Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Այդ կրկնակի ստանդարտները ոչ մեկին պետք չեն»

«Այդ կրկնակի ստանդարտները ոչ մեկին պետք չեն»
13.01.2017 | 12:08

Հունվարի 10-ին Դուբլինում կայացած հակադոպինգային ազգային կազմակերպությունների (NADO) հավաքում 19 երկրներ պահանջել են բոլոր ռուս մարզիկներին զրկել մրցումներին մասնակցելուց, ինչպես նաև երկիրը զրկել միջազգային մրցաշարեր անցկացնելու իրավունքից: Այդ երկրներն են Բելգիան, Կանադան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Իռլանդիան, Ճապոնիան, Խորվաթիան, Հոլանդիան, Լեհաստանը, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Գերմանիան, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Ավստրիան: Ըստ նրանց՝ մրցումների մասնակցության իրավունք կարող են ստանալ միայն այն ռուս մարզիկները, ովքեր կանցնեն հատուկ ստուգում և հանդես կգան (սա իմպերատիվ է- Մ.Հ.) ոչ իրենց երկրի դրոշի տակ:


Մեկնաբանելով NADO-ի պահանջները՝ Ռուսաստանի սպորտի նախարար Պավել Կոլոբկովը հայտարարել է, որ, բացի անբարեհաճ ֆոնի ստեղծումից, այն ոչինչ է, քանի որ այդ կերպ երկրի հնարավոր որակազրկման չի կարող հասնել. «Նման հարցերը քննարկվում են այլ կազմակերպությունների՝ միջազգային ֆեդերացիաների նախագահների, Միջազգային օլիմպիական կոմիտեի, Եվրոպայի խորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակով»: Հարցին անդրադարձել է Ռուսաստանի փոխվարչապետ Վիտալի Մուտկոն, որը մինչև այս պաշտոնը ստանձնելը երկրի սպորտի նախարարն էր: Նա կեղծիք է որակել երկրում դոպինգի համակարգված, իբր թե պետության հովանավորությամբ կիրառումը՝ հավելելով. «Ռուսական սպորտը մաքուրներից մեկն է աշխարհում: Դրա վկայությունը 2016 թիվն է: Ինչ ունենք մենք 2016-ի արդյունքներո՞վ՝ կանոնների 26 խախտում, որից 21-ը մելդոնիումն է, ու ընդամենը կանոնների հինգ խախտում: Մտածեք՝ որտե՞ղ է պետական ծրագիրը: Դա սուտ է»: Մուտկոն ուշադրություն է հրավիրել նաև այն բանի վրա, որ վերջին ժամանակներս ավելի ու ավելի մեծ թվով արտասահմանցի մարզիկներ են հանդես գալիս ռուսների աջակցությամբ: «Այդ կրկնակի ստանդարտները ոչ մեկին պետք չեն, ավելի շատ են դառնում կողքից հնչող աջակցությունները: ՈՒշադրություն մի դարձրեք այդ հայտարարություններին: Դա մտածված հարձակում է ռուսական սպորտի վրա, որի նպատակը այն վարկաբեկելն է: Դա ընդհանուր տրենդ է, որ ռուսները մեղավոր են»:


Եվ այնուամենայնիվ պիտի խոստովանել, որ իրականում ռուս մարզիկների նկատմամբ կիրառվելիք սանկցիաներն այնքան էլ անհիմն չեն: Մեկ էլ տեսար իսկապես գործեց ժողովրդի հավաքական բանաձևումը գյուղի կանգնելու և գերան կոտրելու մասին: Ծավալվել է լարված պայքար՝ նաև ակնհայտ քաղաքական շահարկումներով, ու ռուսական սպորտի գլուխ կանգնածներից թնջուկը վերացնելու համար քիչ ջանքեր չեն պահանջվի, այդ թվում՝ ստվերային միջոցների գործադրումով: Թե ինչ ենք հասկանում սրա տակ, կարծում եմ, բոլորիս էլ հասկանալի է, իսկ ավելորդ մանրամասնումները ոչ միշտ են տեղին: Այնպես որ, ողջ լերուք:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 975

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ