Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թրամփը՝ ԿՀՎ-ին՝ «Ես 1000 տոկոսով ձեզ հետ եմ»

Թրամփը՝ ԿՀՎ-ին՝ «Ես 1000 տոկոսով ձեզ հետ եմ»
23.01.2017 | 13:02

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին վստահեցրել է, որ վիթխարի հարգանք ունի նրանց նկատմամբ: «Ես միայն ուզում եմ ձեզ ասել, որ շատ եմ աջակցում ձեզ: Ես գիտեմ, որ գուցե երբեք դուք չեք ստացել այն աջակցությունը, որ ցանկացել եք, բայց հիմա դուք կստանաք մեծ ծավալի աջակցություն: Ես ձեզ հետ եմ 1000 տոկոսով»՝ ասել է Դոնալդ Թրամփը ԿՀՎ-ի աշխատակիցների հետ հանդիպմանը: Նախագահի խոսքով՝ հետախուզական ծառայությունների առաջին գործը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացումն է լինելու: Թրամփն ասել է, որ որոշ ԶԼՄ-ներ սխալ պատկեր են ներկայացրել, պնդելով, որ ինքը թշնամական վերաբերմունք ունի հատուկ ծառայությունների նկատմամբ: Իրականում նա թշնամի է այն ԶԼՄ-ներին, որտեղ աշխատում են «աշխարհի ամենաանազնիվ մարդկանցից ոմանք»:

Նախագահը նաև հավատացրել է, որ ԿՀՎ-ի նոր ղեկավար Մայք Պոմպեոն «միակ տղան» էր, ում նա «դիտարկել է այդ աշխատանքի համար»: Նախկինում Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների պնդումները, որ ռուս հաքերները օգնել են իրեն հաղթել ընտրություններում: «Իմ կարծիքով՝ դա ծիծաղելի է: Ես չեմ հավատում: Նրանք հաստատ չգիտեն՝ Ռուսաստա՞նն է արել, կամ Չինաստա՞նը, կամ ինչ-որ մեկը՝ իր մահճակալին նստած»՝ ասել էր Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում: Թրամփը «վհուկների քաղաքական որս» էր անվանել ԱՄՆ ԶԼՄ-ների հաղորդումները, որ ռուսական հատուկ ծառայությունները իրեն վարկաբեկող նյութեր ունեն:
BBC


Հ.Գ. Աշխարհը դեռ կտեսնի 1000 տոկոսով փոխված Դոնալդ Թրամփ: Մի կես տարի կզարմանան, որ նա իրեն անսպասելի կարգին է պահում, հետո կսկսեն հիասթափվել, որ Սպիտակ տանը կորցրին ընտրարշավի կռվազան տղեկին, որ պատրաստվում էր ԱՄՆ-ը դարձնել մեծ: Բայց Դոնալդ Թրամփը, այնուամենայնիվ, կանի քայլեր, որ նրան կտարբերեն Բարաք Օբամայից ու ավելի գործնական, հստակ ու վճռական կդարձնեն ԱՄՆ քաղաքականությունը: ՈՒ այսօր Թրամփի հետ համագործակցության ցանկություն հայտնող շատ նախագահներ երանությամբ կհիշեն ձախլիկ մուլատին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1421

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ