Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը ներառելու է նաև երբևէ չցուցադրված աշխատանքներ

Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը ներառելու է նաև երբևէ չցուցադրված աշխատանքներ
17.01.2017 | 21:35

Հայաստանի ազգային պատկերասրահում և կառույցի 12 մասնաճյուղերում 2016-ին կազմակերպվել է 61 ցուցադրություն: Ամփոփելով ՀԱՊ-ի 2016 թվականի գործունեությունը՝ այս մասին մշակութային օջախում կազմակերպված մամուլի ասուլիսում տեղեկացրել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը: Ասուլիսին մասնակցել է նաև մշակութային օջախի գիտքարտուղար Արմինե Գաբրիելյանը:


Հատկանշական է, որ Հայաստանի ազգային պատկերասրահը 2016-ին Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Ճանապարհորդություն դեպի ծով» խորագրով ցուցահանդես է իրականացրել Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահում: ՀԱՊ-ի տնօրեն Արման Ծատուրյանն առանձնահատուկ շեշտել է, որ նկատվել է մեծ ակտիվություն և Տրետյակովյան պատկերասրահում հերթեր են գոյացել:
Տարին հագեցած է եղել նաև տարաբնույթ այլ միջոցառումներով:
2016-ին Ազգային պատկերասրահը և նրա 12 մասնաճյուղերը ունեցել են 80 861 այցելու, որից մայր թանգարանը՝ 55 795, իսկ մասնաճյուղերը` 25 066:


Պատասխանելով լրատվամիջոցների՝ պատկերասրահի շենքային պայմաններին և ցուցանմուշների պատշաճ պահպանությանն առնչվող հարցերին՝ Արման Ծատուրյանը նշել է. «Պատկերասրահի շենքը չի համապատասխանում ժամանակի մարտահրավերներին: Խնդիրները շատ են: Մեր ժառանգությունը շատ վատ պայմաններում է պահվում: Այս առումով աշխատանք պետք է տարվի: Եթե նոր շենք կառուցելու հնարավորություն չկա, ապա պետք է պահպանման աշխատանքներ իրականացվեն»:


Անդրադառնալով 2017 թվականի ծրագրերին՝ ՀԱՊ-ի տնօրենը շեշտել է, որ տարին հագեցած է լինելու տարաբնույթ ցուցահանդեսներով: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ Նովոսիբիրսկում մարտին կբացվի Սարյանի աշխատանքները ներկայացնող մեծամասշտաբ ցուցահանդես: Նախատեսվում է նաև Ռուսաստանում ներկայացնել հայկական իմպրեսիոնիզմը: Տարվա ամենակարևոր իրադարձություններից մեկը կլինի Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որը կկազմակերպվի Ազգային պատկերասրահում և կներառի ցուցանմուշներ նաև Ռուսաստանի թանգարաններից: Այն ներառելու է նաև երբևէ չցուցադրված աշխատանքներ:

«Միջոցառմանը պատկերասրահը պատրաստվում է մեկ տարուց ավելի: Ներկայումս բանակցություններ են տարվում Մխիթարյան միաբանության հետ, որպեսզի Այվազովսկու «Քաոսը» ևս ցուցադրվի այստեղ»,- առանձնահատուկ շեշտել է ՀԱՊ տնօրենը:

Դիտվել է՝ 1487

Մեկնաբանություններ

is_button_google_plusone_share">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում