Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

62 դեմոկրատներ բոյկոտում են Թրամփի երդմնակալությունը

62 դեմոկրատներ բոյկոտում են Թրամփի երդմնակալությունը
20.01.2017 | 17:32

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների թիվը, որ բոյկոտելու են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, շարունակում է աճել, հաղորդում է Politico-ն։ Դժգոհության ալիք բարձրացել է, երբ Թրամփը քննադատել է քաղաքացիական իրավունքների հայտնի պաշտպան, կոնգրեսական Ջոն Լյուիսին։ 62 դեմոկրատ հրաժարվել է մասնակցել երդմնակալության արարողությանը։

Նրանց թվում են սենատորներ Արիզոնա, Կալիֆոռնիա, Ֆլորիդա, Ջորջիա, Կենտուկի, Մեն, Մերիլենդ, Մասաչուսեթս, Միչիգան, Միսուրի, Հյուսիսային Կառոլինա և մի շարք այլ նահանգներից։

Դիտվել է՝ 1045

Մեկնաբանություններ