Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հովիկ Աբրահամյանը` մեր Թերեզ մամը

Հովիկ Աբրահամյանը` մեր Թերեզ մամը
24.01.2017 | 01:35

Ասում էր, չԷ՞, Հովիկ Աբրահամյանը, որ հետայսու կանգնելու է յուրաքանչյուր մենակ ու կարիքավոր մարդու կողքին: Եթե կային նրա ազնվագույն մտադրություններին կասկածողներ (ինչ ստոր մարդ ասես կա), կարող են համոզվել՝ Հովիկ Աբրահամյանը իր հաշվին մեկնել է Մոսկվա, հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ու, ըստ Slaq.am-ի, լուծել հայ գործարարի խնդիրը. «Նախկինում Սոչիում բիզնես գործունեություն իրականացնող մեր հայրենակից գործարարներից մեկը գործնական խնդիրներ ուներ, և ես դիմեցի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Անատոլևիչին, որպեսզի օրենքի շրջանակներում աջակցի մեր հայրենակցին»: Ահա այսպիսին է մեր Հովիկ Աբրահամյանը՝ հանուն ուրիշին օգնելու ինչ ասես կանի, ոչ մի խոչընդոտի առաջ չի կանգնի, սահմանն էլ կանցնի. սահմաններ նրա բարեգթությունը, փաստացի, չունի: Զարմանալին ՌԴ վարչապետն է. ստացվում է, որ Ռուսաստանում օրենքի շրջանակներում հարց լուծելու համար պետք է Դմիտրի Անատոլևիչի աջակցությունը: Ճիշտ է, Հովիկ Աբրահամյանը չի պարզաբանել՝ Դմիտրի Անատոլևիչը ասե՞լ է, որ հարցը կլուծվի, թե՞ չի խոստացել, բայց դա արդեն մանրուք է, հետո էլ՝ Հովիկ Աբրահամյանից կախված չէ: ՌԴ վարչապետը իսկապես իրեն ազնիվ չի պահել, օրինակ, կարող էր, չէ՞, Հովիկ Արգամիչին հարցնել. «Ну как у вас дела?», նա էլ կպատասխաներ, հարցից հարց կծագեր: Չէ, չի հարցրել՝ քաղաքական հարցերի մասով Հովիկ Աբրահամյանը ժխտել է իրենց խոսակցությունը: Այդպե՞ս է, թե՞ ոչ, կարող էր հաստատել կամ ժխտել նրանց խոսակցության թարգմանիչը, որովհետև ՌԴ վարչապետը հայերեն չի խոսում, իսկ ՀՀ նախկին վարչապետը ռուսերեն խոսում է ինչպես միջին վիճակագրական 1-100 տարեկան մխչյանցին չինարեն, բայց որտեղի՞ց թարգմանչին գտնենք:

Գտնենք էլ, հազիվ թե ասի՝ կա բարձրամակարդակ բանակցությունների գաղտնիություն, պայմանավորվածություններն ի հայտ բերելու տեղ ու ժամանակ: Մնում է սպասել ու գուշակել, թե Սոչիի հայ գործարարի գործարարության հետ կապված խնդրից բացի՝ Երևանից հայ գործարարի ու համատեղության կարգով՝ նախկին փոխվարչապետ ու վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի խնդիրը ինչ լուծում կստանա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Բայց նախագահականում ինչո՞ւ են նեղվել, որ Հովիկ Արգամիչը Դմիտրի Անատոլևիչին իրենց վրա «տղա» է բերում, ՀՀԿ ԳՄ նիստերին չի մասնակցում: Իրենք մարդուն նեղն են գցել, հերիք չէ, Գագիկ Ծառուկյանն էլ վերսկսել է բարեգործությունների, ներեցեք՝ քաղաքական գործունեության, շարանը ու Հովիկ Աբրահամյանից խլել նորօրյա Մանթաշովի ու Ալեք Մանուկյանի գործը: Այնպես որ Հովիկ Աբրահամյանին մնում է միայն Թերեզ մամի գործը: Համ էլ՝ տնից մեկը կլինի գործի մեջ: Հարազատ զավակ Արգամ Հովիկիչը քաղաքապե՞տ է, քաղաքապետ է, հոգեզավակ Արփինե Հովհաննիսյանը նախարա՞ր է, նախարար է, ԳՄ անդամ ու ՀՀԿ-ի հույս՝ քաղաքական էլիտան փոխվում է:

Փոփոխությունները հենց Հովիկ Աբրահամյանից էլ սկսել են, ի՞նչ է ձեռուոտ ընկել: Ինքը չէ՞ր ասում, որ «հոգնածները» քաղաքականության մեջ տեղ չունեն: Հա, համենայն դեպս ասեմ, որ նյութին կցված լուսանկարը հանդիպման փաստական վկայություն չէ՝ վաղուց է արված, երբ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին Երևանում ընդունել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ երանելի ժամանակների սուրբ հիշատակ է:

Դիտվել է՝ 1099

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ