Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Լոնդոնը մտադիր է դուրս գալ եվրոպական միասնական շուկայից

Լոնդոնը մտադիր է դուրս գալ եվրոպական միասնական շուկայից
17.01.2017 | 17:25

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Brexit-ի վերաբերյալ իր ելույթում նախատեսում է հայտարարել ապրանքների և ծառայությունների եվրոպական միասնական շուկայից դուրս գալու Լոնդոնի մտադրության մասին, հայտնում է Bloomberg-ը։

Լոնդոնը Եվրամիության հետ համագործակցության պայմանների վերաբերյալ բանակցությունները կսկսի «մաքուր էջից»՝ հրաժարվելով առևտրային դաշինքում «մասամբ դուրս գալու, մասամբ մնալու» գաղափարից։

Դիտվել է՝ 1060

Մեկնաբանություններ