Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում մտադիր են սեփական օրինակով ապացուցել, որ երկրում կա արդարադատություն

«Ձեռնարկությունների  ինկուբատոր» հիմնադրամում մտադիր են սեփական օրինակով ապացուցել, որ երկրում կա արդարադատություն
13.12.2016 | 00:16

Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն ԲԱԳՐԱՏ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ ներկայացրել է 2002-ից ի վեր հիմնադրամի իրականացրած ծրագրերը, կառույցի ազդեցությունը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի և տնտեսության զարգացման վրա, ինչպես նաև ամփոփել է 2016 թ. ՏՏ ոլորտի արդյունքները։


Ըստ պարոն Ենգիբարյանի, ընթացիկ տարում ՏՏ ոլորտի ընկերությունների թվաքանակը կազմել է մոտ 540, ոլորտում ներգրավված է 16000 մասնագետ, շրջանառությունը կազմել է ավելի քան 500 միլիոն ԱՄՆ դոլար, ՀՆԱ-ի վրա ՏՏ ազդեցությունը մոտ 6 տոկոս է։
Պարոն Ենգիբարյանը շեշտել է, որ վերջին տարիներին Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաները, իսկ այժմ նաև ինժեներական ոլորտի խոշոր ծրագրերը մշակում և իրականացնում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը։ Կազմակերպությունը առաջին տեխնոլոգիական ինկուբատորն է մեր երկրում, որը դարձավ ՏՏ ոլորտի զարգացման մոդել ոչ միայն Հայաստանում։ Այս մոդելը կիրառվում է նաև աշխարհի մի շարք երկրներում։ Մոդելն ապացուցել է, որ ինքնածախսածածկվող է, ավելին՝ ծախսերի 65 տոկոսը իրականացվում է ոչ պետական միջոցներով։ ՏՏ ոլորտի մասնագետների ավելի քան 50 տոկոսը պատրաստվել և պատրաստվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից։ Շուրջ 20000 մասնագետ օգտվել է հիմնադրամի կրթական ծրագրերից։ Ոլորտում իրականացված ներդրումները, որոնք եղել են հիմնադրամի նախաձեռնությամբ, գերազանցում են 10 միլիոն ԱՄՆ դոլարը։


ՁԻՀ-ի օրինակը այսօր ուսումնասիրում և փորձում են ներդնել նաև այլ երկրների կառավարություններ։
ՁԻՀ տնօրենն անդրադարձել է նաև իր ղեկավարած կառույցում Վերահսկիչ պալատի իրականացրած ուսումնասիրություններին և դրանց հիման վրա գլխավոր դատախազության հարուցելիք քրեական գործին։ Պարոն Ենգիբարյանի համոզմամբ՝ նման գործողությունները վնաս են հասցնում Հայաստանի տեխնոլոգիական վարկանիշին (արդեն իսկ մի քանի ներդրողներ խնդրել են որոշ ժամանակ սպասել), վատ են անդրադառնում հայկական ՏՏ-ի զարգացման և գլոբալ հեղինակության վրա:


Հիմնադրամի ղեկավարն ընդգծել է, որ Վերահսկիչ պալատի առաջ քաշած բոլոր հարցերն առնչվում են ոչ պետական միջոցների օգտագործմանը, ուստի չի կարող խոսք լինել պետական շահերի պաշտպանության մասին։ Ըստ բանախոսի, Վերահսկիչ պալատի առաջ քաշած բոլոր հարցերը պետք է նախապես քննարկվեին հիմնադրամի հետ, ինչը, սակայն, տեղի չի ունեցել։ ՁԻՀ տնօրենն ընդգծել է, որ քննչական մարմիններից իրենք ակնկալում են արդարացի որոշում, քանի որ չեն կասկածում վերջիններիս արհեստավարժությանը։ Բագրատ Ենգիբարյանը շեշտել է նաև, որ նման զարգացումները չեն կոտրում իրենց թևերը, հակառակը, իրենք զգում են լրացուցիչ պատասխանատվություն և մտադիր են սեփական օրինակով ապացուցել, որ երկրում կա արդարադատություն։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3542

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ