Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԵԽԽՎ նախագահն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին

ԵԽԽՎ նախագահն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին
24.01.2017 | 13:16

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը վեհաժողովի ձմեռային նստաշրջանի բացմանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ հայտարարելով, որ դեռևս չի հաջողվել առաջընթաց արձանագրել վեհաժողովի անդամների միջև հակամարտությունների կարգավորման հարցում:

Նրա խոսքով, 2016-ի ապրիլին ռազմական գործողությունների վտանգավոր էսկալացիա գրանցվեց Լեռնային Ղարաբաղում շփման գծում, և այնտեղ իրավիճակը շարունակում է թեժ մնալ:

Դիտվել է՝ 406

Մեկնաբանություններ