«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շուրջ ստեղծված իրավիճակը անհրաժեշտության դեպքում կներկայացվի ԵԱՀԿ ԽՎ փետրվարյան նիստում

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շուրջ ստեղծված իրավիճակը անհրաժեշտության դեպքում կներկայացվի ԵԱՀԿ ԽՎ փետրվարյան նիստում
17.01.2017 | 17:24

ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը զերծ է մնում այս պահին խոսել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի դեմ Բաքվի քայլերի մասին: «Մեր ԱԳ նախարարությունը զբաղվում է այդ հարցով: Մենք պետք է առաջնորդվենք Հիպոկրատի երդմամբ, մեկնաբանություններ չանենք՝ չվնասելու գործընթացին: Պետք է զինվել համբերությամբ»,- ասել է Արտաշես Գեղամյանը:

Նրա խոսքով՝ գործընթացին չմիջամտելն այս պահին ամենաճիշտ քաղաքականությունն է: «Իսկ եթե անհրաժեշտություն լինի այդ հարցը բարձրաձայնել փետրվարի 23-ին Վիեննայում մեկնարկող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ժամանակ, ապա, ինչ խոսք, խորհրդակցելով ՀՀ ԱԳՆ-ի, նախագահի աշխատակազմի հետ, բնականաբար, կհնչեցվի մեզ համար շահեկան տեսակետ»,- նշել է նա: Ադրբեջանը փորձում է խոչընդոտել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգմանը, մասնավորապես, դեմ է ականազերծման ոլորտում կառույցի գործունեությանը:

Դիտվել է՝ 1119

Մեկնաբանություններ