ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

«Աշխատելով խոշոր տնտեսավարողների հետ, կավելացնենք պետական միջոցները»

«Աշխատելով խոշոր տնտեսավարողների հետ, կավելացնենք պետական  միջոցները»
20.01.2017 | 01:20

2017-ին գյուղատնտեսության ոլորտում նոր քաղաքականություն է իրականացվելու: Գյուղատնտեսության նախարարն իր տարեվերջյան ասուլիսում հավաստիացրել էր, որ ընդլայնվելու է պետություն-մասնավոր համագործակցությունը: Իհարկե, սա վաղուց սպասված մոտեցում է ոլորտում, սակայն շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես է այդ համագործակցությունը գործնականում իրականացվելու: Եվ քանի որ նշված քաղաքականության իրականացման վերաբերյալ մանրամասները նախաձեռնողից ավելի լավ ոչ ոք չէր մեկնաբանի, հարցը ճշտեցինք անձամբ գյուղատնտեսության նախարար ԻԳՆԱՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՑ, որը նախընտրեց հարցը մեկնաբանել կոնկրետ օրինակով:


-Օրինակ, վերցնենք տավարաբուծության ոլորտը: Այսօր գործում են լավ տնտեսություններ, որոնք կարող են վերակազմավորվել տոհմաբուծարանների: Այս ֆոնի վրա պետություն-մասնավոր համագործակցության ընդլայնման արդյունքում հնարավոր կլինի այդ տոհմաբուծարաններին պատվիրել որոշակի ցեղատեսակների զարգացում, ինչպես նաև տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար: Այլ խոսքով, պետությունը կդառնա մասնավորի լավ գործընկերը:
-Այդ մոտեցումը կիրառվելու է միայն անասնապահությա՞ն ոլորտում:
-Ոլորտ առ ոլորտ մենք անցնելու ենք այս քաղաքականությանը: Տավարաբուծության ոլորտում դեռևս ծրագիրը փորձնական է: Այսօր մենք ունենք պետբյուջեով հաստատված ծրագրեր և տարին սկսել ենք այդ ծրագրերի իրականացմամբ. հուսով եմ` հաջողություն կունենանք: Դրա հետ մեկտեղ ընթացքում փորձնական ծրագրերում կիրականացնենք անհրաժեշտ շտկումներ, որից հետո վերը նշված քաղաքականությունը կկիրառենք բոլոր ոլորտներում:
-Հաճախ ասվում է, որ գյուղական տնտեսությունները վարկերի հետ ճիշտ չեն աշխատում, անհրաժեշտից ավելի են վարկեր վերցնում և այլն: Սրան զուգահեռ գյուղացիները պնդում են, որ վարկերի մեծ մասը ծախսվում է պարարտանյութի, սերմերի, գյուղտեխնիկայի ձեռքբերման վրա, ինչը շատ թանկ է: Պետություն-մասնավոր համագործակցությունը կլուծի՞ գյուղացիներին վարկ տրամադրելու հարցը:
-Ասեմ այսպես. այդ շղթայում կձևավորվեն տնտեսություններ, որոնք կիմանան` ինչ անել և ինչպես զարգանալ: Չի բացառվում, որ կիրականացվի որոշ տնտեսությունների խոշորացում, ինչը լոկոմոտիվի դեր կարող է ունենալ ոլորտի զարգացման համար: Իհարկե, այս ամենը իրականություն կդառնա այն դեպքում, եթե տնտեսություններին տրամադրվող խորհրդատվությունը գործնականում իրատեսական լինի, շահագրգռի պետության հետ շարունակելու աշխատանքը: Այս ամենը կնպաստի, որ գյուղական տնտեսությունները ճիշտ գնահատեն վարկ վերցնել-չվերցնելու հարցը:
-Պարոն նախարար, ոլորտների խոշորացումը գյուղատնտեսությունում մոնոպոլիա չի՞ ստեղծի, ինչի հետևանքով կարող են տուժել մանր և միջին տնտեսությունները:
-Պետությունը միշտ էլ փորձում է աջակցել փոքր և միջին տնտեսություններին` սուբսիդիաներ տրամադրելով: Մենք ունենք ՓՄՁ հիմնադրամ, «ՔԱՐՏ» և դոնորային տարբեր ընկերություններ, որոնք վարկավորման և այլ հարցերով աջակցում են փոքր և միջին ընկերություններին: Սրան զուգահեռ անհրաժեշտ է զարգացնել գյուղատնտեսության բնագավառը ընդհանուր առմամբ, և դա հնարավոր չէ իրականացնել միայն փոքր ու միջին տնտեսություններին աջակցություն տրամադրելու միջոցով: Բնագավառի զարգացման պարտականությունը ուշ թե շուտ պետք է դրվի խոշոր ընկերությունների վրա: Այսօր արդեն փաստ է, որ գյուղատնտեսությանը հատկացվող սուբսիդիաները չեն նպաստում բնագավառի ամբողջական զարգացմանը: Իհարկե, մենք նաև ուշադրության կենտրոնում ենք պահելու փոքր և միջին տնտեսությունների զարգացումը: Սրա հետ մեկտեղ խոշոր ընկերությունների հետ աշխատելով` մենք կարող ենք ավելացնել պետական միջոցները:


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3068

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ