Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պարարտ մարմինը ընդունակ չէ հոգևոր սխրանքների

Պարարտ մարմինը ընդունակ չէ հոգևոր սխրանքների
16.12.2016 | 08:59

«Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր, մարդիկ, որ ունեն աստվածապաշտության կերպարանք, սակայն ուրացել են նրա զորությունը» (Բ Տիմ. 3.1-5):


Առաքյալը այնպես է ներկայացնում վերջին ժամանակները, կարծես իր ժամանակ այդպիսի մարդիկ չկային, չէ՞ որ աշխարհը թաղված էր մեղքի մեջ, երբ առաքյալները իրենց գործունեությունն էին ծավալում, սակայն առաքյալը իրականում խոսում է ոչ թե առանձին մարդկանց մեջ հայտնված հոգևոր ախտերի մասին, ոչ թե խավարի մեջ խարխափելով լույս փնտրողների մասին, այլ լույսին դիմադարձ կանգնողների, Քրիստոսին ճանաչող, բայց ուրացող, սեփական ախտերից ապաքինման միակ միջոցը մերժող մարդկության մասին. «Եվ Սուրբ Հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հավատից և իրենց ուշադրությունը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների վրա և դևերի վարդապետությունների վրա՝ տարված ստախոսների կեղծավորությամբ, որոնց խղճմտանքը խարանված է, որոնք արգելում են ամուսնանալ և հեռու են պահում այն կերակուրներից, որ Աստված ստեղծեց, որպեսզի հավատացյալները և ճշմարտության վերահասու եղողները գոհությամբ վայելեն» (Ա Տիմ. 4.1-2):


«Այս բանն եմ վկայել տալիս Աստծո և Հիսուս Քրիստոսի առաջ, որ դատելու է կենդանիներին և մեռածներին՝ Իր հայտնության օրը, երբ գա Իր արքայությամբ: Եվ դու քարոզի՛ր Աստծո խոսքը, շարունա՛կ հայտարարիր այն, ժամանակին լինի, թե տարաժամ, հանդիմանի՛ր, սաստի՛ր, հորդորի՛ր՝ կատարյալ համբերատարությամբ ուսուցանելով. քանզի պիտի գա ժամանակ, երբ չպիտի անսան ողջամիտ վարդապետությանը, այլ, յուրաքանչյուրն ըստ իր ցանկությունների, ուսուցանողներ պիտի հավաքի իր շուրջը՝ իր ականջներին հաճելի բաներ լսելու մարմաջով. և նրանք ականջները պիտի դարձնեն ճշմարտությունից ու պիտի մոլորվեն գնան առասպելների հետևից: Իսկ դու արթո՛ւն եղիր ամեն ինչում, նեղությունների մեջ համբերի՛ր, ավետարանչի գործե՛ր արա, լիուլի կատարի՛ր քո պաշտոնը» (Բ Տիմ. 4.1-5):
Թվարկվող հատկանիշները վերջին ժամանակների մարդկանց էությունն են, ոչ թե արատը, իսկ դա Աստծո օրենքը և շնորհը մերժելու հետևանքն է, Քրիստոսի Սուրբ Եկեղեցուց հերձվելու արդյունքը, աշխարհի սուտ գաղափարներով կերակրվելը: Մարդը աննկատ կորցրել է իր մարդկային նկարագիրն ու մարդ մնալու նախանձախնդրությունը: Առաքյալը ներկայացնում է վերջին ժամանակների «ախտանշանները»` որպես որոշակի, անպայմանորեն անբնական գործընթացների հետևանք:


1. Պատվաստումներ. մենք երեխաներին դարձնում ենք աուտիկ, այնուհետև, երբ բազում ջանքերից հետո նրանք, այնուամենայնիվ, քիչ թե շատ վերադառնում են նորմալ կյանք, դա համարում ենք մեծ ձեռքբերում: Մենք երեխաներին դարձնում ենք անհնազանդ և օտար, հետո բողոքում ենք նրանց անհնազանդությունից, անտարբերությունից, քմահաճությունից և կամակորությունից:
2. Սննդային սինթետիկ հավելումներ, արհեստական սնունդ. մենք ստիպված ընդունում ենք փորձասենյակային սնունդ` մեր օրգանիզմին օտար ու անհասկանալի, և օրգանիզմը պատասխանում է զանազան հիվանդություններով:
3. Գենային մանիպուլյացիաներ. գարշելի վայ-գիտնականները անցել են բոլոր սահմանները:
4. ՈՒղեղի լվացման զանգվածային (աղանդավորներ) և անհատական (գաջեթներ) տեխնոլոգիաներ. մարդիկ առանց գիտակցելու ենթարկվում են հոգեմարմնավոր մանիպուլյացիաների` վերջնականապես զրկվելով Ամենազոր Աստծո օգնականությունից:
5. Մահասփյուռ առողջապահություն, դեղեր. մեզ լկտիաբար հայտարարում են, որ պիտի օրենսդրորեն պղծեն մեր սուրբ հացը, որպեսզի մարդակերպ դևերից հետագայում ևս ստանան թույն` մեզ թունավորելու համար. սա ծայրագույն ամբարշտություն է: Շատերի համար հույս հանդիսացող դեղերը միայն արդյունավետորեն գրպաններ են դատարկում և շատերի մահվան իրական պատճառ դառնում (ինչպես ՄԻԱՎ-ի դեպքում):
6. Ստրկացնող իրավահավասարություն. «մարդու իրավունքները» հողին են հավասարեցնում ու տրորում ամեն սրբություն:
7. Տիրադրուժ սոցապահովություն. մարդուն դնում է ծայրահեղ անապահով դրության մեջ. մարդու մեջ մեռնում է վերջին մարդկայինը` անօգ ճչալով. «ՈՒրանամ կամավ զԱրարիչն»:
8. Ազգադավ առաջնորդներ. «իշխանությունների» որևէ քայլ ինքնուրույն չէ և չի բխում ազգային շահից, որովհետև դրածոներ են և պնակալեզ կամակատարներ:
9. Էկումենիկ անդեմ ու անբովանդակ հավատք. անհայտ ծագման և բնութագրի տեր «միակ աստծո» պաշտամունքը աստիճանաբար ներմուծվում է հավատացյալների գիտակցության մեջ, որի համար արդեն սովորական է քրիստոնյայի և այլադավանի «միակ աստծուն» ուղղված համատեղ աղոթքը` հանուն խաղաղության և մարդկության բարգավաճման:
10. Համազգային ընթացք դեպի անհայտություն և անգոյություն:


Այսօր մենք ունենք այսպիսի համազգային նկարագիր, որն աշխարհային խավարի հետ մեր «իշխանությունների» դավադիր և հանցագործ համագործակցության արդյունքն է: Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին մենք ականատես ենք լինում մի նոր անօրինակ եղեռնագործության ու ազգային ջարդի, այս անգամ ոչ թե թուրքի, այլ թուրքանման հայի ձեռքով, անհայր ու անհայրենիք ապօրինածինների ոճրագործ ծրագրերով: Այդ ամենին գիտակից մարդու հոգին ճչում ու մորմոքում է անամոք ցավից, թե ինչպես են խավարի ու անհայտության ճարակ դառնում առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցու զավակները, ինչպես Սուրբ Վարդանի և Սուրբ Ղևոնդի ժառանգները չեն զանազանում առաքինությունն ու արատը և թուլացած ու անկար ձեռքերով այլևս անկարող են թշնամու դեմ պարզել Աստծո խոսքի երկսայրի սուրը և պաշտպանվել հավատի վահանով: Ցավը հարաճուն է ու տագնապալի. կորչում է Քրիստոսի Արյան գինը` մարդը, հա՛յ մարդը, հայ քրիստոնյան, և ո՞վ պիտի պատասխան տա այդ հոգիների կորստյան համար, ո՞վ պիտի ողբա ազգի մեղքերի համար, ո՞վ պիտի զղջա և ապաշխարի, ողորմություն ու գթություն հայցի Ամենակալից, եթե, իհարկե, արդեն չափազանց ուշ չէ այս ամենի համար, համազգային դարձի համար:

Սթափվի՛ր, հա՛յ, զգա քո արմատները, որ քեզ սնուցող հողը պահում են հողմահարվելուց և քեզ են հասցնում կենսաբեր հյութերն ու ավիշը հարանոր կյանքի: Տառապանքն է մաքրում ու նվիրագործում, իսկ մենք փնտրում ենք փափուկ ու անհոգ կյանք: Պարարտ մարմինը ընդունակ չէ հոգևոր սխրանքների: Հռոմը կործանվեց հացի ու տեսարանների պահանջմունքի գերբավարարումից: Սակայն առավել թշվառ են նրանք, ովքեր զրկված են թե՛ առաջինից, թե՛ երկրորդից, թե՛ երրորդից` Ճշմարտության գիտությունից: Սնանկ ու թշվառ է այն մարդը, ով զրկված է թե՛ մարմնավորից, թե՛ հոգևորից, թե՛ նյութից, թե՛ հույսից: Մոտ է մեծ նեղության քուրան, որ պիտի բաժանի ոսկին ու հարդը, երկաթն ու փայտը, ազնիվն ու անմաքուրը և ոչ մեկին չպիտի խնայի: Անտարբեր հոգին չի հանդիպի բարիքի, և անհոգ ու թեթևամիտ հոգին Աստծուն չի տեսնի: Մարդահաճությունը և քծնանքը խոնարհության փոխարինողներն են, ամեն բան ունի իր փոխարինողը, ամեն առաքինություն ունի իրեն համապատասխան արատը, որ նույնքան առինքնող է ամբարիշտների համար, որքան առաքինությունը երկյուղածների և աստվածավախների համար:


Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 1636

Մեկնաբանություններ