համբուրգի հանդիպումից առաջ հնչում է հայտարարություն, որ միջազգային իրավունքը ոչինչ է և ամենակարևորը ուժի կիրառումն է»,- ասել է նա: Նախարարի խոսքով՝ նման հայտարարությունը և այն տրամաբանությունը, որն ադրբեջանական կողմը որդեգրել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, փաստում է, որ Ադրբեջանը լրիվ կտրվել է իրականությունից:

Դիտվել է՝ 1391

Մեկնաբանություններ