Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դոնալդ Թրամփը մորմոն է, և դա նշանակում է...

Դոնալդ Թրամփը մորմոն է, և դա նշանակում է...
23.12.2016 | 01:20

Երբ Դոնալդ Թրամփը բանակցություններ սկսեց ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնի թեկնածության շուրջ, այլոց թվում էր նաև Մասաչուսեթսի նախկին նահանգապետ, մորմոն Միթ Ռոմնին: Այդ ժամանակ նորընտիր նախագահի շտաբում հայտարարեցին, որ նա խիստ անցանկալի թեկնածու է: Ռոմնին բազմիցս քննադատել է Թրամփին, նրան անվանելով, մասնավորապես, խաբեբա ու խարդախ, պետության ղեկավարի պարտականությունների կատարման համար ոչ պիտանի անձնավորություն: Առանցքային արտքաղաքական հարցերում նրա հայացքները լրջորեն տարբերվում են Թրամփի դիրքորոշումներից: Այդ առթիվ դժգոհություն է արտահայտել Թրամփի խորհրդական Քելիեն Քոնուեյը, պնդելով, թե ստանում է մեծ քանակությամբ նախազգուշական հաղորդագրություններ ու մեկնաբանություններ:

Արկանզասի նախկին նահանգապետ Մայք Հաքաբիի կարծիքով, Ռոմնիի նշանակումը իսկական վիրավորանք կլինի բոլոր նրանց հասցեին, ովքեր քվեարկել են Թրամփի օգտին:
Մորմոնները տոտալիտար աղանդ են, նրանք ԱՄՆ-ի տարբեր վարչակազմերի ավանդաբար «մատակարարել են» ուժայիններ ու հատուկ ծառայությունների գործակալներ: Եվ բացի այդ, մորմոն Ռոմնին մոլի ռուսատյաց է, ու հիմա դժվար է պատկերացնել, թե նա ինչպես պիտի օգնի Թրամփին «լեզու գտնելու» Պուտինի հետ: Ռոմնին հայտնի է նաև Իրանի մասին կտրուկ արտահայտություններով, չի խնայում Չինաստանին, միաժամանակ նաև մոլի կողմնակից է ամերիկյան ներխուժմանը Իրաք և Աֆղանստան: Սակայն 2016 թ. դեկտեմբերին նաև տեղեկություն տարածվեց այն մասին, թե Թրամփը նույնպես մորմոն է: «Զարմանալի չէ ամենևին, որ ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում հաղթանակ տարավ Թրամփը, որովհետև նրա թիկունքին կանգնած են Ամերիկայի ամենաազդեցիկ հատուկ ծառայությունները: Դրա վառ ապացույցն այն փաստն է, որ ԱՄՆ-ի ԿՀՎ-ի տնօրենը հանդես էր գալիս նախագահի թեկնածուներից մեկի՝ Հիլարի Քլինթոնին ուղղված մեղադրանքներով,- նշել է «Բերկուտ» հատուկ ծառայության վետերանների միավորման փոխնախագահ, ԱԴԾ պաշտոնաթող գեներալ-մայոր Վալերի Մալևանին:- Թրամփը Մորմոնի եկեղեցու հետևորդ է: Մորմոնի եկեղեցին ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հիմնարար գաղափարախոսական բազան է, ուստի, Թրամփի թիկունքին կանգնած են ոչ միայն Ռոտշիլդների ու Ռոկֆելլերների բանկիրական ընտանիքները, այլև ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության ¥ԱԱԳ¤ չափազանց հզոր խմբավորումը, որի մեջ այսօր մտնում են կիբեռզորքերը: ԱԱԳ տնօրեն Քիտ Ալեքսանդրը նույնպես մորմոն է: Թիկունքային հենց այդ հզոր աջակցությունն էլ, փաստորեն, առանցքային դեր խաղաց Թրամփի ընտրարշավում և նրան հնարավորություն տվեց մտնելու Սպիտակ տուն: Բացի այդ, տեղեկություն կա, որ նրան սատարել է նաև Հետախուզության ազգային խորհրդի (ՀԱԽ) տնօրենը»,- պարզաբանել է գեներալ Մալևանին: Այսպիսով, Թրամփը և նրա «երևույթը» ԱՄՆ-ի բոլոր հատուկ ծառայությունների «աստղաբույլի» գաղտնի հոգեզավակն են միայն:


Որևէ հիմք չկա կասկածելու գեներալ Մալևանիի արհեստավարժությանն ու իրազեկությանը, ուստի հասկանալի է դառնում նաև, թե ինչու է Թրամփը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում նկատի ունենում տխրահռչակ «Սև վանականին» կամ «Կատաղած շանը»՝ պահեստի գեներալ Ջեյմս Մաթիսին: Վերջինս ներկայացնում է ԱՄՆ-ի ծովային հետևակի կորպուսը, ԱՄՆ-ի զինված ուժերի միջզորատեսակային հրամանատարության նախկին գլխավոր հրամանատարն է, որը մոլորակի ցանկացած կետում ԱՄՆ-ի ռազմական ուժի կիրառման առավել կատաղի կողմնակիցներից է: Ջեյմս Մաթիսը չի վստահում Իրանին: Նա նաև քննադատում է Ռուսաստանին՝ Ղրիմի և Նովոռուսիայի իրադրության կապակցությամբ: Ակտիվորեն քննադատել է Մերձավոր Արևելքում նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի քաղաքականությունը: Դա ստիպում է մտածելու այն բանի քիչ հավանական լինելու մասին, թե մորմոն պետքարտուղարի և «կոշտ ուժային» Մաթիսի օրոք նախագահ Թրամփը իրականում ուղիներ կորոնի համաձայնության գալու Ռուսաստանի հետ, քանի որ ՌԴ ղեկավարությունը միջազգային ասպարեզում ոչ միայն պատրաստակամություն է ցուցաբերում համաձայնության գալու ԱՄՆ-ի հետ, այլև հետևողականորեն ու բավական կոշտ պաշտպանում է իր շահերը և շարունակում է ամրապնդել գործակցությունն Իրանի ու Չինաստանի հետ: Մաթիսը բացասաբար է վերաբերվում նաև Չինաստանին:
Այն պնդումը, թե հենց մորմոններն են ԱՄՆ-ի ուժային կառույցների կորիզը, հայտնի է առնվազն 20-րդ դարի 30-ական թվականներից: Մորմոնների աղանդը ԱՄՆ-ի ու Գերմանիայի հատուկ ծառայությունները ակտիվորեն օգտագործում են որպես քող Ռուսաստանի տարածքում փակ տեղեկությունների (սոցիալ-տնտեսական, քաղաքական և ռազմական բնույթի) հավաքման հետախուզական գործունեություն ծավալելու, երկրում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներին միջամտելու, միջդավանական երկպառակություն բորբոքելու համար:

Արտասահմանցի քարոզիչները առանձնակի ուշադրություն են նվիրում հատուկ ռեժիմով ռազմական օբյեկտներ հետախուզական ներթափանցմանը, զինծառայողների հետ անմիջական կապերի հաստատմանը: Քարոզչական գործունեությունից հետո ԱՄՆ վերադարձող երիտասարդ մորմոնների մի որոշակի մասը ծառայության է անցնում ԱՄՆ-ի ԿՀՎ-ում և ՀԴԲ-ում: Կան բացառիկ լուսանկարներ «մինչև» և «հետո» շարքից. մորմոն Ջարոդ Միչամը Տագանռոգում ծառայելիս, կապիտան Ջարոդ Միչամը Տագանռոգում ծառայությունից հետո: Մորմոն Ջարոն Նյումանը Դոնի Ռոստովում ծառայելիս, սպա Ջարոն Նյումանը Ամերիկա վերադառնալուց հետո:
Մորմոնների ակտիվության մասին տեղեկություններ կան նաև Հայաստանից: Ես երբեք չեմ մոռանա, որ 2011-12 թթ., վերջապես, հրապարակայնորեն սկսեցին հարց բարձրացնել այն մասին, թե, ըստ էության, ինչո՞վ է ԱՄՆ-ի մորմոնների աղանդը զբաղվում Հայաստանում, և ինչո՞ւ են այդպես համառորեն ուզում «ամրանալ» Արցախում: Ափսոս, որ ամեն ինչ արգելակվեց. Հայաստանում մորմոնների գործունեության և նրանց ակտիվացման պատճառների հարցն այդպես էլ անպատասխան մնաց: Բայց չէ՞ որ Հայաստանում ԱՄՆ-ի մորմոնների հետևորդների թիվն արդեն հասնում էր 3 հազարի:


Ի դեպ, ԱՄՆ-ի մորմոնները շատ սերտորեն կապված են նաև Իսրայելի ուժային կառույցների հետ, թեև ամերիկյան մորմոնների շրջանում հրեաներ համարյա չկան: Իսրայելի հետ հարաբերությունները շարունակ զարգանում են: Այսպես, ամերիկյան կայքերի համացանցային «ժողովարաններում», որտեղ քննարկվում է Միթ Ռոմնիի խնդիրը, բաց տեքստով խոսում են Իսրայելի հետախուզության հետ նրա կապերի մասին: Մասնավորապես հիշատակվում է Լորի Գադիեսը, մի կին, որն աշխատել է Ռոմնիի մոտ, երբ նա զբաղեցնում էր Մասաչուսեթսի նահանգապետի պաշտոնը: Լորի Գադիեսը իսրայելական բրիգադային գեներալ, Իսրայելի գլխավոր շտաբի նախկին անդամ Ֆալք Գադիեսի դուստրն էր: Այս գեներալն էր, որ 1950-ական թվականներին վերակառուցեց իսրայելական բանակը: Իսկ հիմա դատեք ինքներդ. օրերս իսրայելական «Մոսադ» հատուկ ծառայության ղեկավար Յոսի Կոհենն ընդգծեց Իսրայելի վարչապետ Նեթանյահուի Բաքու կատարած այցի խիստ կարևոր նշանակությունը, հայտարարելով, որ այդ այցն ունի ռազմավարական նշանակություն: Իսրայելը պաշտոնապես բարձրացրեց անվտանգության ասպարեզում երկու երկրների համագործակցության հարցը, և նախնական բանակցությունները նվիրված էին դրան: «Ես հուսով եմ, որ մնացած օրերին կպատրաստվի փոխըմբռնման պաշտոնական հուշագրի վերջնական տեքստը և կստորագրվի երկու երկրների բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից»,- ասաց Կոհենը: Հուշագրում կողմերը պարտավորվում են համագործակցել անվտանգությանն սպառնացող ընդհանուր վտանգների հարցում, Իսրայելը պարտավոր է Ադրբեջան առաքել և տեղակայել անվտանգության նորագույն սարքավորումներ ու արդիական համակարգեր: «Ադրբեջանի անվտանգության ծառայության աշխատակիցների հետ նախնական պայմանավորվածության համաձայն, «Մոսադը» այդ երկրի հետ կհամագործակցի ահաբեկչության, կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի, հեղաշրջումների կանխման և տարածաշրջանային բազմակողմ դաշինքների ստեղծման ասպարեզում: Այս կապակցությամբ «Մոսադի» մի շարք փորձառու սպաներ արդեն Բաքվում են: Սեզոնի ընթացքում կանցկացվեն նաև Թել Ավիվի և Բաքվի անվտանգության հարցերին նվիրված համատեղ նիստեր,- ամփոփեց «Մոսադի» ղեկավարը:- Այդ փաստաթուղթը, անշուշտ, կբարձրացնի Ադրբեջանի անվտանգության ապահովման աստիճանը արտաքին սպառնալիքների պարագայում և կգործի տարածաշրջանում երկու երկրների շահերի օգտին»: Աշխարհի հայությանն առաջարկում եմ գուշակել, թե հատկապես ում դեմ է օգտագործելու իսրայելցիներին Իլհամ Ալիևը, եթե նա մինչ այսօր հիշում է 28 նշանակետերի (4-ը՝ Բաքվում) հարվածելու Իրանի նախազգուշացման մասին (2006 թ.) և գիտի, որ Իրանը խոսքը քամուն չի տալիս:


ԱՄՆ-ի մորմոնները միշտ էլ եղել են հանրապետական կուսակցության հովանավորներ և պաշտոնյաներ: Նշենք 1925 թ. ծնված ամենախոշոր մորմոն հանրապետական Բրենթ Սքոուքռոֆթին: Սքոուքռոֆթը ԱՄՆ-ի ՌՕՈՒ գեներալ-լեյտենանտ է, զբաղեցրել է նախագահ Ռիչարդ Նիքսոնի ռազմական օգնականի պաշտոնը, նախագահներ Ջերալդ Ֆորդի, ավագ Ջորջ Բուշի օրոք եղել է ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական, 2001-2005 թթ. կրտսեր Ջորջ Բուշի օրոք ծառայել է որպես արտաքին հետախուզության խորհրդի նախագահ: Բացի այդ, արդեն Օբամայի օրոք Սքոուքռոֆթը ակտիվորեն մասնակցել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարության մշակմանը, չնայած այն բանին, որ Օբաման ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցությունից է, իսկ Սքոուքռոֆթը հանրապետական է: Իսկ մորմոն պետքարտուղարի զուգորդումը գեներալ «կատաղած շան» հետ հազիվ թե Ռուսաստանի ու Իրանի հետ ԱՄՆ-ի հանգիստ բանակցությունների և կոնսենսուսի խաղաղ ձեռքբերման հեռանկար խոստանա: Մեզ չհաջողվեց փաստեր գտնել այն մասին, որ Պենտագոնի ապագա ղեկավարը ևս մորմոն է: Սակայն Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի հանդեպ մոտեցումներում եղած այդքան բացահայտ զուգադիպությունները ակամա հանգեցնում են այն մտքին, որ դա միանգամայն հնարավոր է:


Մաթիսը բազմիցս խոսել է Սիրիայի և ՈՒկրաինայի հակամարտություններում ԱՄՆ-ի դաշնակիցներին ավելի ակտիվ ռազմական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին: Նա Ռուսաստանը համարում է անկայունության օջախ և ՆԱՏՕ-ին սպառնացող վտանգ: Եվ արդյո՞ք նա այդ կապակցությամբ կձգտի ՆԱՏՕ-ն ավելի մոտեցնել Ռուսաստանի սահմաններին: Դժվարանում ենք կանխագուշակել. արդեն հիմա ՆԱՏՕ-ի եվրոպական մասում խուճապ է՝ կապված Ռուսաստանի Կալինինգրադի մարզում «Իսկանդեր» ՕՄՀՀ-ի մշտական մարտական հերթապահության հետ: Բայց չէ՞ որ հիմա «Իսկանդեր» ՕՄՀՀ ունի նաև Հայաստանը, իսկ Հայաստանն ու ՌԴ-ն ստեղծում են երկկողմ միացյալ զորամիավորում ¥ՄԶ¤: Ինչպես կարելի է նկատել, միակ նպատակն է նախազգուշացնել ՆԱՏՕ-ին, առաջին հերթին՝ Թուրքիային, որ ծայրաստիճան վտանգավոր է ՆԱՏՕ-ի զորքերի տեղաբաշխումը ՌԴ-ի և Հայաստանի սահմանների երկայնքով: Օրինաչափ հարց է ծագում՝ ի՞նչ սպասել ռուսատյացներ Ռոմնիի և Մաթիսի հնարավոր տանդեմից Ռուսաստանի ու Հայաստանի պաշտպանության և անվտանգության համակարգերի հետ շփման կովկասյան թևում:
Սակայն դեռևս կոնկրետություն չկա Թրամփի վարչակազմում Ռոմնիի և Մաթիսի նշանակումների հարցում: Օրինակ, գեներալ Մաթիսի պարագայում, ամերիկյան օրենսդրության համաձայն, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը, մինչև իր նշանակումը, պետք է 7 տարի որևէ պաշտոն զբաղեցրած չլինի երկրի բանակում: Այնպես որ, ԱՄՆ-ի Կոնգրեսը դեռ պետք է ընդունի այդ սահմանափակումը շրջանցելու օրենք: Բայց նախադեպեր եղել են, և հիմա էլ ամեն ինչ հնարավոր է: Շատ ավելի ահավոր է այն իրողությունը, որ թե՛ նախագահը, թե՛ պետքարտուղարը, չեմ խորշում համեմատելուց, մորմոնների կաստայից են և ենթագիտակցական մակարդակում համոզված են, որ միայն իրենք են ճիշտ: Հիմա, ճիշտ է, շատերը հիմնական շեշտը դնում են այն բանի վրա, թե պետքարտուղարի հարցը լուծված է. այսպես ասած, «ռուսական շքանշանակիր նավթագործ» Ռեքս Թիլերսոնը նույնիսկ պաշտոնապես համաձայնություն է տվել նոր պաշտոնն ստանձնելուն և այլն, և այլն: Բայց, նախ, դա օրակարգից չի հանում Թրամփի մորմոն լինելու և իսրայելական հատուկ ծառայությունների հետ մորմոնների կապի հարցը, որոնք, դատելով Յոսի Կոհենի խոսքերից, միանշանակ ապշերոնյան խանության կողմնակիցն են: Երկրորդ, ինքը Թրամփը չի շտապում հաստատել Թիլերսոնի հայտարարությունները, իսկ դա նշանակում է, որ նրա ամենաառաջին առաջարկությունը մորմոն Ռոմնիին պատահական չէր, և հիմա ԱՄՆ-ի մորմոնները պարզապես ուզում են պարզել, թե ով է լինելու «բացահայտ» պետքարտուղարը և ով՝ «գորշ կարդինալը»:

Դժվար չէ հաշվարկել ԱՄՆ-ի վարչակազմի հետագա հակահայկականության բանաձևը՝ մորմոնները հակաիրանական են, հակառուսական, իսրայելամետ ու թուրքամետ:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2446

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ