Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Էդվարդ Նալբանդյան. Առաջ շարժվելու համար անհրաժեշտ է կյանքի կոչել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները

Էդվարդ Նալբանդյան. Առաջ շարժվելու համար անհրաժեշտ է կյանքի կոչել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները
10.12.2016 | 00:26

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում, անդրադառնալով եռանախագահների կողմնորոշմանը ԼՂ հակամարտության մասին, ասել է. «Եռանախագահող երկրները ասում են, որ իրենք խստորեն դատապարտում են ուժի կիրառման սպառնալիքը: Պարզ է, թե ում է ուղղված դա»: Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ եռանախագահները կոչ են արել կյանքի կոչել զինադադարի վերաբերյալ համաձայնագիրը:


Բանակցություններում առաջ շարժվելու համար, նրա խոսքով, անհրաժեշտ է կյանքի կոչել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները:

Դիտվել է՝ 1455

Մեկնաբանություններ