Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պյոտր Սվիտալսկի. Մի վաճառեք ձեր ապագան 10 հազար դրամով

Պյոտր Սվիտալսկի. Մի վաճառեք ձեր ապագան 10 հազար դրամով
10.12.2016 | 00:29

«Չկա ժողովրդավար քննարկում, երկխոսություն առանց քաղհասարակության ներգրավվածության, դա շատ կարևոր է յուրաքանչյուր ժողովրդավարական երկրի համար։ Բայց քաղհասարակությունն ունի այլ կարևոր գործառույթ ևս՝ հասարակության մոբիլիզացումը։ Ես հավատում եմ, որ Հայաստանը հիմա փոփոխությունների փուլում է։ Հուսով եմ, որ Հայաստանը կստանա՝ շատ մեծ հանրային աջակցություն՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: Հուսով եմ նաև, որ այս միջազգային օրը՝ Կոռուպցիայի դեմ պայքարի օրը, հաջորդ տարի ավելի մեծ արդյունք կգրանցվի։ Հայաստանը մյուս տարի կարևոր մարտահրավերի առաջ է լինելու՝ ընտրությունները: Ես կարծում եմ՝ շատ հայեր հուսով են, որ այդ ընտրությունները կանցնեն միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան։ Ընտրությունների գործընթացի տխուր մասերից մեկը կոռուպցիան է։ Ես հուսով եմ, որ մենք միասին Հայաստանին, հայաստանցիներին կհասկացնենք, որ ընտրական կաշառակերության մեջ ներգրավվելը, կաշառք ընդունելը, ապագան փոքր գումարի դիմաց փոխելը, շատ ժամանակ ծիծաղելի գումարի դիմաց, ճանապարհ չէ երկրի ապագան փոխելու։ Եկեք միասին աշխատենք։ Ձեր ապագան չարժե 10 հազար դրամ։
Եկեք մարդկանց տեղեկացնենք, որ հայերի ապագան կախված է յուրաքանչուր անհատից։ Կաշառքը պետք է վերացնել ամեն տեղից՝ դատարաններից, ոստիկանությունից, կրթական հաստատություններից՝ դպրոց, համալսարան։ Դուք չեք կարող միշտ մեղադրել բարձրաստիճան պաշտոնյաներին, պետք է ակտիվ պայքարենք, մյուսների անտարբերությունն է վատ։


Հայաստանը պետք է նոր փուլ մտնի, մերժի կոռուպցիան։ Դա կփոխի Հայաստանը։ Այլ երկրներ ապացուցել են, որ դա հնարավոր է։ Նայեք ձեր հյուսիսային հարևաններին՝ նկատի ունեմ Վրաստանին, նրանք մոտենում են ԵՄ անդամ երկրներին, փաստորեն դա հնարավոր է, հեշտ չէ, բայց հնարավոր է՝ ներքին փոփոխություններ անել դեպի լավը։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել պայքարելու կոռուպցիայի դեմ, մենք հիսուն միլիոն եվրո գումար ենք տվել՝ տարբեր ծրագրերի համար՝ և կառավարության, և քաղհասարակության ծրագրերի համար։ Մենք պատրաստ ենք շարունակել մեր օգնությունը։ Անցյալի փորձ ունենք, բայց ասենք՝ 2015-ը լավ տարի չէր։ Անկախ դիտորդները եկան եզրակացության, որ կառավարության ստանձնած պարտավորություններն այդ մասով ամբողջությամբ չեն կատարվել։ Բայց մենք հուսով ենք, որ 2016-ը փոփոխությունների տարի է։ Մենք, որպես ԵՄ, կշարունակենք ձեզ աջակցել՝ և կառավարությանը, և քաղհասարկությանը՝ իրական փոփոխություններ արձանագրելու համար։

Դիտվել է՝ 2688

Մեկնաբանություններ