Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լավրով. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին թեման չէ

Լավրով. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին թեման չէ
17.01.2017 | 17:42

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը աբստրակտ չէ և «բացառապես Ադրեջանի ներքին գործի թեմա» չէ: 2016-ի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:


Նա հիշեցրել է, որ 2016-ի ապրիլին հակամարտության սրումից հետո, հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները, միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու և անմիջապես շփման գծում ԵԱՀԿ-ի դիտորդների թվի մեծացման անհրաժեշտության վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: «Ցավոք, նույնիսկ այսպիսի տարրական բանը՝ մեխանիզմների ստեղծումը և դիտորդների թվի մեծացումը, չի կարող կյանքի կոչվել, քանի որ ԵԱՀԿ-ում առայժմ կոնսենսուս չկա»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ կոնսենսուսի բացակայության պատճառների մասին «պետք է հետաքրքրվել այդ կազմակերպության ներկայուցուցիչներից»:


«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ որոշումների ամբողջ հավաքածու կա, առաջին հերթին՝ որոշումներ, որոնք հակամարտության թեժացման պահին ընդունվել են ՄԱԿ Անվտանգության խորհրդում և կրակի դադարեցում են պահանջել»,- հիշեցրել է Լավրովը: Ամփոփելով՝ նա ասել է, որ «պահպանվում է օկուպացված տարածքներն ազատելու պահանջը, բայց ոչ մի դեպքում ուժով, այլ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու դեպքում»: Նա եզրափակել է՝ հայտարարելով, որ այս ամենն ամրագրված է Մինսկի խմբի բազմաթիվ որոշումներում, նաև հայտարարություններում և փաստաթղթերում, որոնք ընդունվել են և ստորագրվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից: «Այնտեղ վեճերի խաղաղ կարգավորման մասին նշված է առանց երկիմաստության»,- ընդգծել է Լավրովը: Նա նշել է, որ տարածաշրջանում արյունահեղ իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 2016-ի ապրիլին, խոր տագնապ են հարուցում: Ըստ որում՝ հիշեցրել է, որ «Ռուսաստանը կարևոր դերակատարում է ունեցել այս արյունահեղությունը այդ պահին դադարեցնելու հարցում»:

Դիտվել է՝ 1227

Մեկնաբանություններ