Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները խիստ քննադատել են եվրոպական երկրներին Իրանի հետ պատերազմին նրանց արձագանքի համար՝ հաղորդում է Ynet-ը։ «Եվրոպան ոչ միայն չկարողացավ մոբիլիզացվել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար, այլև չկարողացավ օգնել պաշտպանելու Պարսից ծոցի երկրներին իրանական հարձակումներից։ Անկասկած, սա Եվրոպայի ամենաայլանդակ ժամն է»,- ասել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը։               
 

Ի՞նչ է սպառնում աշխարհին 2017-ին

Ի՞նչ է սպառնում աշխարհին 2017-ին
15.01.2017 | 10:15

Նվազագույնը՝ 2017-ը մարտահրավեր է նետում բոլոր կանխատեսումներին: Անկանխատեսելիության պատճառով սպառնալիքները ավելի սարսափելի են: Կանխելու առաջին քայլը անվանելն ու պատճառը հասկանալն է: Որո՞նք են նոր տարվա մարտահրավերները՝ հարցնում է Մարի-Էլեն Միոտոնը Le Temps-ում:

Դադարեցնել հախուռն միջամտությունները
Պետք է սկսել՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում հախուռն միջամտությունները դադարեցնելուց, որ ոչ մի խնդիր չեն լուծում, բայց ուժեղացնում են համառ թշնամանքը: Իրաքի ու Լիբիայի վիճակը բացահայտ օրինակ է՝ ինչպես սպանիչ ռազմական տրամաբանությունը փոխարինեց դիվանագիտությանը: Այսօր հակակառուցողական են ու հակասական առանձին պետությունների՝ Բաշար Ասադի ճակատագրի վերաբերյալ իրենց տեսակետը պարտադրելու հավակնությունները՝ ինչ է, թե նա բռնակալ է, որովհետև այդ պետությունները Ռեջեփ Թայիբ Էրդողանի մեծ բարեկամներն են, որ Բաշար Ասադին ոչնչով չի զիջում:


Անպատասխանատու էմիգրացիոն քաղաքականություն
Այլևս անհնար է շարունակել այսօրվա էմիգրացիոն քաղաքականությունը, որ միանգամայն կանխատեսելիորեն ապացուցել է իր անպատասխանատվությունը բոլոր առումներով: Ճիշտ չէ նորից գրկաբաց ընդունել տնտեսական միգրանտներին՝ Գերմանիայի գործարանների աշխատանքն ակտիվացնելու համար, իսկ մեկուկես տարի անց դուռը շրխկացնել նրանց քթի առաջ: Անհարկի է բոլորի նկատմամբ կիրառել փախստականի կարգավիճակը՝ չարաշահելով մարդասիրության անանց սկզբունքը, որ իրական վտանգի մեջ գտնվող մարդկանց համար է:


Տեղական բնակչության խիստ նյարդայնությունը
Չի կարելի անտեսել 2016-ին միգրանտների հորձանքում սակավաթիվ սիրիացիներին: Չի կարելի այդքան կույր լինել՝ չտեսնելու, որ մեր սահմանները գրոհել են հիմնականում երիտասարդ տղամարդիկ, այլ ոչ թե պաշտպանության կարիք ունեցող կանայք ու երեխաներ: Չի կարելի ժխտել, որ հորձանքի անվերահսկելիության պատճառով ներթափանցում են վտանգավոր արմատականներ: Չի կարելի այդ աստիճանի անտեսել զայրույթը, նյարդայնությունը, հուսահատությունը տեղի բնակչության, որ խեղդվում է խորթ բարքերի ու սովորույթների մեջ:


Եվրամիության ապագան
Տվայտանքների մեջ գտնվող Եվրամիության ապագան նվազ դրամատիկ թեմա է, բայց ոչ պակաս սպառնալիքներ ունի: Ինչպե՞ս կկարգավորվեն Բրեկզիտի հարուցած հարցերը՝ հաշվի առնելով, որ Իտալիան պատրաստ է հրաժարվել եվրոյից: Հաշվի առնելով բացահայտ անհավասարակշռությունը եվրոպական սոցիալական ինստիտուտների, որ ձգտում են ստանձնել ընդհանուր խնդիրների լուծումը՝ չունենալով ոչ լեգիտիմություն, ոչ ֆինանսավորման ընդհանուր աղբյուրներ: Հաշվի առնելով Ռուսաստանը, որ չեն վախենում գրանցել թշնամական ճամբարում, թեպետ դա հանգեցնում է աշխարհաքաղաքական ռիսկերի և ի հեճուկս մայրցամաքային որևէ տրամաբանության:
Մարի-Էլեն ՄԻՈՏՈՆ, Le Temps


Հ.Գ. Աքաղաղի տարվա մարտահրավերների մեջ նաև համաեվրոպական (ու հայկական) ընտրություններն են, որոնց արդյունքները կկանխորոշեն թե Եվրամիության ապագան, թե միջամտությունները Մերձավոր Արևելքի կոնֆլիկտներին, թե տնտեսական ու քաղաքական զարգացման հարցերը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2281

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ