Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իսկ ի՞նչ գիտենք ամերիկյան ֆինանսավորմամբ ու շահագրգռությամբ Հայաստանում բացված ու բացվող լաբորատորիաների իրական նպատակների մասին

Իսկ ի՞նչ գիտենք ամերիկյան ֆինանսավորմամբ ու շահագրգռությամբ Հայաստանում բացված ու բացվող լաբորատորիաների իրական նպատակների մասին
16.12.2016 | 14:56

Ըստ ամերիկյան ազդեցիկ կազմակերպություններից մեկի` կան կենսաբանական զենքի առաջադեմ տեսակներ, որոնք ունակ են մարդկանց վրա ազդելու ըստ նրանց էթնիկ պատկանելության: Ազդելն էլ լայն իմաստով պետք է հասկանալ` տվյալ ազգի ներկայացուցիչների իմունիտետը թուլացնելուց սկսած, մինչև նրանց զանգվածաբար հնձելը, ոչնչացնելը: Ի դեպ, աշխարհում թերևս միայն ամերիկյան ցինիզմը կբավականացներ այդպիսի ձևակերպման համար` «կենսաբանական զենքի առաջադեմ տեսակներ»։
Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ավելացման, հակառուսական պատժամիջոցների հետ մեկտեղ, վերջին շրջանում լրատվամիջոցներով առավել քննարկվող թեմաներից մեկը ԱՄՆ ռազմական գերատեսչության երկակի նշանակության կամ երկակի գործածման հնարավորություն ընձեռող բժշկա-կենսաբանական լաբորատորիաների ստեղծումն է հատկապես հետխորհրդային մի շարք երկրներում: Այդպիսի լաբորատորիաներ արդեն իսկ ստեղծվել են նաև Հայաստանում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Վտանգների նվազեցման գործակալության» ֆինանսավորմամբ, 2016 թ. ռեֆերենս լաբորատորիաներ են բացվել Երևանում, Գյումրիում և Իջևանում, իսկ 2017 թ. նման լաբորատորիաների բացում նախատեսվում է նաև Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում: Այս թեմայի շուրջ է մեր հարցազրույցը կենսաբանական գիտությունների դոկտոր, մանրէաբան ՍՎԵՏԼԱՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:

-Որոշ փորձագետների գնահատականներով, ԱՄՆ-ը 2001-2010 թթ. մեծացրել է իր կենսաբանական լաբորատորիաների քանակը 20-ից մինչև 400: Եթե ճիշտ է այդ տեղեկությունը, ապա ամբողջ խնդիրն այն է, թե միայն կենսաահաբեկչությա՞ն դեմ պայքարի նպատակով (ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար), թե՞ նաև կենսաահաբեկչության համար (ԱՄՆ-ի կողմից իրեն հակառակորդ համարվող պետությունների ու նրանց դաշնակիցների դեմ):
-Այո, որոշ փորձագետների գնահատականներով, ԱՄՆ-ը 2001-2010 թթ. մեծացրել է իր կենսաբանական լաբորատորիաների քանակը` 20-ից հասցնելով մինչև 400-ի, կենսաահաբեկչության դեմ պայքարի համար ներդնելով 60 մլրդ դոլար։ Ավելի վաղ Միացյալ Նահանգներն ունեցել է ռազմա-կենսաբանական լաբորատորիաների ստեղծման փորձ Աֆրիկայում (Քենիա, Եգիպտոս), Լատինական Ամերիկայում (Բրազիլիա), Հարավարևելյան Ասիայում (Թաիլանդ), իսկ վերջին ժամանակներս ԱՄՆ-ը սկսել է նման լաբորատորիաներ ստեղծել Ռուսաստանի սահմանների մոտ։ Ըստ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի վերջին տվյալների, ԱՄՆ-ի կողմից վերահսկվող լաբորատորիաների քանակը մինչև 2015 թ. հոկտեմբերի 30-ն ԱՊՀ տարածքում ավելացել է 20 անգամ, իսկ ռազմական նշանակություն ունեցող կենսաբանական զենքի ստեղծման համար հատկացվում են տասնյակ միլիարդավոր դոլարներ։
ԱՄՆ-ը Ռուսաստանի շուրջ ձևավորում է ռազմա-կենսաբանական օբյեկտների թանկարժեք համակարգ, որը, ռուսաստանցի փորձագետների գնահատմամբ, անմիջականորեն սպառնում է ոչ միայն Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը, այլև այն պետություններին, որոնց տարածքում տեղակայված են այդ լաբորատորիաները։
-ԱՄՆ-ը (Պենտագոնի անունից) կենսաբանական այդ օբյեկտների քանակի ավելացումը բացատրում է կենսաահաբեկչության աճող սպառնալիքով` նկատի ունենալով Միացյալ Նահանգներում 2001 թ. սեպտեմբերին սիբիրախտի հարուցիչներով վարակված ծրարների տարածումը։ Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:
-Նախ, շատ մասնագետներ կասկածի տակ են դնում իսլամիստների կողմից այդ ահաբեկչության իրականացումը, ուշադրություն դարձնելով տարածված սպիտակ փոշու պատրաստման բարդության և ռազմական ծագման վրա, ինչպես նաև նամակների հասցեատերերի շարքում Ջորջ Բուշի աշխատակազմի հակառակորդ քաղաքական գործիչների առկայության հանգամանքին, այդ թվում՝ դեմոկրատ սենատորների, որոնք հանդես էին գալիս, այսպես կոչված, «Հայրենասիրական ակտի» դեմ։
Ցանկանում եմ ընդգծել, որ չնայած ԱՄՆ-ի հայտարարություններին` այդ լաբորատորիաները քաղաքացիական նպատակներով օգտագործելու մասին, չի բացառվում դրանց օգտագործման հնարավորությունը թշնամական նպատակներով։ Հայաստանը առայժմ նախկին ԽՍՀՄ պետություններից մեկն է, որի վերաբերյալ չկա միանշանակ վկայություն, որ այստեղ բացված լաբորատորիաներում արտադրվում է կենսաբանական զենք։ Սակայն սկզբունքորեն կարելի է ենթադրել, որ Հայաստանը մտնում է ԱՄՆ-ի համապատասխան պլանների մեջ։ Ամեն դեպքում, կենսատեխնոլոգիական և կենսաքիմիական ոլորտներում Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունն ակնհայտ է։
2017 թվականին նախատեսվում է բացել ևս 30 լաբորատորիա, որոնք կիրականացնեն հետազոտություններ ավելի քան 30 մասնագիտություններով, ներառյալ կենսաքիմիան և ինժեներական կենսաբանությունը։
Ի միջի այլոց, ամերիկյան և բրիտանական փորձագետները հայտնում էին Վրաստանից Թուրքիա որոշ կենսաքիմիական միջոցների տեղափոխման և թուրք-սիրիական սահմանին առավել մոտ հասցնելու մասին, դրանք հետագայում Բաշար Ասադի կառավարության դեմ կռվող ահաբեկչական խմբավորումներին փոխանցելու համար։ Ընդ որում՝ այդ տեղափոխության մասին հաղորդում էին նաև հայկական աղբյուրները։ Վերջերս տեղեկություն հայտնվեց, որ թուրքական կողմը մասնակցել է վերոհիշյալ լաբորատորիաների կառուցմանը Վրաստանում։
Մտահոգություն է առաջացնում ամերիկյան վերնախավի մի մասի վերաբերմունքը կենսաբանական տեխնոլոգիաների նկատմամբ` որպես հեռանկարային քաղաքական գործիքի։ 2000 թ. «Նոր ամերիկյան դար» նախագիծ ամերիկյան ոչ կառավարական ազդեցիկ կազմակերպությունը, որը 1997-2006 թթ. գործում էր Վաշինգտոնում և լուրջ ազդեցություն ուներ Ջորջ Բուշի աշխատակազմի վրա, իր սեպտեմբեր ամսվա փաստաթղթերից մեկում նշել է. «...կենսաբանական զենքի առաջադեմ տեսակները, որոնք ունակ են ազդելու յուրահատուկ գենոտիպի վրա, կարող են տեղափոխել կենսաբանական զենքը ահաբեկչության ոլորտից օգտակար քաղաքական գործիքների ոլորտ...»։
-Ըստ Ձեզ, ի՞նչ պետք է անել ԱՄՆ-ի կողմից կառուցվող կամ ֆինանսավորվող այդ լաբորատորիաների գործունեությունից բխող ռիսկերին դիմագրավելու համար:
-Այս իրավիճակում ՀԱՊԿ անդամ և շահագրգիռ այլ երկրները պետք է հասնեն նրան, որ իրենց տարածքում ապահովվի ԱՄՆ-ի կողմից կառուցվող կենսաբանական օբյեկտների գործունեության թափանցիկությունը։ Անհրաժեշտ են լիարժեք ստուգումներ մասնագետների ներգրավմամբ, իսկ տեղեկատվության սահմանափակ հասանելիությունը, լաբորատորիաների գործունեության հաշվետվության բացակայությունը և բնակչության անբավարար իրազեկվածությունը լիարժեք պատկերացում չեն տալիս ամերիկյան լաբորատորիաների իրական նշանակության մասին։


Զրույցը`
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 4901

Մեկնաբանություններ