Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Տարին սկսվեց նավթի գնաճով

Տարին սկսվեց նավթի գնաճով
04.01.2017 | 11:17

Brent նավթի բարելի գինն աճել է 3 %-ով և կազմել 58 դոլար մեկ բարելի դիմաց: Նավթի գնաճը պայմանավորված է ՕՊԵԿ-ի երկրներում նավթի արդյունահանման ծավալների կրճատման հետ:

Քուվեյթի ազգային նավթային ընկերության ղեկավար Ջամալ Ջաֆարը հայտարարել է, որ Քուվեյթն օրական 130 հազար բարելով նվազեցրել է արդյունահանման ծավալները: Վերջին անգամ Brent նավթը 58 դոլար է եղել 2015-ի հուլիսին:

Դիտվել է՝ 2892

Մեկնաբանություններ