Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Կուսակցական շինարարության նոր փուլի «ճողփյունը»

Կուսակցական շինարարության  նոր փուլի «ճողփյունը»
13.01.2017 | 00:06

(սկիզբը՝ այստեղ)

Հայաստանի անցած տարվա արտաքին քաղաքական գործունեության արդյունքները միարժեք և ընդհանուր առմամբ սփոփիչ չեն: Եթե ինչ-որ «ոսկե միջինի» որոնումներում փորձենք պարզել՝ արդյունքները երկրի համար եղել են «պլյուս», թե «մինուս» նշանով, ապա անձամբ ես կարծում եմ, որ մեզանում բացասական նշան է: Եվ ոչ միայն այն պատ)առով, որ 2016 թ. ապրիլին ազգը ենթարկվեց ապշերոնյան խանության ագրեսիային: Բանն այն է, որ անցած տարվա ապրիլյան օրերի նույնիսկ միայն այդ մեկ դրվագով պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանությունները գրեթե բացարձակապես անպատրաստ էին կոշտ ու օպերատիվ կարգով գործելու միջազգային քաղաքական ասպարեզում: Փոխարենը մեկ անգամ ևս ի հայտ եկավ մի բան ձեռնարկելու «խնամառուական» պահանջատիրության ձգտումը՝ մեկ «անձամբ» Ռուսաստանից, մեկ ԱՊՀ-ի ՀԱՊԿ դաշինքից: Այն դեպքում, երբ իրենք՝ Հայաստանի իշխանությունները... լռում էին: Եվ Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունները չէին բնորոշում, համապատասխանաբար, որպես պատերազմի սանձազերծում և չհրահրված ագրեսիա: Բայց եթե Հայաստանի Գերագույն գլխավոր հրամանատարի դիմում չկա, ոչ ոք էլ չի արձագանքի:


Այսպես թե այնպես, 2016 թ. ապրիլյան օրերի ողբերգական իրադարձություններն էլ հենց տոն տվեցին հետագա ամիսներին: Ո՞Ւմ խորհուրդներն էին կատարում ՀՀ իշխանությունները 2016 թ. մարտի 30-ից մինչև ապրիլի 2-ը: Ո՞Ւմ «կոշտուկը չէին ուզում տրորել», այսինքն, չխափանել ինչ-որ պլաններ, որոնք անցած տարի մենք տաք հետքերով որակեցինք որպես «Հարավային գազային միջանցք» ամերիկյան պլանի «օպտիմալացման» և «արագացման» պլան: Ընդգծում եմ, այդ պլանը հենց ամերիկյան է, ոչ թե ռուսական, չինական կամ իրանական: Ես հնարավոր եմ համարում, որ «Հարավային գազային միջանցքի» պլանի կուլիսներում գործում է Իսրայելը, եթե տարեվերջին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ այցելեց Բաքու, և իսրայելական «Մոսսադ» հետախուզության ղեկավար Յոսի Կոհենը խոստովանեց, որ իսրայելական հետախուզության մի շարք բարձրաստի)ան սպաներ բավական վաղուց արդեն «աշխատում են» Ադրբեջանի ԱԱՆ-ի պատերի ներսում: Հնարավոր եմ համարում նաև, որ ընդհուպ մինչև 2013 թ. սեպտեմբեր, ցուցադրելով բացահայտ նվիրվածությունը Արևմուտքին, Հայաստանի իշխանությունները չհամարձակվեցին խոսել մոլորակի այդ հակամարդկային ուժերի դեմ: Իսկ մեր տղաները ռազմա)ակատում իրենց կյանքով հատուցեցին այդ վախկոտության համար:


Եթե մեր իշխանությունները տարիներ ի վեր տեղյակ են եղել, որ Իսրայելն ամենասերտ ռազմական և հետախուզական օգնություն է ցուցաբերում ապշերոնյան խան Իլհամ Ալիևին, և այդ մասին ոչ մի անգամ ոչ մի տեղ չեն հայտարարել, ապա ես զարմանում եմ, թե ինչ պատճառով է լռում պաշտոնական Երևանը, թեև միևնույն ժամանակ հիանալի է աշխատել «Ռուսատյացության տարածման հիմնադրամում», լռելյայն խրախուսելով մերթ այս, մերթ այն հայրենական լրատվամիջոցին՝ խոսակցություն բորբոքելու Ապշերոնին ՌԴ-ի զինամատակարարումների շուրջ: Մի՞թե ՀՀ իշխանությունները չէին տեսնում, թե նույն Նեթանյահուն քանի անգամ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դուռը գնացել Սիրիայի և Իրաքի կապակցությամբ: Բայց ես՝ Հայաստանի և սփյուռքի հանրության ոչ միամիտ ներկայացուցիչս, հիանալի եմ հասկանում, թե Իսրայելի առնչությամբ ինչո՞ւ է «կապ ընկել» Հայաստանի իշխանությունների լեզուն, ինչպես նաև, թե որտեղից է գալիս ոչ միայն խանությանը զենք մատակարարելու, այլև նույնիսկ 1915-23 թթ. Հայոց ցեղասպանությանը մասնակցություն ունենալու մեջ Ռուսաստանին մեղադրելու մոդայիկ դարձած միտումը: Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեն, թե աշխարհի որ երկրների պաշտպանությամբ են շարունակում մոլորակի ժողովուրդներին գրգռել այն շրջանակները, որոնք էլ հենց վ)արել են դյոնմե երիտթուրքերին Արևմտյան Հայաստանի ու Կիլիկիայի հայերի համատարած բնաջնջման համար, սակայն լռում են: Չկա ո՛չ քաղաքացիական, ո՛չ էլ այլ արիություն: Բայց մեր իշխանությունները մոռանում են, որ պատերազմի բեռի մեծ մասը (այդ թվում՝ Ապշերոնին ռուսական զինամատակարարումների հարցում¤ ծանրացած է հենց Հայաստանի իշխանությունների ուսերին, որոնք, իմ հաշվարկներով, դեռևս 2000-2001 թվականներից իրազեկ են եղել, որ ԱՄՆ-ը, Իսրայելն ու Մեծ Բրիտանիան ոչ միայն սկսել են ռազմական օգնություն ցուցաբերել, այլև զինամատակարարումներ կատարել Ադրբեջանին: Բայց լռել են: Իսկ եթե չեն իմացել, ապա գրոշ չարժեն Հայաստանի հատուկ ծառայությունները, գրոշ չարժե, օրինակ, Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի հատուկ ծառայությունների հետ նրանց համագործակցության մակարդակը:

Իսկ երբ դեռ 2011-12 թթ. ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի վարչակազմը նոր-նոր բանակցություններ էր սկսել Ադրբեջանի հե՞տ: Ի՞նչ է, դժվա՞ր էր անմիջապես «բացել թեման»: Սակայն ես արդեն գրել եմ. այն ժամանակ Սերժ Սարգսյանն ու նրա խորհրդականները համոզված էին, որ առջևում Մեդվեդևի նախագահության երկրորդ ժամկետն է, և քանի որ Մեդվեդևն անձամբ շատ հարմար էր Հիլարի Քլինթոնին, ապա մեր իշխանությունները «բարյացակամ լռություն» պահպանեցին Մեդվեդևի վարչակազմի հանդեպ: Իսկ ահա Իրանի դիվանագետները հավատացին անձամբ ինձ, իմ հաշվարկին ու կանխատեսմանը, և 2011 թ. վերջերից սկսեցին պատրաստվել Վլադիմիր Պուտինի նախագահության երրորդ ժամկետին: Եվ արդյունքն ամբողջ աշխարհն է տեսնում. այսօր Իրանի և Ռուսաստանի բարեկամության և գործակցության մակարդակն այնպիսին է, որպիսին չի եղել բազում դարեր: Ի դեպ, հարգելի ընթերցողներ, 2016-ի ապրիլին մեր զինվորներն ու սպաները զոհվեցին ոչ միայն «ռուսական զենքից»: Այլև իսրայելական: Եվ դեռ ոչ ոք չի հաշվել, թե ում զենքից են ավելի շատ զոհվել, կամ լավ էլ հաշվել են, բայց... դարձյալ լռում են:


Հայաստանի իշխանությունների անվճռականության ու լռակյացության մյուս հետևանքը եղավ թե՛ Վլադիմիր Պուտինի, թե՛ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան այցերի հետաձգումը: Չկայացան նաև Ալիևի հետ Սարգսյանի ծրագրված հանդիպումները՝ երկու, երեք, գուցե և ավելի: Արցախյան հարցում, թերևս, միայն մեկ դրական բան է եղել. Մինսկի խմբում ԱՄՆ-ի ներկայացուցիչ, թրքասեր և ադրբեջանամետ Ջեյմս ՈՒոռլիքի վաղաժամ հրաժարականը: Թեև, նա, ով փոխարինելու է նրան (ժամանակավորապես, մինչև ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նշանակումներ կատարելը) ՝ Ռիչարդ Հոգլանդը, ավելի վատն է: Սա այն անձնավորությունն է, որին նախ Քոնդոլիզա Ռայսը, այնուհետև Հիլարի Քլինթոնը ուզում էին խցկել իբրև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան, և որին կտրականապես դեմ էին նաև ԱՄՆ-ի հայկական սփյուռքը և ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայաստանի բարեկամների խումբը: Թուրքական լոբբիստ և, որոշ չստուգված տվյալներով, ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ անձ: Եվ, իհարկե, նաև իսրայելական լոբբիստ: Իսկ եթե որևէ մեկին զարմացնի դա, ապա հիշեցնեմ, որ տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ում Թուրքիայի ամենագլխավոր լոբբիստը եղել է Իսրայելը, ինչպես նաև հրեական տարբեր կազմակերպությունները: Զուր չէ, որ Հոգլանդին ուզում էին Հայաստան խցկել թե՛ հանրապետականները (Ռայսը), թե՛ դեմոկրատները (Քլինթոնը). ահա այն, Հայաստանի ու Հայկական հարցի հանդեպ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության միավորիչ «առանցքը»: Եվ այն, որ հենց ԱՄՆ-ն ու Իսրայելն են առնվազն 30 տարի շարունակ հանդես եկել և հանդես գալիս իբրև Թուրքիայում Հայոց ցեղասպանության )անաչման և դատապարտման կատաղի հակառակորդներ, միայն հաստատում են իմ փաստարկները, իմ հիշեցումները Հայաստանի ներկա վարչակազմի կառավարման նախընթաց տարիների պատմության մասին: Թեև Ամերիկան իր «վասալներով» երբեք այլ կերպ չի էլ վարվում, իսկ վերջում էլ հրահանգում է ֆիզիկապես ոչնչացնել կամ բանտ նետել: Օրինակնե՞ր եք ուզում: Խնդրեմ, հիշեք Սադամ Հուսեյնի, Մուամար Քադաֆիի, Աուգուստո Պինոչետի, Հոսնի Մուբարաքի, Անաստասիո Սոմոսայի, Մանուել Նորիեգայի, Ժան-Կլոդ Դյուվալիեի և շատ ու շատ ուրիշների ճակատագրերը: Շատ ավելի «էժան պրծան» ԱՄՆ-ի վաղեմի գործակալներ Էդվարդ Շևարդնաձեն կամ Վիկտոր Յանուկովիչը. պարզապես պաշտոնաթողություն՝ փաստացի «տնային կալանքով» և փախուստի հնարավորության ընձեռմամբ:


Բայց Հայաստանի համար արտքաղաքական այս թերությունները ցուցանիշ են ոչ միայն Հայաստանի նախագահի մերձավոր շրջապատի ու արտգործնախարարության, այլև ԱՄՆ-ի հայ համայնքի թուլության: Այն, ինչ տասնամյակներ ի վեր պատմել են նրա մասին, զառանցանք է, սուտ: Առնվազն՝ չափազանցություն: Իրականում ԱՄՆ-ի հայկական սփյուռքը հարյուրապատիկ թույլ է անգամ ԱՄՆ-ի հունական համայնքից, էլ չեմ խոսում արդեն Ամերիկայի հրեական կազմակերպությունների կամ, ասենք, իռլանդական և շոտլանդական կլանային համայնքների գաղտնի խմբակների մասին: Հայաստանը ոչ մի պատվար չունի ԱՄՆ-ում, եթե այդ նույն Քլինթոնը կարողացավ փակել մեր սփյուռքի բերանը, երբ նա ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարի առջև հարց բարձրացրեց այն մասին, թե ինչպես է Արցախի երկնքում 2010 թ. խփված իբր «իսրայելական» անօդաչու սարքի վրա հայտնվել ԱՄՆ-ի արտադրության մակնիշավորումը: Մի՞թե Հայաստանում էլ են վեցամյա վաղեմության այդ միջադեպն արդեն մոռացել: Ոչինչ, ես բոլորին կհիշեցնեմ, կհիշեցնեմ նաև, որ 2016 թ. աշնանը Հիլարի Քլինթոնին ԱՄՆ-ի հայ համայնքի առաջատար ուժերի դիմում իրոք եղել է: Այն ժամանակ, ասենք, մեր իշխանությունները չէին երկնչում Իսրայելի հաշվով. երևի սրտնեղած էին այն բանից, որ իսրայելա-ֆրանս-ամերիկյան գործարար Լևի Լևաևը դադարեցնում էր Նոր Հա)նի ալմաստի վերամշակման համալիրի գործունեությունը: Փոխարենը խնամքով թաքցնում էին Ադրբեջանին ԱՄՆ-ի զինամատակարարումների «հետքերը»: Նրանց դրա դիմաց վ)արո՞ւմ են, ինչ է: Հազիվ թե մենք իմանանք դա:


Բայց Հայաստանի արտաքին քաղաքականության «ամերիկյան մինուսների» արմատները, անշուշտ, 2016 թվականից չեն գալիս, դրանք գալիս են նախընթաց ժամանակներից, երբ մեր երկրի նախագահները ջանադրաբար քծնում էին Երևանում ԱՄՆ-ի դեսպաններին, որոնցից իրապես հայամետ է եղել միայն Ջոն Էվանսը: Որը, ի դեպ, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից պատժվեց իր քաղաքացիական խիզախության համար. հուսով եմ՝ բոլորն են հիշում, թե ինչու հենց Էվանսը պատժվեց իր իսկ տերերի կողմից: Մյուս թերությունը ԱՊՀ ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի խայտառակ պասիվությունն է: Անպտուղ անցավ այդ ինտեգրացիոն ռազմաքաղաքական կառույցում մեր երկրի նախագահության տարին: Եվ ով էլ, ինչպես էլ հիմա ասի, թե այդ կազմակերպությունը ձևական է, միևնույն է, Երևանի պասիվությունը եղել և մնում է անհանդուրժելի: Լավ, ասենք, ապրիլին ագրեսիան հիմնականում ուղղված էր Արցախի դեմ: Իբր «պաշտոնապես» Հայաստանի դեմ չէր, թեև ապրիլին էլ էին գնդակոծվում հանրապետության սահմանամերձ գոտիները, և միջադեպերից յուրաքանչյուրը կարելի էր ներկայացնել որպես ագրեսիայի ակտ ԱՊՀ ՀԱՊԿ-ի մեջ չմտնող Ադրբեջանի կողմից: Բայց ահա դեկտեմբերի վերջին տիպական դիվերսիոն գործողություն ձեռնարկվեց արդեն Հայաստանի տարածքի դեմ, Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ: Զոհվեցին մեկ սպա և երկու զինվոր: Եվ ի՞նչ. Հայաստանը լռում է, Հայաստանի Գերագույն գլխավոր հրամանատարը լռում է... Չկա պաշտոնական դիմում ո՛չ առանձին Ռուսաստանի Դաշնությանը, ո՛չ ՀԱՊԿ-ին: ՀԱՊԿ-ի արդեն նախկին գլխավոր քարտուղար գեներալ Նիկոլայ Բորդյուժան, նրանից հետո նաև ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքը սկսել են կիրառել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանումը, իսկ Հայաստանը լռում է: Ադրբեջանը վայրագություններ է անում, իսկ Հայաստանի իշխանությունների «վեջը չէ»: Երևանը ոչ ոքի չի դիմում: Իսկ գուցե թե՛ ապրիլին, թե՛ դեկտեմբերին այդ խիստ զարմանալի լռությունը ինչ-որ մեկի հետ համաձայնեցվա՞ծ է: Այս հոդվածի միջոցով բացատրեմ հայոց իշխանություններին. հերիք երդում ուտեք Օբամայի ու Քլինթոնի անունով, նրանց ժամանակն արդեն անցել է: Եվ անգամ, եթե Թրամփը 2017 թ. հունվարի 20-ից հետո չպաշտոնավարի, միևնույն է, Օբաման ու Հիլարին հետ չեն գա: Եվ ժամանակն է Հիլարիի և ԱՄՆ-ի դեմոկրատների օրհնությունն ստացած բոլորին դուրս շպրտել Հայաստանի իշխանական կառույցներից: Հերիք է տրտնջալ, թե Ղազախստանն ու Բելառուսը «ադրբեջանամետ» են: Տաջիկստանը բազում խնդիրներ ունի հարևան Ղրղզստանի ու Ղազախստանի հետ, այդուամենայնիվ Էմոմալի Ռահմոնը կարողացավ լիովին օգտագործել ՀԱՊԿ-ի կարողությունը, երբ Տաջիկստանը նախագահում էր այդ կառույցում: Ի՞նչ է, Հայաստանի իշխանությունները Տաջիկստանի իշխանություններից ավելի՞ բութ են: Ի՜նչ մեղք է մեր ազգը:


Վախ 2016 թ. Ադրբեջանի բոլոր ռազմական գործողությունները Հայաստանի հանդեպ հաստատակամորեն ագրեսիայի ակտեր կոչելուց. ահա թե ինչն է սեպվել մեր հիշողության մեջ Հայաստանի անցած տարվա արտքաղաքական անգործությունից: Ընթերցողները կարող են հարց տալ. ի՞նչ է, ոչ մի լավ բան չի՞ եղել երկրի արտաքին քաղաքականության մեջ: Եղել է: Բայց ոչ միարժեք: Այլ դեպքում մենք վստահաբար կխոսենք այն մասին, որ երկու-երեք ամսվա ընթացքում նույն Պուտինի և Ռոհանիի այցերը Ռուսաստանի և Իրանի համար Հայաստանի կարևոր նշանակության ընդունում է: Բայց, ավա՜ղ, Ռուսաստանի ղեկավարի համար այցն աշխատանքային էր, իսկ Իրանի նախագահի այցը, չգիտես ինչու, միայն Հայաստանում «պաշտոնական» անվանեցին: Թեև իրանական աղբյուրները Ռոհանիի Երևանում գտնվելու մեկ օրվա մասին խոսում էին որպես Իրանի նախագահի «եվրասիական շրջագայության» սոսկ «առաջին փուլի» մասին, քանի որ Հայաստանից հետո Ռոհանին շտապ կարգով թռավ Միջին Ասիա: )իշտ է, փաստաթղթեր վավերացվեցին Հայաստանի և Ռուսաստանի ՀՕՊ և ՀՀՊ ուժերի միասնական տարածություն ստեղծելու վերաբերյալ, տրվեց Ռուսաստանի և Հայաստանի միացյալ զորամիավորում կազմավորելու մեկնարկը, տասնյակ փաստաթղթեր ստորագրվեցին Ռուսաստանի ու Իրանի հետ, և այլն, և այլն... Բայց, օրինակ, Ռոհանիի այցի որոշ նրբությունների մասին ես նախատեսում եմ խոսել առանձին: Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա մեր կողմն արդեն ընդունել է դրանց անհերքելի առաջնայնությունը, երբ երկրի պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը իր առաջին արտասահմանյան այցը կատարեց հենց Ռուսաստան: Ընդ որում, այցը շատ էական էր և ներառում էր նաև այցելություն Հարավային (նախկին հյուսիսկովկասյան¤ զինվորական օկրուգի Դոնի Ռոստովի կենտրոնակայան:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2181

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ