Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գաբոնը դուրս մնաց պայքարից

Գաբոնը դուրս մնաց պայքարից
24.01.2017 | 11:49

Աֆրիկայի գավաթի խաղարկությունն ավարտված է Գաբոնի հավաքականի համար, որը խմբային երեք հանդիպումներից և ոչ մեկում չկարողացավ տոնել հաղթանակ, իսկ հավաքած երեք միավորը չբավարարեց խմբային փուլը հաղթահարելու համար:

«Փլեյ օֆ դուրս գալու համար մենք ամեն ինչ ունեինք: Ցավոք, լինում են օրեր, երբ բախտը քեզ չի ժպտում: Այդպես եղավ խաղային այն իրադրությունում, երբ ես վրիպեցի երկու մետրից: Մենք կպչում էինք դարպասաձողին, իր գործը հրաշալի էր անում դարպասապահը: Հնարավոր է, որ մեզ չէր բավարարում ագրեսիվությունը, սակայն ես կարծում եմ, որ մենք ավելի լավն էինք մեր խմբի յուրաքանչյուր թիմից: Հնարավոր է՝ մարզչի փոփոխությունը, նախապատրաստական գործընթացն իրենց զգալ տվեցին»,- հավաքականի դուրս մնալը պայքարից այսպես է մեկնաբանել Գաբոնի ընտրանու և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ