Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պանթյուրքիստների թիվը մեկով էլ պակասեց

Պանթյուրքիստների թիվը մեկով էլ պակասեց
13.12.2016 | 00:07

Օրերս տարօրինակ մահով այն աշխարհ գնաց հայ ժողովրդի վաղեմի թշնամի Հեյդար Ջեմալը՝ իբր «Ռուսաստանի իսլամական կոմիտեի» նախագահ, «Ռուսական իսլամական ժառանգություն» համառուսաստանյան հասարակական շարժման համանախագահ և նախագահության անդամ, «Իսլամա-արաբական ժողովրդական կոնֆերանս» կազմակերպության մշտական անդամ, Ռուսաստանի ձախ ճակատի ստեղծման նախաձեռնողներից մեկը և ճակատի համակարգող խորհրդի անդամ, Ռուսաստանի Դաշնության ազգային ասամբլեայի պատգամավոր և այլն, և այլն:

Իսկ իրականում մոլի անսքող սլավոնատյաց, անգամ ռուսատյաց, իհարկե նաև՝ հայատյաց մեկը: Մասնակցություն էր ունեցել, այսպես կոչված, «Անհամաձայնների երթերին» և անգամ, 2010 թվականի մարտի 10-ին, ստորագրել էր ռուսաստանյան կեղծ ընդդիմության «Պուտինը պետք է հեռանա» դիմումը: Եթե այդ գործոնով համեմատելու լինենք մեր հայկական կեղծ ընդդիմության հետ, ապա ստացվում է, որ սա մերձավոր համախոհն էր հայաստանյան արևմտամետ շրջանակների, որոնք աղոթել և աղոթում են հօգուտ ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության «քլինթոնյան թևի»:


Ինչո՞ւ եմ գրում «տարօրինակ մահով»: Որովհետև, նախ, տարօրինակ էր ապրում, ուստի և տարօրինակ մեռավ: Երկրորդ, տարօրինակություններ կային նրա թե՛ ծագման, թե՛ դավանանքի հարցերում: Նրա հայրը՝ նկարիչ Ջահիդ Շամիլ օղլի Ջեմալը, ծնունդով... Արցախի Գյուլափլու գարշելի գյուղից էր: 1991-94 թթ. պատերազմի ժամանակ թշնամին մշտապես գնդակոծում էր մերձակա հայկական գյուղերը հենց այդ Գյուլափլուից, մինչև, իհարկե, ԼՂՀ պաշտպանության բանակը մի գործողությամբ ճնշեց հակառակորդի կրակակետերն ու չեզոքացրեց այդ զազրելի գյուղից սպառնացող մահաբեր վտանգը: Հորական պապը նախ ղեկավարել էր Անդրկովկասյան Դաշնության ներքին գործերի ժողկոմիսարիատի բանդիտիզմի դեմ պայքարի բաժինը, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ԼՂԻՄ-ի զինվորական կոմիսարն էր, այնուհետև նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի Գերագույն դատարանի նախագահը: Այն տարիներին բավական մեծ թվով հայեր բռնադատվեցին «ազգայնականության» և «դաշնակցական հակման» մեղադրանքով: Այնպես որ, հայատյացությունը բառացիորեն Հեյդար Ջեմալի արյան մեջ էր: Սակայն այդուհանդերձ այս կամ այն պաշտոնական աղբյուրները պնդում էին, թե այդ ընտանիքը դավանելիս է եղել շիա-ջաֆարյան կարգի իսլամ: Երբ ծանոթանում ես Ջեմալի, այսպես ասած, «անցած ուղուն», ուսումնասիրում ես նրա «գրվածքները», նայում ես լուսանկարները, որտեղ նա մեկ «սև արաբի» հետ է (խոսքը արաբ վահաբական բանդիտ Հաթթաբի մասին է, որին Ռուսաստանի զինվորական հետախուզությունը վերացրեց Չեչնիայում- խմբ.), մեկ աֆղանական «մոջահեդների», ապա ստացվում է, որ հայատյաց Ջեմալը արմատական իսլամիզմի տիպական ջատագով էր, կոնկրետ՝ հենց վահաբիզմի, իսկ դա ոչ թե շիական, այլ սուննիական կրոնական արմատականություն է:


Ռուսական Lenta.ru-ն նշում է, որ իր հրապարակախոսական գործունեությամբ Հեյդար Ջեմալը «հաճախ հանդես էր գալիս իբրև իսլամիզմի, վահաբիզմի և այլ «իզմերի» ջատագով, թեև, միևնույն ժամանակ, «պայքարում էր կրոնական խտրականության, ազատականության, գլոբալիզմի ու սիոնիզմի դեմ»: Ռուս կրոնագետ, կրոնի պատմաբան և իսլամի հետազոտող Ռ. Ա. Սիլանտևը նշում է, որ «իսլամի մասնագետները հաճախ մատնանշում են այն հանգամանքը, որ, իրեն համարելով շիադավան, Հեյդար Ջեմալը շատ դրական էր արտահայտվում սալաֆիզմի մասին և հաճախ բարձրաձայնում էր նրա գաղափարախոսական դրույթները»: Եվ իրոք, այս քաղաքացին բազմիցս ռուսաստանյան առաջատար հեռուստաալիքներով ամեն կերպ արդարացնում էր և՛ «Ալ Քաիդայի», և՛ «Իսլամական պետության» գործողությունները, արդարացնում էր իսլամիստների գազանությունները Իրաքում, Սիրիայում, թեև, կարծես, այդ երկրներում գազանությունների ու ահաբեկչական ակտերի զոհեր էին ամենից հաճախ դառնում նրա միանգամայն անմեղ շարքային հավատակիցները՝ շիադավանները: «Մշակույթ» հեռուստաալիքի ուղիղ եթերում պատասխանելով այն հարցին, թե` կարո՞ղ եք, արդյոք, հիմա հրապարակայնորեն հայտարարել, թե անմեղ մարդկանց սպանող շահիդները ոճրագործներ են, որ նրանք ոչ մի դրախտ էլ չեն ընկնի և ոչ մի հուրի-փերի էլ չեն ստանա, Ջեմալը պատասխանել է. «Շահիդները, իհարկե, մուսուլմաններ են: Նրանք անում են այն, ինչ պիտի անեն: Եվ կստանան այն ամենը, ինչ նրանց խոստացվել է»:

Ի՞նչ է սա, եթե ոչ գազանության արդարացում, ի դեպ, նաև Մերձավոր Արևելքի քրիստոնյաների ու եզդիների նկատմամբ: Իսկ տեսախցիկի առջև ցուցադրական գլխատումները առհասարակ կոչ էր անում դիտարկել իբրև «մուսուլմանական ավանդույթ» և խորհուրդ էր տալիս, և ո՞ւմ՝ քրիստոնյաներին, այդ փաստի վրա «չսևեռվել»: Միշտ ցանկացել եմ այդ պահին զանգահարել ստուդիա և ուղիղ եթերում հիշեցնել այդ Ջեմալին. լսի՛ր, դո՛ւ, թերուսի մեկը (1965 թ. դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի պետհամալսարանին առընթեր արևելյան լեզուների ինստիտուտ, բայց մեկ տարի հետո հեռացվել է «բուրժուական ազգայնականության դրսևորման կապակցությամբ» ձևակերպմամբ), դու գոնե գիտե՞ս, որ նույնիսկ Իրանում, իսլամական հեղափոխությունից հետո, չկա այդպիսի մահապատիժ՝ գլխատում:


Ահա գիտակցության այսպիսի անմիարժեքություն ու երկատվածություն: Կրոնագետ Սիլանտևը համարում է, որ Ջեմալը արմատական և լուսանցքային օկկուլտիստ ¥ոգեհարց¤ «փիլիսոփա» է. «Ջեմալը հրապարակել է նաև իսլամական գործչի համար շատ անսովոր դատողություններ ֆալոսի և հեշտոցի մետաֆիզիկական իմաստի մասին»: «Ճշմարիտ ֆալիցիզմը հրաժարումն է հեշտոցային անհատնում հարցականության թակարդն ընկնելուց», «Ֆալոսի մետաֆիզիկական ինքնաէրոտիկան է ընկած ճակատագրի ուժերին ուղղված հերոսական մարտահրավերի հիմքում», «Ֆալոսի մասնակցությունը անդրոգինությանը (տղամարդու և կնոջ հայտանիշերը մեկ անձի մեջ -խմբ.) ենթադրում է զոհաբերական դատապարտվածության և ամորձատական մահվան հեռանկարի ընդունում»: Այս և այլ «խոր մտքեր» շատ են ամաչեցրել հասարակ մուսուլմաններին, որոնք սկսել էին Ջեմալին անվանել «ֆալոսագետ փիլիսոփա»: Ավելին, «ֆալիցիզմի» այդ երկրպագուն (ի՞նչ է պատահել, էլի «իզմ» չէ՞), ըստ էության, ոչ թե պարզապես արդարացնում, այլ Կովկասում «ջիհադի»՝ սրբազան պատերազմի էր կոչում: Այսինքն, գործում էր ընդդեմ ՌԴ-ի տարածքային ամբողջականության, և հասկանալի է, որ Բասաև եղբայրների, նույն Հաթթաբի հետ լուսանկարվելը նրա համար գրեթե մեծագույն պատիվ էր: Այսպես, Ջեմալի խոսքերով ասած, «վահաբիզմը նախ և առաջ պայքար է ընդդեմ ավանդական ընտանեկան-ցեղային կառուցվածքի», և «այսօրվա իսլամական ուժերը, որոնք պայքարում են նրա (ժամանակավրեպ կովկասյան հասարակության) դեմ, իսլամական էգալիտար (հավասարապաշտական) գիտակցության հակաժամանակավրեպ, նոր մոդելն են: Դա հաջորդ դարաշրջանում Կովկասի փրկության միակ հնարավորությունն է»:


Դա զարմանալի է, սակայն նողկալի Ջեմալը (թող ներեն ինձ բոլոր աստվածները, որովհետև ասում են՝ հանգուցյալների մասին՝ կա՛մ լավ, կա՛մ ոչինչ) արդարացնում էր անգամ երեխաների ու ծննդկանների դեմ կատարվող ահաբեկչական ակտերը: Լրագրող Մ. Մ. Դեյչի տվյալներով, Շամիլ Բասաևի, Ասլանբեկ Աբդուլհաջիևի և Ասլանբեկ Իսմայիլովի ահաբեկիչների կողմից Բուդյոնովսկի ծննդատան գրավման առնչությամբ Ջեմալն ասել է, թե «վրեժը օրինական գործողություն է, միակ բանը, որ մեզ համար երաշխավորում է արժանապատվության, կյանքի և ունեցվածքի պահպանումը: Բասաևը ճիշտ է գործել` պատանդներ վերցնելով Բուդյոնովսկում»: Բայց պանթյուրքական շակալը նաև վախկոտ էր. 2013 թ. հոկտեմբերի 14-ին հեռուստաեթերում Ջեմալը Վլադիմիր Պոզներին հայտարարել էր, թե ինքը նման խոսքեր չի ասել: 2005 թ. մարտի 8-ին ռուսական հատուկ նշանակության ջոկատի մարտիկների ոչնչացրած չեչեն զինյալների պաշտոնական առաջնորդ Ասլան Մասհադովին անվանել է իսկական շահիդ: Բարձր գնահատելով իսլամական մահապարտ ահաբեկիչներին, Հեյդար Ջամալը հավանություն էր տվել Դոկու ՈՒմարովի այն հայտարարությանը, թե իսլամիստ ահաբեկիչները ռուս խաղաղ քաղաքացիներին կհամարեն իրենց թույլատրելի թիրախներ, որովհետև «այստեղ պատերազմի վարման ժամանակակից եղանակներից դուրս ոչինչ չկա»: Ավելի ուշ, երբ ամբողջ Ռուսաստանը բուռն զայրույթ էր արտահայտում, նրա կարծիքը փոխվեց. «Իսլամական հանրությունը ցնցված էր և միանգամայն փակուղային վիճակի մեջ էր Դոկու ՈՒմարովի տարածած հայտարարության պատճառով: Նախ, նրա հայտարարությունը հակասում է իսլամական համակեցության սկզբունքներին: Այն հակասում է կանանց և երեխաների վրա չհարձակվելու սկզբունքներին: Բացի այդ, հայտարարությունը ցույց է տալիս, որ Դոկու ՈՒմարովը ձեռնածվող դեմք է, եթե ոչ խամաճիկ»: HTB հեռուստաալիքի «Այսօր» ծրագրի արտակարգ թողարկման եթերում Ջեմալը հայտարարել էր, թե «Նորդ-Օստ» թատրոնի ահաբեկչական ակտը (2002 թ.) կատարել են մարդիկ, ովքեր հավատում են իրենց արածին, և նրանց հաջողվել է լուրջ «հարված հասցնել Ռուսաստանի բարձրագույն իշխանության հեղինակությանը»:


«Новые Известия» թերթում տպագրված հարցազրույցում լրագրողը հարց է տվել. «Ձեր շարադրանքում իսլամական դիմադրության ներկայացուցիչները, ի տարբերություն «ազգային քրեական տարրերի», ասես անվեհեր ասպետներ լինեն: Իսկ ի՞նչ կասեք Արբի Բարաևի մասին, որն իրեն անվանում էր վահաբական ու միաժամանակ մեծ համբավ ուներ որպես մարդկանց խոշոր վաճառականներից մեկը»: Դրան հետևել է պատասխանը, թե Բարաևը եղել է «ռուսական հատուկ ծառայությունների գործակալ», և հենց դրանով է բացատրվում նրա ցածր բարոյական մակարդակը: Իսկ ահաբեկչության հետ վահաբականների կապի մասին հարցին Ջեմալը պատասխանել է «իշխանությունների կողմից բորբոքվող հակաահաբեկչական հիստերիայի» քննադատությամբ: Եվ, ըստ էության, միայն մեկ անգամ նա չի համարձակվել բացահայտորեն արդարացնել ահաբեկիչներին: Եվ դա հասկանալի է. այն ժամանակ արձագանքը համաշխարհային էր: Բեսլանի ահաբեկչական ակտի վերաբերյալ «Российская газета»-ում հրապարակված հարցազրույցում, երբ զինյալներից մեկի մայրը որդուն օրհնում էր գրավելու դպրոցը, Ջեմալը հայտարարել էր. «Հավատացյալ մուսուլմանուհին չի կարող չիմանալ, որ անմեղ մարդկանց, մանավանդ երեխաների սպանությունը մեծագույն մեղք է՝ համաձայն «Ղուրանի»: Նշանակում է` մենք գործ ունենք կրկնակի հավատուրացության հետ՝ ոչ միայն որդու, այլև մոր, որն օրհնել է նրան նման գազանության ճամփելիս: Միակ բանը, որ հնարավոր եմ համարում. այդ մայրը պարզապես չի հասկանում, թե իսլամի դեմ ուղղված գաղափարական ինչ սադրանքի մասնակից է իր որդին, որը, իհարկե, դրան մասնակցում է սոսկ որպես ձեռնածվող խամաճիկ»:


Այդուամենայնիվ, սլավոնների ու հայերի թշնամին բացահայտորեն «աշխատել» է, ըստ էության, ռուսական հեռուստատարածքի տարբեր հեռուստաալիքներում: Ո՞վ կամ ի՞նչն է նրա համար ծառայել որպես այդքան հզոր ու հուսալի «տանիք»: Գուցե նրա կնոջ՝ Գալինա Նորսկայայի «ոչ թյուրք» ազգականնե՞րը, որն արագորեն, բնականաբար, նմանվեց դյոնմե ¥հավատափոխ¤ հրեայի և փոխեց անուն-ազգանունը, դառնալով Գյուլնարա Ջեմալ: Գուցե մի շարք երկրների, սկսած Ռուսաստանից, հատուկ ծառայությունների որոշ ստորաբաժանումների հետ կապերի մասին լուրե՞րը: Մարդն անսքող ընդունվում էր Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, նույնիսկ Իսրայելի հատուկ ծառայությունների ղեկավարության կողմից: Սա էլ հենց Ջեմալի ճակատագրի ու մահվան տարօրինակությունն է, որն առնվազն երեք անգամ հրապարակայնորեն մեղադրվել է հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովի կողմից՝ Հայաստանի մասին ստեր տարածելու համար:


Մոսկվայի բնակիչը, որն իբր վաղուց և ծանր հիվանդ էր, չգիտես ինչու, «որոշել» էր մեռնել Ալմաթիում և կտակել էր իրեն թաղել այնտեղ, որտեղ կմեռնի՝ ըստ Ղազախստանի մուսուլմանների հոգևոր վարչության մուֆտիի խոսքերի, որը թաղման աղոթքն է արել: Թաղվել է Ալմաթիի Բաղանաշիլի գերեզմանոցում՝ մուսուլմանական ծիսակարգով: Ալմաթիին ծանոթ մարդիկ ասում են, թե նախկինում այդտեղ եղել է անասնասպանդանոց՝ անասնագերեզմանոցով: Աստծուց, երևի, սա է հասնում Ջեմալին ու նրա ամբողջ ազգուտակին, բոլոր համախոհներին:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2637

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ