Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀՀ դիվանագիտական կորպուսը պետք է անհամեմատ մեծ ջանքեր գործադրի

ՀՀ դիվանագիտական կորպուսը պետք է անհամեմատ մեծ ջանքեր գործադրի
10.12.2016 | 00:25

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ու Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ կազմակերպվել են խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով: Լսումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, շահագրգիռ պետական հաստատությունների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների, հասարակական, քաղաքական շահագրգիռ կազմակերպությունների, գիտական-փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:


ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշել է, որ դեռևս նախորդ տարի ՀՀ նախագահի կողմից` արտաքին քաղաքականության առաջնահերթություններում հատկապես կարևորվել է տնտեսական հարաբերությունների օրակարգերի ակտիվացումը:


Արտակ Զաքարյանի առաջարկով մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են աշխարհում տեղի ունեցած բոլոր ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակը՝ հաշվի առնելով, որ դեկտեմբերի 9-ը ՀՀ-ում սահմանվել է աշխարհի բոլոր ցեղասպանությունների հիշատակման օր:
Ըստ Արտակ Զաքարյանի՝ ՀՀ տնտեսության զարգացման տեմպերը պայմանավորված են Հայաստանի սահմանափակ ռեսուրսներով ու անբարենպաստ աշխարհաքաղաքական իրողություններով: Լինելով փոքր տնտեսություն, չունենալով ելք դեպի ծով, էներգետիկ պաշարներ, և մասնակիորեն գտնվելով նաև ցամաքային շրջափակման մեջ` ստեղծված անբարենպաստ իրողությունները մեզ պարտադրում են լինել ավելի ակտիվ ու աչալուրջ` օգտագործելու թեկուզ ամենափոքր հնարավորությունները` տնտեսության զարգացման համար:


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ելույթում նշել է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը մշտապես ուղղված է եղել մեր երկրի անվտանգության ապահովմանը, տնտեսական զարգացման նպաստավոր պայմանների ստեղծմանը, միջազգային կազմակերպություններում երկրի ներգրավման ընդլայնմանն ու խորացմանը և համագործակցության վստահելի մթնոլորտի ձևավորմանը: Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանն ունի այնպիսի տեսլական, որը պահանջում է այնպիսի համակարգի ձևավորում, որը նախ կհստակեցնի արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացման գործընթացում ներգրավված բոլոր պետական մարմինների և կառույցների գործառույթները, մեր դեսպանների կողմից իրականացվելիք տնտեսական բնույթի աշխատանքների բովանդակությունը, կսահմանի ակնկալվող արդյունքները և կատարողականի գնահատման համակարգը: Ըստ վարչապետի՝ ՀՀ դիվանագիտական կորպուսը պետք է անհամեմատ մեծ ջանքեր գործադրի իր առօրյա աշխատանքում տնտեսական բաղադրիչի ընդլայնման համար, քանի որ դա է ՀՀ տնտեսության զարգացման հրամայականը: Կարեն Կարապետյանը կարևորել է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների առավել նպատակային և արդյունավետ աշխատանքը:


ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը նշել է, որ ԵԱՀԿ-ի ժամանակակից տնտեսական օրակարգը մասնակից պետությունների կառավարություններին առաջարկում է ազգային ռազմավարությունների մշակման գործում համագործակցել հետևյալ ուղղություններով՝ արդյունավետ պետական կառավարում և պայքար կոռուպցիայի դեմ, պայքար փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ և այլն: ԵԱՀԿ քարտուղարությունը մշակել է կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ ուղեցույց: Կառույցի համար կարևոր ուղղություններից է աշխատանքային միգրացիան: Երևանում ԵԱՀԿ գրասենյակը տարբեր ծրագրեր է իրականացնում, որոնք ուղղված են տնտեսական աճի պայմանների բարելավմանը, ներդրումների ներգրավման համար դաշտն ավելի գրավիչ դարձնելուն: 2017-ին Երևանում ԵԱՀԿ գրասենյակն սկսելու է իրականացնել ծրագրեր, որոնց նպատակն է բարելավել բիզնեսի միջավայրը երկրում, օժանդակել նոր ներդրումների ներգրավմանը:

Դիտվել է՝ 1606

Մեկնաբանություններ