ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Նաիրիտցիները բաց նամակով դիմել են Սամվել Կարապետյանին

Նաիրիտցիները բաց նամակով դիմել են Սամվել Կարապետյանին
22.12.2016 | 17:47

Նաիրիտցիները բաց նամակով դիմել են «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին՝ խնդրելով կասեցնել «Նաիրիտի» սնանկության որոշումը.

«Հարգելի պրն Կարապետյան


Ձեր պատասխանը մեր բաց նամակին վկայում է, որ հետևում եք «Նաիրիտի» շուրջ ծավալվող անցուդարձին, անտարբեր չեք այդ հարցում, ինչի համար շնորհակալ ենք։
«Անկախ հետագա զարգացումներից, համապատասխան մարմինների կողմից ընդունվող որոշումներից՝ հավաստիացնում եմ, որ «Տաշիր» ընկերությունների խումբը որևէ կերպ չի խոչընդոտի Նաիրիտ գործարանի հնարավոր առողջացմանը կամ խնդրի այլ՝ որևէ առումով դրական հանգուցալուծմանը»։ Ձեր այս խոսքերի անկեղծությունը չդնելով կասկածի տակ, այնուամենայնիվ, թույլ տվեք ասել, որ, չխոչընդոտելու միակ և եզակի տարբերակը, կարծում ենք, կարող է լինել այն, որ օրենքով նախատեսվող «Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի» մասին հոդվածի շրջանակներում «Նաիրիտի» սնանկության վճիռը ժամանակավորապես կասեցվի, ինչի ուղղությամբ կարող եք դրսևորել ձեր գործուն աջակցությունը՝ որպես ՀԷՑ-ի բաժնետեր։


Այսպես, Ձեր հզոր իրավաբանական խորհրդատուների թիմը, օգտվելով ՀՀ սնանկության մասին օրենքում ներառվող Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի (գլուխ 8) 59 հոդվածի զ կետից (պարտքի վերակառուցում (պարտքի մարման ժամկետների հետաձգում, վերաձևակերպում, պարտավորությունների կատարումից ազատում)), ստեղծված իրավիճակում վստահ ենք, որ կգտնի ելք, որի արդյունքում Ձեր հանձնարարությամբ «ՀԷՑ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը իրավասու կլինի կազմելու «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետ պարտքի մարման ժամանակացույց՝ պարտքի մարման ժամկետների հետաձգում 6 ամսով՝ մինչև հուլիս ամիսը։ Սկսած հուլիսից՝ կսկվի պարտքի մարումը՝ համաձայն կազմված ժամանակացույցի։
Սնանկ ճանաչված Նաիրիտի ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում այսպիսի հնարավոր ելքը թույլ կտա «Նաիրիտով» հետաքրքրվող ներդրողների համար վերացնել սնանկության վճռով պայմանավորված խրտնեցնող հանգամանքները, և ՀՀ կառավարության կողմից հայտարարված մրցույթը ի կատար ածել։ Այսպիսով, կառավարությունը այլևս հնարավորություն չի ունենա սնանկության գործընթացը որպես առիթ օգտագործելով՝ ներդրողների հայտարարված մրցույթը չկայացնել։


Ինչպես նշում եք Ձեր նամակում, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 07.04.2015թ. (մինչև «Տաշիր» ընկերությունների կողմից «ՀԷՑ»-ի ձեռքբերումը) դիմել է դատարան՝ «Նաիրիտ» գործարանը սնանկ ճանաչելու նպատակով՝ հիմք ընդունելով գործարանի կուտակած էլեկտրաէներգիայի 1,2 մլրդ դրամ պարտքը։
Իսկապես, «Նաիրիտի» սնանկության դատավարությունը, հուրախություն մեզ՝ հազարավոր նաիրիտցիներիս, ձգձգվում էր, որով հույս էր առաջանում, որ, այնուամենայնիվ, գուցե «Նաիրիտի» անվերջանալի թվացող պատմությունը դրական ավարտ կունենա։ Սակայն, 2016-ին «Տաշիր» ընկերությունների կողմից «ՀԷՑ»-ի ձեռքբերումից հետո ձգձգվող սնանկության գործընթացը արտահերթ և արագացված դատական նիստով ստացավ իր հանգուցալուծումը՝ «Նաիրիտը» ճանաչվեց սնանկ։ Ստացվում է՝ «Նաիրիտի» սնկանության վճիռը կայացվեց հենց Ձեր օրոք, այն էլ՝ արագացված դատական նիստով, ինչը տալիս է մտորելու և եզրակացություններ կազմելու բազմաթիվ առիթներ։


Իսկ թե ինչու «Նաիրիտի» սնանկության որոշումը կայացվեց արտահերթ դատական նիստում, դա ևս մտահոգիչ է. արագացված դատական քննության կարգ կիրառելու մասին միջնորդություն կարող էր ներկայացնել կողմերից մեկը՝ տվյալ դեպքում պարտատեր «ՀԷՑ»-ը կամ պարտապան «Նաիրիտը»։ Ակնհայտ է, որ դա կատարվել է Ձեր միջնորդությամբ, ինչը ևս ցավալի է։
Դուք համարվում եք աշխարհի հայերի մեջ ամենահարուստը, հայտնի եք Ձեր բարեգործություններով և շռայլ նվիրատվություններով, և եթե «Նաիրիտի» փակումն ու Հայաստանի տնտեսության առողջացմանն արգելակումը քաղաքական պատվեր չէ, ապա արդյո՞ք Ձեր թափն ու հնարավորություններն ունեցող գործարարի համար այդքան նշանակալից գումար էր կազմում «Նաիրիտի» պարտքը, որ ստիպված էիք դիմել սույն սնանկացման արագացված գործընթացին:
Վերաբերվելով Ձեզ և Ձեր բարի գործերին խորին հարգանքով՝ վստահ ենք՝ չեք ցանկանա, որ Ձեր անունը դրոշմվի «Նաիրիտը» կործանող այնպիսի վատահամբավ, բազմիցս հրապարակավ անարգանքի արժանացած գործիչների անունների շարքում, ինչպիսիք են Վահան Մելքոնյանը, Տիգրան Սարգսյանը։


Հարգելի պրն Կարապետյան, ևս մեկ անգամ խնդրում ենք Ձեր հնարավոր և գործուն աջակցությունը ՀԷՑ-ի հայցադիմումի համաձայն սնանկ ճանաչված «Նաիրիտի» խնդրի դրական հանգուցալուծման ուղղությամբ՝ այն է՝ Ձեր միջնորդությամբ ժամանակավորապես կասեցնել սնանկության որոշումը, որով հնարավորություն կշնորհվի «Նաիրիտին»՝ վերստին վերագործարկվելու, և հենց դա էլ կլինի վառ ապացույցը Ձեր այն խոսքերի, որ «Տաշիր» ընկերությունների խումբը որևէ կերպ չի խոչընդոտի «Նաիրիտ» գործարանի հնարավոր առողջացմանը»:

Դիտվել է՝ 2594

Մեկնաբանություններ