Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Երեխաների լավագույն պաշտպանները նրանց ծնողներն են

Երեխաների լավագույն պաշտպանները նրանց ծնողներն են
13.12.2016 | 11:03

Վերջին օրերին հասարակության մեջ լայն քննարկման առարկա դարձավ, այսպես կոչված, «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի» մասին օրենքի նախագիծը։
Ի սկզբանե նշենք. ոչ նախկինում (երբ այդ օրենքի նախագիծը դեռ նոր էր մշակվում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում) և ոչ էլ հիմա, օրենքի նախագծի մշակման համար պատասխանատու պետական մարմիններն այդպես էլ չեն կարողանում հիմնավորել այդ օրենքի մշակման անհրաժեշտությունը։
Թե ընտանիքներում բռնություններին վերաբերող պաշտոնական թվերը, թե Հայաստանում անչափահասների դեմ կատարվող հանցագործությունների պաշտոնական թվերը խոսում են Հայաստանում կանանց և երեխաների նկատմամբ բռնությունների քանակի փոքր լինելու մասին։


Վերոնշյալ օրենքի ընդունման հարցում շահագրգիռ կազմակերպությունների և միջազգային կառույցների մատուցմամբ, որոշ պետական պաշտոնյաներ պնդում են, որ իբր ընտանիքներում բռնություններն ունեն լատենտային (թաքնված) բնույթ, և որ կանայք հաճախ չեն բարձրաձայնում դրանց մասին։ Սակայն երբ հերթը հասնում է թվեր հրապարակելուն, այդ պաշտոնյաները խուսափում են հստակ պատասխանից։
Այսպես կոչված, «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքի ջատագով կազմակերպությունները, շահարկելով մի քանի ընտանիքներում տեղի ունեցած ողբերգական դեպքերը (երբ կնոջը ծեծել կամ սպանել է ամուսինը), չեն խոսում ընտանիքներում բռնությունների իրական պատճառների վերացմանն ուղղված համապատասխան օրենսդրության ընդունման մասին։ Ավելին, որքան մեզ հայտնի է, ՀՀ պետական մարմինները չեն կատարել որևէ համապարփակ հետազոտություն այն մասին, թե որոնք են այն խորքային խնդիրները, որ կարող են ընտանիքներում բռնությունների պատճառ հանդիսանալ։ Իսկ եթե նման հետազոտություն կատարվել է, ապա ինչո՞ւ համապատասխան օրենսդրական միջոցներ չեն կիրառվում այդ պատճառները վերացնելու համար։ Այդպիսի պատճառներից են Հայաստանի տեղեկատվական դաշտում (հեռուստատեսություն, համացանց և այլն) բռնության համատարած քարոզը, ընտանիքների սոցիալական վիճակը (հատկապես բազմազավակ ընտանիքների) և այլն։ Օրենսդրական մակարդակով այդ երևույթների վերացմանն ուղղված որևէ քայլ չի արվում, իսկ փոխարենը առաջարկվում է պայքարել հետևանքների դեմ։


Համոզված կարելի է ասել՝ կանանց և երեխաների լավագույն պաշտպանությունը կարող է իրականացվել միայն ընտանիքում: Հետևաբար բռնությունները իրապես կանխարգելելու միակ ճիշտ ճանապարհը կլինի օրենսդրական մակարդակով բռնությունները ծնող պատճառների վերացումը։
Խոսելով երեխաների մասին՝ կրկին փաստենք, որ երեխաների լավագույն պաշտպանները նրանց ծնողներն են, ուրեմն օգնելով ծնողներին՝ կապահովենք նաև երեխաների բարեկեցիկ կյանքը և, որպես վերջնական արդյունք, կնպաստենք նաև ընտանիքների միասնության և ամրության ամրապնդմանը։ Եթե ուզում ենք օգնել երեխաներին, ապա պետք է օգնենք նրանց ծնողներին։


Այս իմաստով անհասկանալի է երեխաներին ընտանիքներում բռնություններից պաշտպանելու մի շարք կազմակերպությունների և որոշ միջազգային կառույցների «ձգտումը», առավել ևս, որ այդ կազմակերպությունները այլասերված պատկերացումներ ունեն ընտանիքի ինստիտուտի մասին։ Այդ կազմակերպությունները «բռնություն» հասկացությունը նույնպես յուրովի են սահմանում և մեկնաբանում՝ ելնելով իրենց սեփական արժեքային համակարգից։
ՈՒմի՞ց են ուզում պաշտպանել երեխաներին ընտանիքում, իրենց ծնողների՞ց։ Այդ տրամաբանությամբ ստացվում է, որ ի սկզբանե ծնողները դիտարկվում են որպես պոտենցիալ բռնարարներ, որոնց պետք է մշտապես պահել հսկողության ներքո, որպեսզի երեխայի նկատմամբ բռնության դեպքում վերջինիս մեկուսացնեն նրանցից, երեխային «պաշտպանելու» պատճառաբանությամբ։ Նման մոտեցումը մեղմ ասած անտրամաբանական է։
Պարզվում է, որ երեխաներին իբր ընտանիքներում բռնություններից պաշտպանելու շարժումը սկսվել է 70-ական թվականներին Մեծ Բրիտանիայում երեխաների իրավունքների պաշտպանության շարժումով, որի ակունքներում կանգնած էր Paedophi.e Information Exchange (PIE- մանկապիղծների տեղեկատվության փոխանակում) կազմակերպությունը, և որի անդամները պայքարում էին մանկապղծությունը որպես սեռական կողմնորոշում որակելու համար։ Հենց Paedophi.e Information Exchange կազմակերպության կողմից թողարկվող «Մանկության իրավունքները» թերթից սկսվեց երեխաներին «բռնություններից պաշտպանելու» շարժումը։


1981-ին սկսեց աշխատել «Մանկական իրավական կենտրոնը», որի համակարգողը դարձավ Փիթեր Նյուելը (Peter Newe..)։ Այդ կազմակերպությունը պահանջում էր զրկել ծնողներին իրազեկվելու իրավունքից այն մասին, որ բժիշկները իրենց երեխաներին նշանակում են հակաբեղմնավորիչներ։
ՈՒնենալով մեծ ֆինանսական միջոցներ և աջակցություն, այդ կազմակերպությունը 1998-ին լույս է ընծայում մի գրքույկ, որտեղ կոչ է անում քրեական հետապնդման ենթարկել այն ծնողներին, որոնք դաստիարակչական նպատակներով պատժում են իրենց երեխաներին։
90-ականների վերջից կազմակերպությունը դուրս է գալիս միջազգային ասպարեզ։
. 2001-ին ստեղծվում է կազմակերպություն «երեխաների ցանկացած ձևի պատիժների վերացման գլոբալ նախաձեռնություն» (G.oba. Initiative to End A.. Corpora. Punishment of Chi.dren)։ Համակարգող՝ Փիթեր Նյուել։
. 2003-ին «Փրկենք երեխաներին» (Save the Chi.dren) միջազգային կազմակերպությունը պաշտպանում է երեխաներին պատժելու արգելքը։ Աշխատանքային խմբի ղեկավարն էր Փիթեր Նյուելը։
. 2004-ին ԵԽԽՎ-ն ընդունում է երեխաներին պատժի ենթարկելու (այդ թվում ծնողների կողմից) համաեվրոպական արգելք սահմանելու 1666 համարի առաջարկությունը։
. 2006-ին ՄԱԿ-ի երեխաների իրավունքների հանձնաժողովը հրապարակում է մի փաստաթուղթ, որի մեջ սահմանվում է պատժվելուց պաշտպանվելու երեխայի իրավունքը։ Փաստաթղթի մշակմանը ակտիվորեն մասնակցում է Փիթեր Նյուելը։
. 2008-ին մեկնարկում է երեխաներին պատժելու դեմ Եվրախորհրդի նախաձեռնությունը։ Փիթեր Նյուելը իր ելույթում հանդես է գալիս Եվրախորհրդի անդամ բոլոր երկրներում երեխաներին պատիժներից (այդ թվում նաև դաստիարակչական նպատակներով ծնողների պատիժներից) պաշտպանելու հատուկ օրենսդրության մշակման առաջարկով։
Այսպիսով, մանկապիղծների շարժումներին հաջողվում է աստիճանաբար ներթափանցել միջազգային կառույցներ և կազմակերպություններ, կարևոր դիրքեր գրավելով այդտեղ, երեխաների իրավունքների պաշտպանության քողի ներքո ընդունել նաև օրենքներ, որոնք հնարավորություն կստեղծեն երեխաներին օտարելու իրենց ծնողներից։
2013-ին, Գերմանիայում, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հիմնադիր «Կանաչների» կուսակցության շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, երբ պարզվեց, որ կուսակցության առաջնորդների շրջանում գործում էր մանկապիղծների մի ամբողջ ցանց։


Եվրախորհրդարանի անդամ, «Կանաչների» կուսակցության հիմնադիրներից մեկը՝ Դանիել Կոն-Բենդիտը, 80-ականների սկզբում հանդես էր գալիս մանկապղծության օրինականացման օգտին, իսկ 1982-ին ֆրանսիական հեռուստատեսությամբ հայտարարում էր, թե որքան հաճելի է, երբ 5 տարեկան երեխան հանում է իր հագուստը։
Այդ և այլ փաստերը հիմք հանդիսացան, որպեսզի «Կանաչների» կուսակցությունը մեղադրվեր մանկապղծության քարոզի մեջ։
Նպատակը պարզ է՝ մեր երեխաներին բռնություններից պաշտպանելու քողի ներքո ընտանիքներ մուտք գործելու հնարավորություն ստանալ, օտարել երեխաներին և տեղափոխել ապաստարաններ, որտեղից ավելի դյուրին կերպով երեխաներին հնարավոր կլինի օգտագործել հանցավոր նպատակներով։

Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար

Դիտվել է՝ 4003

Մեկնաբանություններ