Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Աչքաթող արված «սահմաններ»

Աչքաթող արված «սահմաններ»
17.01.2017 | 11:50

Մինչ մենք հնարավորինս զգոն ու աչալուրջ մեր սահմաններին՝ զինվորներով և հին, թե նորագույն ռազմական տեխնիկայի համալրմամբ, փորձում ենք պատվով Հայրենին թշնամիներից պաշտպանելու հարցեր լուծել, մեր հենց թիկունքում, մեր մեջ՝ ավելի անաղմուկ, անտես, խարդախ ու համառ նպատակասլացությամբ գործող զենքերը, գրեթե դիմադրության չհանդիպելով, իրենց ավերն են քայլ առ քայլ առաջ տանում: Այսօրվա թշնամին և այսօրվա զինատեսակները, ժողովրդի լեզվով ասած, «մի թիզ գետնի երեսին են, յոթ թիզ գետնի տակ»: Ասել է թե՝ այն, ինչ մենք տեսնում ենք, շոշափում, չնչին մասն է միայն, բազմակի ավելին են դիմակավորվածը, անշոշափելին ու անտեսը: Իհարկե, նախկինում էլ այդ ամենը կար, բայց ոչ այս չափով, նախկինում էլ խարդավանքի ու խոսքի ուժով հաճախ ավելին է արվել, քան բանակների բախումներով:


Նորօրյա աշխարհակալ նկրտումներով պայքարի ելածները, մի փոքր միայն այս ու այն կողմ պատերազմներ ու արյունոտ խրախճանքներ բորբոքելով, ավելի կենտրոնանում են «ուղեղարդուկման» հոգեբանական բազում ինստիտուտներում ուսումնասիրված, եզրահանգված և մշակված՝ մարդկային հասարակության վրա ազդելու, այն իրենց կամեցած ձևով ուղղորդելու և կազմալուծելու մեթոդների վրա: Սրանցով ավելի անաղմուկ, «քաղաքակիրթ», առանց արյունոտ տեսարանների ի վերջո, ստացվում է գրեթե նույն արդյունքը, ինչ ռազմական բախումների ժամանակ: Ոչ, ինչ եմ ասում, այստեղ քանակով և որակով ստացվածն ավելին է:


Եվ ահա, մենք այսօրվա մարդուն ճանաչում և չենք ճանաչում: Եվրոպան կա և արդեն... չկա: Աշխարհի նոր կարգի, գլոբալիստական հրեշավոր ծրագրի հեղինակներն ու կազմակերպիչները, որ, փոքր խումբ լինելով հանդերձ, կարողանում են իրենց իսկ զոհերի ձեռքով իրագործել ամեն մի ծրագիր, ավելի հաջողում են հենց այդ հոգեբանական ազդման գործելակերպով: Որովհետև դանդաղ ազդող թույնը գործում է ամեն պահ և առանց որևէ կասկածի տեղիք տալու: Այն սահմանադրություն է արդեն, օրենքների խիստ պահպանվող փունջ, գեղեցիկ ձևակերպված գաղափար, մարդկանց ներշնչված միտք, համոզմունք: Հիմա եթե ամբիոնների վրա էլ լռեն, ջնջեն օրենքներն անգամ, այս ամենով մանկությունից սնվածներն իրենք են շարունակելու սեփական կործանման գործընթացը:


Մարդկանց չէր կարող դուր չգալ միջազգային կառույցների առաջ քաշած «մարդու իրավունքների պաշտպանություն» գաղափարը: Ինչո՞ւ պետք է դուր չգար. մարդ ենք ու ամեն պահ խոցելի այս երերուն մոլորակի վրա: Եվ մինչ այժմ էլ շատերն այդպես էլ չեն տեսնում այդ՝ այնքան բարի բառակույտի օգտագործվելը որպես գառան մորթի՝ երախը բաց գայլի վրա:
Եվրոպական, ամերիկյան և այլ երկրներում հենց միայն այդ պաշտպանության արդյունքում մարդկային լրիվ նոր որակներ են առաջ եկել, որոնք եթե քիչ լինեին, մուտացիա կկոչեի: Սակայն դրանք, նախ ստեղծվելով, ապա որպես փոքրամասնություն պաշտպանվելով և աճեցվելով օր օրի, այսօր արդեն լիուլի բավ են մեծամասնության տեղ գրավելու հայտ ներկայացնելու համար՝ այդ անսեռ կամ բազմասեռ, աղճատված, գարշահոտ մարդկային պատուհասները:


Բայց անհնար է, այնուամենայնիվ, չխղճալ նրանց, ովքեր դեռ մանկապարտեզներում, դպրոցներում կամ իրենց միասեռ ծնողներով ընտանիքներում են կյանքի առաջին դասերն ստացել և մի այլը պարզապես ընդունակ չեն այլևս պատկերացնելու:
Եվ այժմ այդ նույն խաթարումը մեզ մոտ են ձգտում փոքր արդյունքներից ավելի մեծին տանել: Այն, որ վաղուց արդեն Հայաստանում կյանքի իրավունք չունեցող շատ երևույթներ են ինչ-որ հովանու տակ անվարան աճում ու տարածվում, նորություն չէ, բայց պարզվում է, որ դա ընդամենը առաջին փորձնական քայլն է եղել: Իսկ այդ առաջին քայլի համար դրսի ուժերին հերիք էր մեզ մոտ օրենքի ուժ տալ արտաքուստ անմեղ թվացող «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» թիվ 57 օրենքին, որը ՀՀ Ազգային ժողովն ընդունեց 2013-ին, դրա հետ մեկտեղ մեր կյանք ներմուծելով «գենդեր» և «գենդերային ինքնություն» արտահայտությունները: Եվ ահա մեր կողքին այդ «գենդերային ինքնությունները» քիչ առ քիչ ավելանում և իրավունքներ են պահանջում: Իսկ կանանց և տղամարդկանց իրավունքները, բնականաբար, ինչպես կային, այդպես էլ մնացին կամ փոփոխվեցին ընդամենը կենցաղային և այլ գործոնների ազդեցությունից: Վերջին տարիներին ընտանիք պահելու ծանր լուծն ավելի կանանց ուսերին տեղավորվեց, և ձայնի իրավունքն էլ շատ տեղերում փոխեց իր տիրոջը. այս անգամ էլ չափից դուրս խեղճացնելով՝ ոխերիմ թշնամիներով շրջապատվածներիս՝ մինչ այդ երբեմն իսկապես անտանելիորեն կոպիտ «տան տղամարդուն»: Իհարկե, ցավոք, խոսքը չի վերաբերում իշխանական կառույցների «ֆուտբոլային թիմ» հիշեցնող գրեթե զուտ տղամարդկային կազմերին, որտեղ այդպես էլ շարունակում են դեռ խաղալ ազգի կենսական խնդիրների հետ՝ գնդակի պես դրանք այս ու այն կողմ գլորելով: Խառը պատմություն է, շտկումների կարոտ շատ խնդիրներ ունենք, բայց ոչ դրսից մեզ պարտադրվող օրինագծերով, որոնց, ինչպես ասացի, մի թիզը գետնի երեսին է, յոթ թիզը...
Դառնանք «յոթ թիզին», այս պահին՝ այդ գենդերայիններին:


Սոդոմական մեղքը ժամանակին բավական եղավ, որ երկու ծաղկուն քաղաքների կործանումը չուշանար, բայց այսօր այդ մեղքը բազումներից մեկն է և այն էլ՝ ողջ մոլորակն իր «հոր բոստանը» արած: Եվ ֆիլմերով կամ այլ կերպ հումորի տալ մեր գլխին մեր իսկ կանչած այդ «աշխարհի վերջ» սցենարը այնքան էլ տեղին չէ: Ամեն բան շատ լուրջ է, հատկապես, եթե կարճատեսի տեղ դրած մեզ և ամեն անգամ փոքր բան համարելով դրսից վարկերի յուղոտ պատառներով կամ այլ կերպ հրամցվող-պարտադրվողը, մեկը մեկի հետևից դրանք մեր կյանքի մաս դարձնենք:


Եվ, խնդրեմ, հերթի դրվածներից է աշխարհը է՛լ գունավոր, է՛լ մահմեդական, է՛լ ինչ ասես դարձրած հաջորդ քայլը՝ «Խտրականության դեմ» օրենքի մեկ անգամ արդեն մեր հասարակության կողմից, փառք Աստծո, մերժված և կասեցված նախագիծը:
Այդ խնդրով խիստ մտահոգ հայաստանյան մի շարք, թվով մոտ տասը, հասարակական կազմակերպություններ («Նոր սերունդ», «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» և այլն) կոալիցիա են կազմել և խիստ մարտական քայլեր են ձեռնարկում «Խտրականության դեմ» օրենքի ընդունման համար:


Եվ մենք ոչ միայն հանդուրժում ենք նման օրինագծերով այլասերված բարքերի, օտար կրոնական մոլեռանդ տարրերի և այլ չարիքների մուտքը մեր երկիր ապահովողներին, այլև դեռ թույլ տալիս, որ նրանք կարողանան նման հարցերը լրջորեն դնել Ազգային ժողովի սեղանին և վտանգեն մեր վաղվա օրը:
Եթե համբերություն ունեք, ես մի քանի մեջբերում կանեմ «Խտրականության դեմ» օրենքի գնալով լրջացող և վտանգավոր դարձող նախագծից:


Նախ ասեմ, որ այս անգամ էլ մեր իրականություն ներմուծվեցին «Որոշակի հատկանիշներ» և «Պաշտպանված խումբ» արտահայտությունները: Ժամանակից շուտ չուրախանաք, դրանք բոլորովին էլ տներից ու հայրենիքից դուրս շպրտվողների կամ անաշխատանք գոյատևողների պաշտպանությանը չեն վերաբերում:
«Որոշակի հատկանիշներ» կոչվածը, ըստ Հոդված 5-ի 7-րդ ենթակետի. «...անձի և ¥կամ մի խումբ անձանց ենթադրյալ կամ իրական առանձնահատկությունները կախված սեռից, ռասայից, գենդերից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, ամուսնական կամ ընտանեկան կարգավիճակից, առողջական վիճակից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնության պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից»:
Չմոռանաք՝ սեռից, գենդերից (արդեն նկատի են առնված ձեռքբերովիները), ռասայից, էթնիկական ծագումից, լեզվից, կրոնից (իսկ մենք հայ ինքնության խնդիրներ ենք ուզում դեռ բարձրաձայնել և ամրացնել մեր երկրում), աշխարհայացքից կամ այլ հայացքներից (պատկերացնո՞ւմ եք, ինչեր կարող են այս խելագար ժամանակներում հանգրվանել սրանց մեջ), գույքային վիճակից (օլիգարխներն այլևս մտածելու բան չեն ունենա), տարիքից (փորձեք պատկերացնել մեծահասակին հավասար իրավունքներ ունեցող երեխա)...


Հաջորդ՝ 8-րդ ենթակետով արդեն այս ողջ խառնաշփոթը մտնում է «Պաշտպանված խումբ» հասկացության մեջ: Դա իրենից ներկայացնում է «անձ և կամ մի խումբ անձինք, որոնք ունեն որոշակի հատկանիշներ, նախատեսված սույն օրենքի հոդված 5.7-ում»:
Պատկերացնո՞ւմ եք, մեր երկրում հավասար իրավունքներ և այդ իրավունքների պաշտպանություն պետք է ստանան բոլորը, մարդկային ողջ բազմազանությունը տարբեր կրոններով՝ մահմեդական, սատանիստական՝ իրենց ենթադրյալ կամ իրական առանձնահատկություններով, այսինքն, ենթադրյալ սեռերով, բազմասեռությամբ, տեռորիստներ, մանկապիղծներ և այլն, և այլն:
Հաջորդ՝ 7-րդ հոդվածն արդեն «Որոշակի հատկանիշներ» ունեցողների «Պաշտպանված խումբ» դառնալն իրականացնող գործողություններն է առաջ քաշում. «Խտրականության արգելք» խորիմաստ արտահայտությամբ.


Խտրականության արգելք.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքների, միջազգային նորմերի և ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի, յուրաքանչյուր անձ անկախ որոշակի հատկանիշներից ունի հավասար իրավունքներ և ազատություններ, ինչպես նաև հավասար հնարավորություն դրանց իրականացման համար:
Այս ամենի դեմ տեկտոնային զենքն անգամ խաղալիք է:
2. Որոշակի հատկանիշների կամ սույն օրենքով պաշտպանված խմբում ենթադրյալ անդամակցության հիմքով անձի և կամ մի խումբ անձանց նկատմամբ յուրաքանչյուր տեսակի խտրականությունը պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և նրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից արգելվում է ¥ընդգծումներն իմն են¤:
Ահա այսպես՝ խիստ և կտրուկ:
Հետո գալիս է Հոդված 10-ը՝ իր խտրականության բացառություններով:
Բայց թողնենք խրթին բառակույտերի մեջ խորանալը: Արդեն իսկ ամեն բան պարզ է, արդեն իսկ կարոտեցինք «հայ», «նորմալ մարդ», «մեր երկիր» անուշ բառերին: Եվ արդեն իսկ հասկանալի է, որ եթե ժամանակին չտեսնենք ու չկանխենք նման, մեղմ ասած, վտանգները, շատ շուտով մեր իսկ երկրում, օտար խառնամբոխի ոտքի տակ ընկած, սփյուռքահայերից ավելի ենք կարոտելու ինքներս մեզ:
Ահա այս կերպ են միջազգային ուժերը, ՝երկրների ներսում իրենց կողմից հովանավորվող և վճարվող գործընկերների ստեղծած կառույցներով, այլասերում, ապականում հասարակությունը՝ ներմուծելով սեռերի խառնաշփոթ, ինցեստ, հանիբալիզմ, պեդոֆիլիա, ինչ ասես, խաթարելով անգամ մանուկների մաքուր աշխարհը, ընտանիքներն ու ամուսնությունները դարձնելով ավելորդ և գրեթե օրենքից դուրս:
Այս կերպ են երեխաներին վերցնում ծնողներից, որովհետև, ըստ այդ օրենքի, նրանք բոլոր մեծահասակներին հավասար իրավունքներն ունեն ¥անգամ գենդերային¤, իսկ ցանկացած ընտանեկան նորմալ դաստիարակություն կարող է խախտել այդ իրավունքները:
Այս կերպ են եվրոպական՝ դեռ երեկ քաղաքակիրթ, ծաղկուն երկրներն այսօր իսլամիստների, սևամորթների խառնամբոխով լցրել՝ ամեն պահ պայթյունների սարսափի մեջ պահած իրական տերերին:
Փաստորեն երկրի թշնամին էլ կարող է հանգիստ համարվել տվյալ երկրում պաշտպանվելու բոլոր իրավունքներն ունեցող որոշակի հատկանիշներով անձ կամ խումբ: Չեմ կատակում, ամեն բան համընկնում է: Իսկ չէ՞ որ հենց այդպես են պաշտպանվում և ներսից ահաբեկման մեջ պահում երկրները տեռորիստները:


Նշեմ նաև, որ այդ նախագծով նախատեսվում է այն արգելողների, ընդդիմադիրների վարչական կամ քրեական պատասխանատվության օրենսդրական ամրագրում:
Էլ որտե՞ղ մնաց երկիր-պետություն-ազգ կարևորությունը: Ամեն դեպքում՝ օրենքից դուրս, որովհետև իրենից չի ներկայացնում «գենդերային ինքնություն» կամ «որոշակի հատկանիշներով» անձ կամ խումբ, որ պաշտպանվելու իրավունք ունենա:
ՈՒ դուք որքան ուզում եք հպարտացեք ձեր անառիկ սահմաններով, նման օրենքները չեն վախենում ձեր զենքերից և ուզածդ թշնամուց ավելի հաջողությամբ են գրավում նորանոր տարածքներ, մանավանդ որ դրսի ուժերը գործում են մեր երկրի, հայկական կառույցների ազգադավ օգնությամբ և ջանքերով:

ՆԱՆԵ

Դիտվել է՝ 2495

Մեկնաբանություններ