«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Արամ Սարգսյան. Օսկանյան-Օհանյան կամ «Ծառուկյան» դաշինքները մեզ չեն դիմել, ոչ մի քննարկում չկա

Արամ Սարգսյան. Օսկանյան-Օհանյան կամ «Ծառուկյան» դաշինքները մեզ չեն դիմել, ոչ մի քննարկում չկա
21.01.2017 | 17:22

NEWS.am-ը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ, «ԵԼՔ» դաշինքի ներկայացուցիչ Արամ Սարգսյանի հետ:


-Որքանո՞վ է հավանական, որ «ԵԼՔ» դաշինքը միավորվի Օսկանյան-Օհանյան, կամ «Ծառուկյան դաշինքի» հետ:
-«ԵԼՔ» դաշինքում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, մենք կողմնակից ենք, որ միավորվեն մեր գաղափարախոսությունը կրողները, ովքեր Հայաստանի ապագան տեսնում են եվրոպական մոդելի պետություն, որտեղ արդար ընտրություններ են տեղի ունենում, որտեղ քվեներ չեն առնում, որտեղ մեծահարուստներն առաջին հարկ մուծողներն են: Մենք այս պետության կողմնակիցն ենք, եթե կլինեն ուժեր, որոնք կդիմեն մեզ միանալու, կստորագրեն այն փաստաթուղթը, որը մենք ստորագրեցինք և կոնսենսուսի արդյունքում, եթե որևէ ուժ դեմ չլինի դրան՝ համաձայնություն կտանք: Մեզ ոչ ԲՀԿ-ն, ոչ էլ այլ կուսակցություն չի դիմել: Մենք էլ հարցը չենք քննարկել:
-Այսինքն՝ ոչ Օսկանյան-Օհանյան դաշինքից, ոչ էլ «Ծառուկյան դաշինքի» հետ որևէ քննարկում չի՞ եղել:
-Այո, չի եղել: Վարդան Օսկանյանի հետ երբեք չեմ հանդիպել, ոչ Վիկտոր Դալլաքյանի, ոչ Արամ Գասպարի Սարգսյանի, հետևաբար, մեր դաշինքից էլ «Ծառուկյան դաշինքի» հետ որևէ հանդիպում չի եղել:
-«Ժառանգության» հետ վերջնականապես հստակեցրե՞լ եք, ձեզ են միանալո՞ւ, թե՞ ոչ:
-«Ժառանգության» հետ սկսեցինք քննարկումները, հետո որոշակի խնդիրներ ծագեցին և անձնական բնույթի, և տեխնիկական բնույթի, և ժամկետային առումով, որի պատճառով այդ գործընթացները դադարեցին, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնեց ԱՄՆ: Վերադառնալուց հետո այդ գործընթացն սկսվել է, մեր դռները բաց են «Ժառանգության» համար, ի տարբերություն Ձեր նշած ուժերի, նրանց հետ մեր մոտեցումնրը համընկնում են: Ձեր նշած ուժերի համար աշխարհի կենտրոնը Մոսկվան է և թույլտվությունները նրանք այնտեղից են վերցնում:
-Կարծիքներ կան, որ Գագիկ Ծառուկյանին իշխանություններն են վերադարձրել ձայները փոշիացնելու նպատակով, համամի՞տ եք:
-Մարդիկ կան, որ համարում են, թե մենք թիրախավորել ենք Ծառուկյանին, կամ ուզում ենք անընդհատ Ծառուկյանին ինչ-որ բան ասել, բայց մենք չենք կարևորում այդ մարդուն: Գագիկ Ծառուկյան մարդու հետ կապված որևէ խնդիր չունեմ, կարծում եմ՝ այն ինչ խոսել եմ նրա մասին, ասել եմ՝ նրան լավը կամենալով: Եթե Ծառուկյանը ուշադիր նայի, կտեսնի, որ իրեն չկամեցողները նրանք են, որոնք շողոքորթում են սերմացու գողացող մկան պես:
-Իսկ Սեյրան Օհանյանի մասին ի՞նչ կարծիքի եք որպես ոչ իշխանական ուժի ապագա առաջնորդ:
-Մեր մրցակիցը գործող իշխանությունն է, իշխանությունը ուզում է, որ մենք հակադրվենք և մրցենք «Ծառուկյան դաշինքի», Օսկանյան-Օհանյան դաշինքի հետ, բայց մենք մրցակցելու խնդիր չունենք:

Դիտվել է՝ 2214

Մեկնաբանություններ