Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Կարևոր գործոն

Կարևոր գործոն
20.01.2017 | 01:30

Փաստը կայացավ: ԲՀԿ նախկին առաջնորդը բացեց քաղաքականության փակված էջը: Անշուշտ, կարևոր է` ումով, ինչպես և ինչու: Ասենք միանգամից՝ նա չէր կարող այն բացել առանց փոխպայմանավորվածության: Ո՞Ւմ հետ: Իհարկե` երկրի նախագահի: Լա՞վ է դա, թե՞ ոչ, չքննարկենք, նախ և առաջ այն պատճառով, որ մեզ նման երկրների համար, ուր պատերազմը սահմանի շեմին է, որն ունի փխրուն տնտեսություն, թշնամի հարևաններ (չթվենք բոլորին), առանց հաշվարկների քաղաքականությունն ուղղակի խելահեղություն է, ուստի խաղը մշտապես ինչ-որ տրամաբանության պետք է ենթարկվի: Այսպիսով.


Հարց առաջին: Տրամաբանության շրջանակներո՞ւմ են կուլիսային այդ պայմանավորվածությունները (ըստ օդում կախված լուրերի, թե քանի տոկոս է «վերցնելու» Ծառուկյանը պառլամենտում, մնացել է բաց. ասում են՝ տասը տոկոս): Ով ինչպես կգնահատի:

Հարց երկրորդ: Ո՞վ է լինելու «Ծառուկյան դաշինքի» վարչապետը: Առաջ ընկնելով կարծենք` նույն ինքը, երկրի «թույլ ու հիվանդ տնտեսությունից» բողոքող Ծառուկյանը: Բայց մինչ կանցնենք առաջ, պարոն Ծառուկյանին հիշեցնենք, որ այդ տնտեսության պատասխանատուներից մեկն էլ իր հավերժ բարեկամ նախկին վարչապետն է, և առաջիկա «տորեադորի» ու «ֆիեստայի» ժամանակ նրան այդ մասին անպայման կհիշեցնեն, երբ ինքը կրկին խոսի հայաստանյան հիվանդ տնտեսության մասին` նոր վարչապետ Կարեն Կարապետյանի «ֆոնին» արդեն:
Հարց երրորդ: Ծառուկյանի մուտքը քաղաքականություն նշանակում է, որ նա լուրջ առճակատման մե՞ջ է մտնում Կարեն Կարապետյանի հետ ¥որի հետ ջերմ ընկեր է¤, որը չի լինելու ՀՀԿ համամասնական ցուցակում, որը վարելու է խիստ ակտիվ քարոզարշավ, որովհետև այդ ինքն է, որի «քուղերը», որպես վարչապետ, պետք է ՀՀԿ-ն կապի ընտրություններից հետո, եթե հաղթի: Ի հավելումն սրա, Կարեն Կարապետյանն էլ իր հերթին ասել է` հաջողելու դեպքում, ինչու ոչ, կարող է հավակնել 2018 թվի վարչապետության ևս:
Չորրորդ հարցադրմամբ. եթե որևէ կարգի ֆորս մաժոր չի լինում, օգնո՞ւմ է նա Կարեն Կարապետյանին, թե՞ սեփական խաղի կանոններն է դեմ տալիս իշխանությանը՝ ԱԺ նախագահի պաշտոնի պահանջով ¥կարելի է հասկանալ` ում համար¤, կոալիցիոն նախարարներո՞վ է բավարարվում, թե՞… Հարցեր, որոնք եթե կուլիսներում քննարկվել են, կյանքի փորձություն են «ուզելու»:
Եվ այնուհանդերձ, կարծում ենք, որ կուլիսային ողջ պայմանավորվածության մեխը երկու ուժերի միջև բալանս պահելն է: Ասել է` Սերժ Սարգսյանը փորձում է «շատ սիրուն» ծածկել քաղդաշտը խարիզմատիկ երկու խաղացողներով: Ընդ որում, հաշվի առնենք, որ այդ երկու խաղացողներն էլ կարող են իրենց վրա վերցնել բանվորա-գյուղացիական «նեգատիվը», ինչը նույնպես կհեշտացնի իշխանության և Սերժ Սարգսյանի «գործը». հայաստանյան ընտրություններում սա միշտ կարևոր գործոն է եղել: Հետո` 2018-ին կերևա:
Եվ վերջապես հարցերի հարցը. «խաչակիր» Ծառուկյանին կմիանա՞ Սեյրան Օհանյան-Օսկանյան դաշինքը:


Ավարտենք հանդիպակաց հարցով.
-Բայց չէ՞ որ ոչ ոք չի ցանկանում դուրս մնալ խորհրդարանական կառավարմամբ պառլամենտից, մանավանդ որ այդ դեպքում կարող ես և՛ ընդդիմադիր լինել, և՛ պառլամենտական:
Ինչն էլ իշխանություններին ամենևին չի խանգարի:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2892

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ