«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ինչպիսին էր Թուրքիան 2016-ին

Ինչպիսին էր Թուրքիան 2016-ին
13.01.2017 | 11:12

2016-ը Թուրքիայի Հանրապետության ծանրագույն տարիներից էր։ Այդ ժամանակահատվածում ոչ միայն սրվեց ներիշխանական պայքարը, այլև արտաքին գործոնները սկսեցին դերակատարում ունենալ այդ երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական որոշումների կայացման հարցում։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց թուրքագետ ՄՈՒՇԵՂ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԸ, ընդգծելով, որ 2016 թվականը Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների առումով այնքան էլ բարենպաստ չէր։ Ճիշտ է, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, այնուհանդերձ, թուրքական կողմն ավելի շատ ձգտեց մերձենալ Արևելքի հետ, ինչը բնավ էլ դուր չեկավ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, գլխավորապես՝ ԱՄՆ-ին։ Այդ համատեքստում էլ առկա քաղաքական, տնտեսական ցնցումները Թուրքիա-Արևմուտք հարաբերությունների սրման հետևանք են։

2016-ը Թուրքիայում հիշատակվեց ձախողված հեղափոխության փորձով. բանակը չկարողացավ իրականացնել հեղափոխություն։ Սա խոսում է այն մասին, որ 2016-ը Թուրքիայում լարվածության գերաճի տարի էր, այնպիսի լարվածության, որն իր հետքը կթողնի 2017-ի վրա։
Թուրքագետը փաստում է, որ Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչական ակտերը խոսում են այն մասին, որ Թուրքիայի ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական կյանքը բավականին լարված է, հատկապես լարվեցին Էրդողան-գյուլենականներ հարաբերությունները, ինչը 2017-ի համար լավ բան չի խոստանում։
2016-ին որոշակի ջերմացում նկատվեց Թուրքիա-Ռուսաստան կապերում։ Էրդողանի ներողությունից հետո վերականգնվեցին Թուրքիա-Ռուսաստան քաղաքական հարաբերությունները։ Եթե տնտեսական առումով կապերը բավականին լարված էին, ռուսական ինքնաթիռի խոցումից հետո Թուրքիան մեծ կորուստներ էր կրում, ապա Էրդողանի ներողությունից հետո այդ ամենը վերափոխվեց, և երկու երկրների միջև հարաբերությունները տեղափոխվեցին զարգացման նոր մակարդակ։ Թուրքիան փորձում է վարել Արևմուտքից անկախ քաղաքականություն՝ ամրապնդելով հարաբերությունները Ռուսաստանի, Չինաստանի հետ, և այդ ֆոնին ահաբեկչական գործողությունները, Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը խոսում են այն մասին, որ այդ մերձեցումը դուր չի գալիս արևմտյան ուժերին։ Այս ֆոնին ռուս-թուրքական հարաբերությունները որքան էլ զարգանան, Թուրքիայում համընթաց կաճեն նաև ահաբեկչական ակտերը։


2016-ը սրված տարի էր նաև թուրք-քրդական հարաբերությունների առումով, պատահական չէին այդքան քուրդ պատգամավորների ձերբակալությունները։ Քրդական աշխատավորական կուսակցության գործունեության հետևանքով 2016-ին սպանվեց ավելի քան 200 թուրք զինվոր, և այս հարցը, կարծես, լուծման միտում չունի։ 2017-ն էլ բավականին մշուշոտ է թուրք-քրդական հարաբերությունների, հատկապես քրդական աշխատավորական կուսակցության դեմ պայքարի տեսանկյունից։


Այս օրերին Թուրքիայում քննարկվում է սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որի հիմնական մեխը երկրում կառավարման համակարգի փոփոխությունն է։ Այստեղ փորձում են անցում կատարել նախագահական կառավարման համակարգի։ Մուշեղ Խուդավերդյանն այս համատեքստում հիշատակում է Թուրքիայի ընդդիմության ներկայացուցիչ, ժողովրդահանրապետական կուսակցության խոսնակի այն եզրահանգումները, որ այդպիսով Թուրքիան միանշանակ անցում է կատարում դեպի սուլթանական կառավարում։ Այսինքն, Էրդողանը փորձում է իշխանության բոլոր հնարավոր լծակները կենտրոնացնել իր ձեռքում։ Ընդդիմության մյուս թևի՝ քրդական ժողովրդական կուսակցության կողմից նույնպես լավ չեն ընդունվում հնարավոր փոփոխությունները, ինչի հետևանքով տարբեր պատճառաբանություններով ձերբակալվում են այս կուսակցության բազմաթիվ անդամներ։
Իսկ ինչպիսի՞ Թուրքիա է ձեռնտու Հայաստանին։ Թուրքագետը նկատում է, որ քանի դեռ փակ է հայ-թուրքական սահմանը, քանի դեռ հայ-թուրքական հարաբերություններում ջերմացում չկա, քանի դեռ Թուրքիան Հայաստանի հետ խոսում է նախապայմանների լեզվով, քանի դեռ Թուրքիան կողմնակալ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին արցախյան հարցի առումով, ոչ մի տեսակի Թուրքիա Հայաստանին ձեռնտու չէ։ Հայաստանին ձեռնտու կլինի միայն այնպիսի Թուրքիա, որը կընդունի և կդատապարտի Հայոց ցեղասպանությունը, կբացի ՀՀ-ի հետ սահմանները, կհաստատի դիվանագիտական և տնտեսական հարաբերություններ։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1340

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ