Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչ կբերի Աքաղաղի տարին

Ինչ կբերի Աքաղաղի տարին
10.01.2017 | 00:28

Աշխարհը թեթև «դանթով» մտավ 2017. ազատագրված-վերականգնվող Հալեպը` գրավված Պալմիրայի ու ԱՄՆ-Ռուսաստան դիվանագիտական սկանդալի ֆոնին խոստումների տեղիք չտվեց ոչ մեծ աշխարհին, ոչ էլ մեր «փոքր ածու» Հայաստանին, ուր Նոր տարին մեկնարկեց Չինարիի դիվերսիայով, դրան առնչվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությամբ, որն ինքնին առ ոչինչ էր, քանզի որևէ մեղադրանք` դիվերսիա իրականացնող «հարամիի» նկատմամբ այդ հայտարարության մեջ չկար:

Հայկական կողմը, սակայն, բավականին ոգևորվել էր Բորդյուժայի` «ԼՂ Հանրապետություն» եզրույթից, ինչն էլ «քիչ անց» պարզվեց, ընդամենը «մանանեխ» էր ճաշից հետո, որովհետև հայտարարությունից քիչ անց Բորդյուժան ոչ միայն հրաժարական տվեց, այլև ՀԱՊԿ քարտուղար դարձավ ոչ թե հայաստանյան ներկայացուցիչը, այլ նրա տեղակալը. ասել է` Բորդյուժան «վերջից առաջ» ինչ-որ ժեստ արեց հայկական կողմին: Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ ՀԱՊԿ քարտուղարի ռոտացիայի բազմաչարչար հարցը դեռ նախորդ հոկտեմբերից տեղափոխվեց այս տարվա ապրիլ, ապա կարելի է ասել, որ Բորդյուժայի հրաժարականը ավելի շուտ Ադրբեջանի սեղանին Ռուսաստանի կողմից մատուցվող «մանանեխ» էր` մեր հաշվին. ՌԴ-ն «հաշվարկ» է դնում ՀՀ-ի առաջ` ապրիլյան ընտրությունների սեմին ՀԱՊԿ քարտուղարի հարցը դարձնելով քաղաքական առևտրի առարկա. ապրիլին հայոց իսթեբլիշմենթը ընտրությունների է, և, կախված դրանից, Ռուսիան կորոշի՝ այս անգամ ևս երկարացնո՞ւմ է իր խիստ ռազմավարական գործընկերոջը ՀԱՊԿ քարտուղարությունը վստահել, թե՞ դեռ էլի պետք է սպասել:


Սպասման է՛լ ավելի խոր միտում կա այս օրերին հայոց ներքաղաքական անդաստաններում: Այստեղ այսբերգն ահավոր արագ է շարժվում, սակայն գլխավոր հարցը` վերադառնո՞ւմ է ԲՀԿ նախկին առաջնորդը, թե՞ ոչ, դեռ լուծված չէ, ուստի բոլորը սպասման հիվանդ են` շարվելու, վերադասավորվելու համար: Պնդումներն առավել Գագիկ Ծառուկյանի չվերադարձի օգտին են, մինչև շաբաթվա վերջ պարզ կլինի` ինչ որոշում է, ի վերջո, կայացնելու վերջինս:
Պահպանվում է ինտրիգը նաև ՀՀԿ-ում: Ոչ միայն ցայս չձևավորված խորհրդի, այլև ռեյտինգային ցուցակների մասով: Սուրիկ Խաչատրյանի` ՀՀԿ տեղական կազմակերպության ղեկավարումից դուրս գալն ինքնին սիմվոլիկ կարող է լինել, քանզի ազդանշանում է խաղի նոր կանոնները, որոնք, կարծես, որդեգրել է ՀՀԿ-ն. այս մասին վերջին ԳՄ-ում հայտարարել է Սերժ Սարգսյանը, այն է` ընտրություններն ընթանալու են բացառապես արդար, որոշեք ձեր անելիքը:


Իներցիոն և մարդկային տեսակի չփոփոխման, համակարգային լուրջ տեղաշարժերի բացակայության պայմաններում, այնուհանդերձ, ՀՀԿ-ում նույնպես անհանգստությունները մեծ չեն, չնայած, ոմանց կարծիքով, ռեյտինգայինով ՀՀԿ-ն կարող է այնպես «ծածկել» հանրապետությունը, որ մեծ խնդիրներ չառաջանան իրենց համար: Սպասենք-տեսնենք:
Խոր են սպասումները նաև ընդդիմադիր հատվածի. շատերը, մանավանդ ՀՀԿ-ամերձ «նեղացածները», կարծում են, որ առաջիկա ընտրություններում կարող են ունենալ` «Րաֆֆի-2» ¥2013-ի պես¤` նորոգ քաղաքական գործիչ Սեյրան Օհանյանի «դեմքով», որի տակ «կդրվեն» Օսկանյանի` «Համախմբման» նյութական, մարդկային, սփյուռքյան կապերն ու ներուժը, կփորձեն համալրել այդ քաղաքական ուժը բոլոր կարգի ռեսուրսակիր «աբիժնիկներով», մնացյալ քաղաքական ուժերով, հարկավոր պահին նրանց կմիանա նաև խիստ արմատական «ներուժը»` ոչ միայն ընտրական «լավ» արդյունքներ, այլև ներքաղաքական ֆորս մաժոր, հետընտրական զարգացումներ ապահովելու համար: Այնուհանդերձ, այս ամենում կա մեկ խոր «բայց»: Որքան Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական գործիչ չէր, նույնքան, եթե ոչ ավելի, Սեյրան Օհանյանը քաղաքական գործիչ չէ: Որքան էլ փորձեն «փչել» նրան, ինչպես Րաֆֆին փսորեց իր վրա «դրված» բարձր «առաքելությունը», նույնքան… Չնայած, սպասենք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1745

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ