Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հարևանի հարսը միշտ էլ սիրուն է

Հարևանի հարսը միշտ էլ սիրուն է
20.12.2016 | 09:13

Կանչից մեկ ժամ անց շտապօգնության մեքենան մոտեցավ հյուրանոցին։ Մոտենալը մոտեցավ, բայց շտապօգնության միակ և անկրկնելի մասնագետը բժիշկ չէր, այլ հիվանդ տեղափոխող, որի ունակությունը սահմանափակվում էր ճնշում չափելով և թթվածնի քանակը օրգանիզմում որոշելով։ Իսկ հիվանդը շնչահեղձ էր լինում՝ հյուրանոցի բարձրակարգ համարի օդորակիչից արտանետված ինչ-որ նյութից նրա մոտ ալերգիկ շնչահեղձություն էր սկսվել, բայց դե շտապօգնության խեղճ ու կրակ «վարորդն» ի՞նչ աներ։

Խեղճը՝ խեղճ, բայց հիվանդին հիվանդանոց տեղափոխեց «կլորիկ» գումար վերցնելուց հետո, իսկ շնչահեղձ լինողի արկածները դեռ առջևում էին։ Բարձրակարգ կահավորված հիվանդանոցը երևի թե որոշել էր շնչահեղձ լինողին փորձության ենթարկել. նրա համար չճարվեց ո՛չ պատգարակ, ո՛չ էլ սայլակ։ Բայց դա դեռ վերջը չէր։ Մոտ 45 րոպե հերթ կանգնելուց հետո, հիվանդանոցի ինչ-որ աշխատակից մոտեցավ նրան և ասաց, որ սխալվել եք՝ շնչահեղձ լինող մարդուն «աչքալուսանք» արեց. «Դուք պետք է այլ բաժանմունք գնաք, որը հիվանդանոցի մյուս թևի վրա է»։ Հիվանդանոցի այդ թևի բուժսպասարկումը չտարբերվեց առաջին հատվածից։ Մոտ կես ժամ պահանջվեց անկետա բացելու համար, իսկ երբ վերջապես հարկ համարեցին մոտենալ հիվանդին՝ բժշկի թափթփված տեսքից և անփույթ հայացքից հիվանդի շունչն իսկույն բացվեց, իսկ մյուս հիվանդները հերթում երկար սպասում էին իրենց ժամին, հուսալով, որ միգուցե իրենց հերթն էլ հասնի, չնայած հերթում էին և՛ կոտրվածքով, և՛ սրտի նոպայով, և՛ տարբեր սուր ցավերով մարդիկ։


Ոչ, սա «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում» ֆիլմից դրվագ չէ։ Իսկ եթե կարծում եք, որ այս անմարդկային մոտեցումը կատարվել է Հայաստանի բժշկական կենտրոններից մեկում, սխալվում եք։ Սա Ավստրիան է, իսկ ավելի ճիշտ, դեպքը կատարվել է Վիեննայում։ Այո, այո, այն նույն եվրոպական երկրներից մեկում, որտեղ մեր բնակչությունը ձգտում է, իսկ ովքեր էլ հնարավորություն չունեն, երազում են բուժում ստանալ։ Ավելին, բոլորը պահանջում են, որ Հայաստանի առողջապահական համակարգը նույնացվի եվրոպականի հետ, առանց հասկանալու՝ ինչ է իրենից ներկայացնում այդ եվրոպականը։
Ընդամենը հերթից հերթ անցնելու, անկետա բացելու և շտապ օգնության վարորդի կողմից ճնշումը չափելու համար մեր այս պատմության հերոսին Հայաստան է ուղարկվել մոտ 700 եվրոյի հաշիվ։ Գուցե ոմանք ասեն, որ նշվածը եզակի դեպք է, բայց, ցավոք, դա օրինաչափություն է։ Օրինակ՝ ընկերուհիս, որը բնակվում է Անգլիայի Դարհմ քաղաքում և Անգլիայի քաղաքացի է նույնպես ամիսներով սպասում է տեղամասային բժշկի ընդունելությանը՝ անգամ երեխայի սուր ականջացավի դեպքում։ Այո, հերթագրումը եվրոպական մոտեցումներից մեկն է, և ոչինչ, որ հիվանդը, անկախ տարիքից, կտառապի ցավերից։ Սա է եվրոպական առողջապահության արդի մոդելը։


Ասում են՝ «հարևանի հարսը սիրուն է», ասում են, բայց դա չի նշանակում, որ փաստ է։ Եվ չմոռանանք, որ երբ եվրոպական բարձրակարգ կլինիկաներում մարդիկ բուժվում և գալիս այստեղ վկայում են հեքիաթային պայմանների մասին, մոռանում են խոսել այն հսկայական գումարներից, որ վճարում են այդ բուժման համար։ Այո, Եվրոպայում կան առաջատար կլինիկաներ, սակայն անգամ միջին եկամուտ ունեցող եվրոպացին դժվար կարողանա վճարել այդ ծառայությունների համար։ ՈՒրեմն ինչո՞ւ ենք մենք կարծում, որ եվրոպական մոդելը ավելի մարդասիրական է, և ոմանք անգամ գլխից դուրս պատմություններ են հորինում։ Բայց արդյո՞ք հորինվածը կարող է իրականություն դառնալ, ո՛չ, ընդամենը կխորացնի հիասթափությունը։ Ինչո՞վ է վատ տարիներ շարունակ հաստատված Հայաստանի առողջապահական համակարգը, որում մարդը դեռևս անդարձ չի կորցրել իր արժեքը։ Ինչո՞ւ ենք մենք ուզում մեզ զրկել այդ կարևոր գործոնից։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5925

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

b-cell">Եվրասիականության թուրքական բաղադրիչը
Եվրասիականության թուրքական բաղադրիչը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո